Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանական համազգեստներ, կեղծ համարանիշներ․ «Ֆազ»-ի uպանությունով նոր բացահայտում է եղել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր:

Ժամը 23.53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե անց ստացվեց ևս մեկ հաղորդում. տղամարդկանցից մեկը՝ ենթամշակույթի մակարդակում “Ֆազ” մականվամբ հայտնի 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին միմյանց բախված «Լանդ Կրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Լանդ Կրաուզերի» վրա կային կրակոցի, իսկ սրահում՝ արնանման հետքեր: «Օպել Աստրայի» բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվեցին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Հանցագործության բացահայտմանը լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ:

Առաջին իսկ պահից իրավապահներն ունեին մի քանի վարկած, որոնցից մեկը` հիմնավոր: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ կատարվածը նախկինում երկու անձի միջև ձևավորված թշնամական հարաբերությունների շարունակությունն է»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:

Դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։ Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ:

Վարկածը կար, սակայն ապացույցներ էին հարկավոր: Իսկ ամեն ինչ հուշում էր, որ հանցագործությունը նախապես մանրակրկիտ նախապատրաստված էր ու հնարավորինս բացառված փաստով բռնվելու հավանականությունը:

Մի խոսքով, իրավապահներին ծանր ու երկարատև աշխատանք էր սպասվում:

«Դեպքի վայրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև հարակից տարածքներում հայտնաբերված բոլոր առարկաները, իրերը, այդ թվում` ինքնաձիգն ու փամփշտատուփերը ներկայացվեցին դատագենետիկական փորձաքննության: Արդյունքում պարզվեց, որ առնվազն չորս տղամարդկանց թողած ԴՆԹ հետքեր էին առկա այդ իրերի և առարկաների վրա»,-ներկայացնում է ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը:

Մինչ կստացվեին ու կվերլուծվեին փորձաքննության արդյունքները` իրավապահներին հաջողվեց բացահայտման ուղղությամբ կարևոր քայլ կատարել:

ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյան. «Ուսումնասիրվեցին դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ պարզել կատարողներից մեկի շարժը: Նա Թումոյի այգու դիմացից տաքսի մեքենայով, դեպքից անմիջապես հետո, մեկնել էր Պռոշյան գյուղ»:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում էր գտնվում Ռուստամ Ստեփանյանի առանձնատունը: Իրավապահների գործողությունները դարձան ավելի նպատակային: Նույնիսկ հաջողվեց պարզել, թե ով և որ խանութից է գնել չորս բաժակ սառը սուրճը, որոնք հայտնաբերվել էին սպանության վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայում:

ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Վարույթ իրականացնող մարմինը կատարեց բազմաթիվ հասցեների խուզարկություններ, այդ թվում՝ բնակարանների և ավտոմեքենաների, որոնց արդյունքում կասկածվող շրջանակի անձինք ներկայացվեցին նմուշառման, նրանցից վերցվեցին կենսաբանական նմուշներ՝ անձանց նույնացումը կատարելու համար»:

Փորձաքննությունների արդյունքները եկան հաստատելու իրավապահների վարկածը: Աստիճանաբար ուրվագծվեցին հանցագործության նախապատրաստական փուլի և կոնկրետ գործողության մանրամասները:

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

Ըստ այդմ` հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։

Սպանության հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով նրանք հետապնդում են Սերգեյ Գրիգորյանին: Ժամը 23.15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է գալիս Շինարարների փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստում իրեն պատկանող «Տոյոտայի» ղեկին, կողքը նստում է նրան ուղեկցողներից մեկը, ու պատրաստվում են հեռանալ: Այդ պահին «Օպել Աստրան» փակում է նրանց ճանապարհը: Մեքենաները բախվում են իրար: «Օպելի» միջից ինքնաձիգով կրակահերթ է արձակվում Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ:
Չկարողանալով հեռանալ մեքենայով` կատարողները ոտքով դիմում են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Երկուսն էլ, առանձին-առանձին, գնացել են Պռոշյան գյուղի իրենց հավաքատեղի առանձնատուն, որտեղ նրանց սպասում էին հանցագործության ղեկավարն ու կազմակերպիչը:

«Հաջողվեց ֆիքսել նաև հանցագործության անմիջական կատարողների հետագա շարժը: Պարզվեց, որ երկուսն էլ հունիսի 12-ի առավոտյան, տարբեր ժամերի, «Զվարթնոց» օդանավակայանով լքել են հանրապետությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:

Իրավապահների ձեռք բերած ապացույցները հիմնավոր էին, և ներկայացրածն այդ ապացույցների մի մասն է միայն:

ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Գտնելով, որ առկա է ապացույցների համակցություն, որը թույլ է տալիս չորս անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, միջնորդություն ներկայացվեց հսկող դատախազին` չորս անձանց նկատմամբ, որոնցից երկուսը` որպես կազմակերպիչ ու ղեկավար, իսկ մյուս երկուսը որպես անմիջականորեն կատարող, քրեական հետապնդում հարուցվի: Հուլիսի 27-ին միջնորդությունները ներկայացվեցին, ամբողջությամբ բավարարվեցին և ձերբակալման որոշումներ կայացվեցին, որոնց կատարումը հանձնարարվեց ոստիկանությանը»:

Հուլիսի 28-ին Ռուստամ Ստեփանյանը ձերբակալվեց Պռոշյան գյուղում գտնվող իր տանը, ևս մեկ կազմակերպիչ` Նոր Նորքում գտնվող իր տանը: Երկուսն էլ ներկայացվեցին վարույթ իրականացնող մարմին: Այնուհետև նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարանին, ինչը նույնպես բավարարվեց:

Երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

Հանցագործության անմիջական կատարողների` Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության, սպանության փորձի և ապօրինի ձենք պահելու մեղադրանքով:
Նախաքննությամբ դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:

Տեսանյութն այստեղ

На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовМарукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»
Самое популярное