Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանր ծառայություններ առանց բռնակի ճամպրուկից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին և ՀՀ ԱԱԾ պետ Էդգար Հունանյանը արձանագրություն են ստորագրել «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղ 32 տարի ծառայած ռուս սահմանապահների դուրսբերման մասին, գրում է anna-news.infօ-ն։ Լուծումը սպասվածից ավելին է: Մայիսին Հայաստանը դադարեցրեց ՀԱՊԿ-ին իր ֆինանսավորումը, իսկ տարեսկզբին էլ սառեցրել էր անդամակցությունը։ ՀԱՊԿ-ում իր ներկայության վերջնական ճակատագրի վերաբերյալ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կլքի այն և չի վերադառնա։

Արդյո՞ք այլ բան պետք է սպասել: Ամենայն հավանականությամբ ոչ։ Չնայած Ղարաբաղի դավաճանական հանձնմանը և Ղազախի շրջանի նախկինում գրավված չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձին, ընդդիմության կանոնավոր փողոցային երթերը դադարեցվել են դեռ հունիսի կեսերին: Պարզապես այն պատճառով, որ ոչինչ չունեն առաջարկելու, ո՛չ Հայաստանի բնակչության, ո՛չ էլ Ռուսաստանի մոտ, որին փորձում են օգնության խնդրանքով դիմել Փաշինյանի որոշ ընդդիմախոսներ: Նրանց  առաջարկներն այլ բան չեն առաջացնում, քան տարակուսանք։

«Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման գործում, – կարծում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անդրանիկ Թևանյանը,- Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի բացումը, ներառյալ Նախիջևանով անցնող երկաթուղին, ինչպես նաև աբխազական երկաթուղու հնարավոր բացումը, կարող են հեղափոխական փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքում»։

Եվ հետո նա մերկացնում է Փաշինյանի «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը որպես անհիմն և նախագծային: Բայց ո՞րն է դրա էությունը։

«Այդ նախագծի առանցքային կետը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաղորդակցության զարգացումն է ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով,- «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում պարզաբանել է Փաշինյանը,- Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիները երեսուն տարի  չեն գործում, չեն գործում արևելքն ու արևմուտքը կապող բազմաթիվ մայրուղիները, մինչդեռ այդ ճանապարհների շահագործման վերսկսումը կլինի Կասպից ծովը Միջերկրական ծովի հետ կապող կարճ և արդյունավետ երթուղի»։

Այսպիսով, ո՞րն է տարբերությունը: Միայն մեկը. վարչապետն ընդգծված անտեսում է Ռուսաստանին, իսկ քաղաքային պատգամավորը նրան գայթակղում է Իրանի հետ ցամաքային կապերով։

«Ինքը՝ պարոն Թևանյանը, խոստովանում է, որ ճանապարհն անցնելու է ադրբեջանական Նախիջևանով,– նախագիծը մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի վավերագրական ռեժիսոր Իվան Սիդելնիկովը, ում ֆիլմերը, առաջին հերթին՝ «Ռուսական քարտեզ», «Նոր մետաքսի ճանապարհ» և «Արկտիկայի տրանսպորտային համակարգ» նվիրված են տրանսպորտային միջանցքների խնդիրներին,- հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի երկաթուղային կայարանը լքված է, և ոչ Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, ոչ էլ նրան փոխարինած Փաշինյանը չփորձեցին այն կապել իրանական Թավրիզի հետ։ Այսինքն Ռուսաստանին առաջարկվում է գնացքներ ուղարկել Իրան Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով այն դեպքում, երբ Մոսկվան, Բաքուն ու Թեհրանն արդեն կառուցում են Աստարա-Ռեշտ-Քազվին մայրուղին, որի համար 1,3 միլիարդ եվրոյի միջպետական ​​վարկ ենք հատկացրել։ Անդրկովկասյան մեկ հանրապետությունով բեռներն անմիջապես Իրան տեղափոխելը միանշանակ ավելի հարմար է, քան երեքով անցնելը, իսկ հայ-նախիջևանական տարբերակը կարելի է դիտարկել միայն որպես պահեստային»:

Էլ ի՞նչ կարող է Երևանն առաջարկել Մոսկվային: Անցյալ տարի երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սակայն նրանց համար այդ ծավալն այլ է թվում։ Հայաստանի համար դա շրջանառության 35 %-ն է, իսկ Ռուսաստանի համար իր 710,2 մլրդ-ի մոտ 1 %-ը։

Ներդրումնե՞րը: Հայաստանում մեծ ներդրումների համար առանձնապես գրավիչ օբյեկտներ, օրինակ օգտակար հանածոների հանքավայրեր կամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություններ, քիչ են, և Փաշինյանի տապալումով դրանք չեն ավելանա։ Անցյալ տարի Տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը զեկուցել է, որ արտասահմանյան երկրներում ռուսական ավելի քան 6 տրիլիոն ռուբլի ներդրումներից Հայաստանում այն կազմել է 148,4 միլիարդ ռուբլի, որն ընդհանուրի նույնիսկ 2,5 տոկոսն էլ չի կազմում:

102-րդ ռուսական ռազմակայանը պահպանե՞լը: Ռազմական դիտորդ Վլադիսլավ Շուրիգինն իրավացիորեն նշել է, որ այդ բազան ստեղծվել է ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ, և դրա նշանակությունն աննշան է։

Ճիշտ է, բազան պետք է բացառապես հենց Հայաստանին, որտեղ նրանք կարծում են, որ որոշները ռիսկի չեն դիմի հարձակվել այն պետության վրա, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը։ Իր՝ Ռուսաստանի համար, այդ ռազմական օբյեկտն այժմ առանց բռնակի ճամպրուկ է, որը կարծես թե դժվար է քարշ տալը, իսկ դեն նետելն էլ ափսոս է։ Գյումրու նախկին 73-րդ մոտոհրաձգային բրիգադի գումարտակները ոչ ցամաքային, ոչ ծովային հաղորդակցություն չունեն Ռուսաստանի հետ, և թշնամու խոշոր ուժերի ներխուժման դեպքում դատապարտված են։ Էրեբունի օդանավակայանի 426-րդ ավիախումբը տեսականորեն կարող է հարվածներ հասցնել ագրեսորի տարածքին, սակայն ներկայումս ավելի հարմար է դա իրականացնել Ղրիմից։

Տասը տարի առաջ Երևանը կարող էր շատ հետաքրքիր առաջարկ անել Մոսկվային: Նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ճշմարտացիորեն մատնանշել է, որ Ղարաբաղը Հայրենական մեծ պատերազմում հրաշալի մարտիկներ է տվել։ Այդպես էլ կա, և նրանք նաև իրենց գերազանց են դրսևորել Ղարաբաղի առաջին պատերազմում, ինչպես և հայկական բանակի այլ  մի շարք ստորաբաժանումներ։

Եզրակացությունն ակնհայտ է, 2014-ին Հայաստանը հնարավորություն ուներ Ռուսաստանին տրամադրել արժեքավոր մարդկային ռեսուրս, որի կարիքն այդքան շատ ուներ։ Առաջին հերթին ղարաբաղցի Սարգսյանի կաբինետը կարող էր ճանաչել բուն Ղարաբաղը և անմիջապես հայտարարել Ղրիմը որպես ռուսական, իսկ Դոնբասի հանրապետությունները ճանաչեր անկախ։ Այնուհետև այնտեղ ուղարկեր բարեկիրթ հայ ու ղարաբաղցի «հանգստացողների» գոնե մեկ կամավոր բրիգադ: Իհարկե, հնարավորինս նպաստելով դրան և այդ գործողությունները պայմանավորելով Ռուսաստանի պատասխան քայլերով, ինչպիսին է Ղարաբաղի անձեռնմխելիությունը։ Միևնույն ժամանակ, հնարավոր կլիներ մտնել ռուս-բելառուսական միություն, որի հարցը հիմա քննարկում է Բաբուխանյանը, սակայն նրա «Սահմանադրական իրավունք» կուսակցությունն առայժմ զուտ վիրտուալ տեսք ունի։

Նման ոչ ավանդական քայլն արմատապես կփոխեր ռուսական հասարակական, և, որ ավելի կարևոր է Կրեմլի կարծիքը հօգուտ Հայաստանի: Աբխազիան, օրինակ, հակասական համբավ ունի մեր երկրում, սակայն նրա բնակիչները բազմիցս են կռվել Ռուսաստանի կողմից: Նախ 2001-ին Գիլաևի չեչենական ջոկատի դեմ, ապա 2008-ին Վրաստանի դեմ, իսկ 2014-ին Ախրա Ավիզբայի կամավորական ջոկատը մտավ Դոնբաս, որը հետագայում դարձավ «Տասնհինգերորդ» միջազգային բրիգադը: Անդրկովկասյան մեկ այլ չճանաչված հանրապետություն՝ Հարավային Օսիան, ևս նույն կերպ վարվեց, և հիմա նրանց վերաբերվում են որպես բարեկամների, թեև երբեմն խնդրահարույց։

Սարգսյանն ու նրա նախորդը՝ նույնպես ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, նման բան չարեցին, քանի որ ձգտում էին նստել երկու աթոռների վրա՝ ռուսական և արևմտյան։ Դա ավարտվեց նրանց ռեժիմի փլուզմամբ։ Հիմա նրանց նախկին համախոհները ցանկանում են տապալել Փաշինյանին նույն քաղաքականությունը շարունակելու պատճառով, ճիշտ նույն բարեկամության ու եղբայրության մասին խոսակցություններով։ Երբ մեզ ինչ-որ բան է պետք՝ մենք ընկերներ ենք, և դուք պետք է օգնեք մեզ, իսկ երբ հարց է ծագում Ռուսաստանի շահերի մասին՝ մենք հպարտ ենք ու անկախ, և անում ենք այն, ինչ ուզում ենք։ Նման ընկերը, բնականաբար, վերածվում է այն նույն «առանց բռնակի ճամպրուկին», որն այժմ դարձել է 102-րդ բազան Կրեմլի համար։

Դե, եթե այդպես է, ապա խոսքը ոչ թե ընկերության, այլ բացառապես բիզնես գործընկերության մասին է։ Օստապ Բենդերի և Շուրա Բալագանովի ընկերության նման մի բան ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյից փող կորզելու գործողության մեջ։ Այնտեղ Օստապը խոստացավ Շուրային տալ իր օրվա հացը, բայց զգուշացրեց, որ իր տված յուրաքանչյուր վիտամինի դիմաց կպահանջի մանր ծառայություններ։ Եթե ​​Փաշինյանի հակառակորդները ցանկանում են Կրեմլի օգնությունը, ապա առաջին հերթին նրան պետք է ներկայացնեն նման ծառայությունների ցանկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное