Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լեհաստան՝ Զինված ուժերի օր, Ռումինիա՝ Նավատորմի օր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Անկախության օր, Հարավային Կորեա՝ Ազատագրման օր, Հյուսիսային Կորեա՝ Ազատագրման օր, ԱՄՆ՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր, Ճապոնիա՝ Պատերազմում զոհվածների հիշատակի օր, Պանամա՝ Պանամա-Վիեխոյի օր, Լեհաստան՝ Լեհական բանակի օր, Ռուսաստան՝ Հնէաբանի օր, Եգիպտոս՝ Օբոնի օր  (Նեղոսի վարարման օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն:

1904 – ծնվել է վրաստանցի հայ դերասանուհի Վեներա Հակոբյանը:

1911- ծնվել է հայ խորհրդային մեխանիկ Միքայել Մանուկյանը:

1922 – ծնվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:

– ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը:

1923 – ծնվել է տենոր Արթուր Այդինյանը:

1928-ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

1931 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների ստեղծող Միքայել Թարիվերդիևը: 

1934 —ծնվել է խորհրդահայ ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնիստ Գեորգի Գարանյանը:

1944 – ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանը:

1947- վախճանվել է գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյանը:

1991-վախճանվել է  խորհրդահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը:

2001- Նախագահ Քոչարյանը ստորագրել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»:

2003- մոտ 60 մանկավարժ Գյումրիի Ազատության հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ են մնալու:

2007-վախճանվել է  խորհրդահայ գրաֆիկայի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանը:

2018- աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:

2023- Ադրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

797 —Իրանի բյուզանդացի թագուհին կուրացնելով գահընկեց է արել սեփական որդուն՝ Կոնստանտին 6-րդին և սկսել է միանձնյա թագավորել ամբողջ Բյուզանդիան: 

1096 – Հռոմի Պապի օրհնությամբ սկսվել է Առաջին խաչակրաց արշավանքը, խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա են ընկել դեպի Կոստանդնուպոլիս:

1118 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը:

1185 –Վրաստանի  Թամարա թագուհին օրհնել է Վարձիա քարանձավային քաղաքը:

1248- դրվել է Քյոլնի տաճարի հիմնաքարը:

1274 —վախճանվել է ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը, նրա անունն է կրում Փարիզի համալսարանը:

1461 – թուրք-օսմանները գրավել են Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։

1519 —հնդկացիական ձկնորսական ավանի տեղում հիմնադրվել է Պանամա քաղաքը, որի անվանումը թարգմանվում է որպես «շատ-շատ ձկներ»:

1534 – Փարիզում ստեղծվել է Ճիզվիտների կաթոլիկ միությունը։

1537 – հիմնադրվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։

1723 —հանդիսավորությամբ բացվել է Պետերգոֆը, որը եղել է ռուս ցարերի ամառային նստավայրը: 

1795 —ֆրանսիայում մտցվել է նոր դրամական միավոր ֆրանկը:

1769 – ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը: 

1771– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր Վալտեր Սքոթը («Քվենտին Դորվարդ», «Այվենհո»):

1808 —Ճապոնիայի սյոգունը հրաժարվել է ընդունել անգլիական պատվիրակությունը, որով իսկ անհաջողության է մատնվել Ճապոնիայի հետ դիվանագիտական և առևտրային կապեր ստեղծելու Անգլիայի նպատակը:

1835 —արտոնագրվել է պտտվող թմբուկով ավտոմատ լվացքի մեքենան:

1877- գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկել է հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

1896 – ծնվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1914 – Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։

1924 —լույս է տեսել «Ռադիոսիրող» ամսագրի առաջին համարը, ներկայումս այն կոչվում է «Ռադիո» ամսագիր:

1935 - Գերմանիայում սվաստիկայով դրոշը հաստատվել է որպես պետական դրոշ:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ամերիկա-ֆրանսիական ուժերի ափհանումը Հարավային Ֆրանսիայում:

1947- Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվել է երկու մասերի՝ բուն Հնդկաստանի և Պակիստանի:

1948- Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվել է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

1960– Կոնգոյի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1973 —ԱՄՆ-ը դադարեցնելով Կամբոջայի ռմբակոծությունը փաստացի դադարեցրել է իր ուղղակի մասնակցությունը Հնդկաչինում ընթացող ռազմական գործողություններին: 

1990- սպանվել է խորհրդային ռոք երգիչ Վիկտոր Ցոյը:

1992 - Ադրբեջանում մտցվում է մանաթ փողի միավորը:

1993 - Ադրբեջանում մտցվել է վերին մակարդակի .az դոմենը:

2021 —ԱՄՆ-ը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, թալիբները սկսել են գրավել երկրի տարածքը, ընդունվել են Աֆղանստանի նոր դրոշն ու գերբը:
 
Կ. Խաչիկյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное