Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին. ինչո՞ւ են դպրոցներում շախմատի դասեր լինում, ինչո՞ւ են տները վարդագույն, իսկ դրոշը նարնջագույն շերտագծով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հնագույն պետություն է, և այս երկրի պատմությունն ու մշակույթը, ինչպես գիտենք, շատ հետաքրքիր և բազմակողմանի են, գրում է dzen.ru-ն: Օտարերկրացիներն, իհարկե, ընդհանուր պատկերացում ունեն այդ երկրի և հայերի մասին, բայց կան հետաքրքիր փաստեր, որոնք այնքան էլ հայտնի չեն և անպայման կզարմացնեն ձեզ։ Եվ դրանք վերաբերում են ոչ միայն հայկական ավանդական կոնյակին ու Արարատ լեռանը։ Մեր ցուցակը պարունակում է 10 ամենահետաքրքիր փաստերը, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, չգիտեիք։

1. Հայկական դրոշի վրա կարելի է գտնել ծիրանագույնը

Հայաստանի խորհրդանիշը ոչ միայն նուռն է, այլ նաև ծիրանը։ Ավելին, նա այնքան կարևոր է այդ ժողովրդի համար, որ անմահացել է ազգային դրոշի վրա։ Ստորին նարնջագույն շերտագիծը ծիրանի պատվին է: Ճիշտ է, ժամանակակից նկարագրում ասվում է, որ դրոշի նարնջագույն գույնը հայերի տաղանդի և տքնաջան աշխատանքի խորհրդանիշն է, բայց ավելի վաղ՝ 20-րդ դարից, կոնկրետ ազգային խորհրդանիշի՝ ծիրանի մասին է եղել խոսքը։

Նշենք նաև դրոշի վրայի այլ շերտերը: Կարմիրը խորհրդանշում է հայության գոյապայքարը, ցեղասպանության հետևանքով թափված արյունն ու Քրիստոսի հավատքը, իսկ կապույտը խորհրդանշում է խաղաղ երկինքը, որին ձգտում է ժողովուրդը։ Նաև կարմիրն ու կապույտն ասոցացվում են հայերի շրջանում ոչ պակաս տարածված նռան ու խաղողի հետ։

2. Հայաստանի մայրաքաղաքը մոտ երեք հազար տարեկան է

Երևանը Երկրի ամենահին քաղաքներից է։ Հայաստանի մայրաքաղաքը հիմնադրվել է ավելի քան 2800 տարի առաջ՝ գրեթե երեսուն տարի շուտ, քան Հռոմը։ Հայերը (և ոչ միայն նրանք) հավատում են, որ հենց Արարատի վրա է (հիշենք, որ այն նախկինում Հայաստանինն էր, և այդ ժողովուրդը սարն իրենն է համարում), Նոյը «կայանել» է իր տապանը, և ինքն էլ առաջինն իջել հայկական դաշտ։ Հայտնի հնագույն Էրեբունի ամրոցը, որի կառուցման տարին համարվում է Երևանի հիմնադրման տարին, ըստ պատմիչների, կառուցվել է այդտեղ մարդկանց մեծ բնակավայրի հայտնվելուց հետո։ Ուստի քաղաքը կարելի է էլ ավելի հին համարել։

3. Տների վարդագույն գույնը հրաբխի շնորհիվ

Երևանի շատ հին շենքեր վարդագույն են: Ուստի Հայաստանի մայրաքաղաքը նույնիսկ կոչվում է «վարդագույն քաղաք»։ Նյութը, որից կառուցված են բազմաթիվ տեղական տներ, տուֆն է։ Դա քար է, որը բաղկացած է սեղմված հրաբխային մոխիրից (միլիոնավոր տարիներ առաջ այս վայրերում հրաբխային ժայթքումներ են եղել): Աշխարհի մյուս մասերում տուֆը սովորաբար մուգ գույնի է, իսկ Երևանում՝ բաց, վարդագույն, ինչը Հայաստանի մայրաքաղաքը դարձնում է վարդագույն տներով միակ խոշոր քաղաքը։

4. Հայերի երեք քառորդը Հայաստանում չի ապրում

Հայկական սփյուռքն այնքան մեծ է, որ համարվում է երկրագնդի ամենամեծերից մեկը: Կոպիտ հաշվարկներով այն կազմում է 10-12 միլիոն մարդ, և դա չնայած այն հանգամանքին, որ բուն Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից մի փոքր է ավելի։ Հայերի ամենամեծ թիվը ներկայումս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում (1,5-2 մլն), Ֆրանսիայում (մոտ 700 հազար), իսկ առաջատարը, ինչպես կարելի է կռահել,  Ռուսաստանն է (մոտ 3 մլն)։ Ինչպես նաև, կա հայկական սփյուռք (ավելի քան 100 հազար մարդ), ըստ վիճակագրության, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Վրաստանում և Արգենտինայում։

5. Առաջին քրիստոնյաները պետական մակարդակով

Հազարամյակներ շարունակ հայերը քրիստոնյա են և շատ հավատարիմ են իրենց հավատքին: Վիճակագրության համաձայն երկրի բնակիչների 97 %-ն իրեն քրիստոնյա է համարում։ Բայց քչերը գիտեն, որ հենց Հայաստանն է դարձել քրիստոնյա բնակչությամբ առաջին երկիրը, որն այդ կրոնը հռչակել է որպես պետական կրոն, և դա տեղի է ունեցել 301 թվականին։

Նրանք առաջինն էին, որ քրիստոնեությունը դարձրին պետական կրոն։ Հիշենք, որ հայերի կրոնը ոչ ուղղափառությունն է, ոչ կաթոլիկությունը, այլ քրիստոնեության շատ հնագույն մի այլ ճյուղ է։ Պաշտոնական անվանումն է Հայ Առաքելական կամ Գրիգորյան (ի պատիվ Գրիգոր Լուսավորչի՝ Եկեղեցու առաջին պաշտոնական ղեկավարի) եկեղեցի։

6. Տիգրան տիրակալը Հայաստանը դարձրել էր գերտերություն

Համաշխարհային պատմության մեջ եղել է մի շրջան, երբ Հայաստանն աշխարհի ամենահզոր պետություններից էր։ Դա Տիգրան Բ-ի թագավորի գահակալության դարաշրջանն է (մ.թ.ա. 1-ին դար): Նրա բանակը գրավել էր Ասորիքի Կոմմագենեն, մտել Հրեաստան, Փյունիկիա և հասել Հնդկաստան։ Տիգրանը համարվում էր եզակի տիրակալ և տաղանդավոր զորավար։

Տիգրան Բ-ի կայսրությունը, որին իր ռազմական հաջողությունների համար կոչում էին նաև Տիգրան Մեծ, այնքան մեծ էր, որ ընդգրկում էր տարածքը Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Միջագետքից մինչև Քուռ գետի ափերը։ Սակայն Պոմպեոսի և Կեսարի օրոք Հռոմն ավելի ուժեղ էր Հայաստանից։

7. Չես կարող թաքնվել Արարատից

Արարատը, որը որոշ օտարերկրացիներ թյուրիմացաբար համարում են Հայաստանում գտնվող լեռ (հայտնի կոնյակն այդպես է կոչվում, և ընդհանրապես, հայերի համար Արարատն ազգային սրբավայր է), իրականում գտնվում է Թուրքիայում։ Այն մասին, թե ինչպես է հայկական լեռը դարձել թուրքական, կարող եք կարդալ պատմության գրքերում։
Սակայն հետաքրքիր է մեկ այլ բան: Քանի որ Արարատը Եվրասիայի ամենաբարձր լեռներից մեկն է (բարձրությունը մոտ 5200 մ է), և կանգնած է հայ-թուրքական սահմանին շատ մոտ, Երևանում որտեղ էլ լինեք, ամեն տեղից կտեսնեք նրան։ Եվ դա շատ դրամատիկ է տեղի բնակիչների համար. թվում է, թե նա այստեղ է, ընդամենը մի քիչ հեռու, բայց ուրիշինն է:

8. Հայկական կոնյակը Ֆրանսիայում ճանաչվել է սեփական

Վիճակագրության համաձայն Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքը ճանաչվել է կոնյակը։ Ամեն տարի երկրում արտադրվում է մինչև 10 մլն լիտր թունդ ըմպելիք, որի 90 %-ն արտահանվում է։ Կոնյակը Հայաստանում հայտնվել է մի հայ վաճառականի և խմիչքի ռուս մագնատի շնորհիվ։

Հայկական կոնյակն ուղարկվում է Ասիա, Եվրոպա, Ամերիկա։ Հայաստանում առաջին կոնյակի գործարանը բացվել է 1887 թվականին, երբ վաճառական Ներսես Թաիրյանի շնորհիվ Ֆրանսիայից բերվել է հատուկ թորման սարք։ Այն բանից հետո, երբ 1890-ականների վերջին «Շուստով և որդիներ» ընկերության կողմից գործարանը գնվեց, ձեռնարկությունը սկսեց ավելի զարգանալ, իսկ մինչ հեղափոխությունը արդեն կային տասնյակ կոնյակի գործարաններ: Ավելին, նախաձեռնող և հավակնոտ Շուստովը հայկական կոնյակն ուղարկել է փարիզյան ցուցահանդես, և խմիչքը ստացել է Գրան պրի, ինչպես նաև կոնյակ կոչվելու պաշտոնական իրավունք՝ պիտակի վրա համապատասխան մակագրությամբ։

9. Ամենահին գինեգործարանը

Մի քանի տարի առաջ Հայաստանի տարածքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը։ Այն հայտնաբերվել է 2010 թվականին Արենի գյուղի մոտակայքում գտնվող կարստային քարանձավում կատարված պեղումների ժամանակ։ Խաղողի, ծիրանի, ինչպես նաև գարու և ցորենի հետքեր են հայտնաբերվել գինի պատրաստելու և պահելու համար նախատեսված կավե անոթներում։ Հայ գինեգործները ներկայումս ամենահինն են։
Հնագետները գինեգործարանը թվագրում են մ.թ.ա  4100-4000 թվականներով: Միևնույն ժամանակ, ավելի վաղ հնագիտական տվյալները ցույց էին տալիս, որ Հին Եգիպտոսում գինին արտադրվել է սկսած մ.թ.ա. 3150 թվականից, ուստի, հավանաբար, հայերը եգիպտացիներից ավելի վաղ են տիրապետել այդ ըմպելիքի արտադրությանը և օգտագործմանը: 

10. Դպրոցներում շախմատի դասերը ներդրվեցին «հեռահար նպատակով»

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը որոշեց գնալ իր ճանապարհով: Մասնավորապես, 2011 թվականին այն դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատը մտցրեց դպրոցական ծրագիր: Շաբաթը մեկ անգամ ժամանակացույցով կա շախմատի դաս: Եվ դա արագ տվեց իր պտուղները. փոքրիկ Հայաստանն այժմ ունի աշխարհի ամենաշատ թվով գրոսմայստերները:

Դպրոցներում շախմատի պարտադիր դասավանդման նախաձեռնողները վստահ են, որ այս խաղը փոքր տարիքից երեխաներին սովորեցնում է ոչ միայն խելք, այլ նաև լավ վարքագիծ և համբերություն։ Շախմատի խաղերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է ռազմավարական մտածելու, իրավիճակը վերլուծելու և գնահատելու հմտություններ, ինչպես նաև որոշիչ քայլ անելուց առաջ մտածելու համար դադար վերցնելու սովորություն։ Այս բոլոր հատկությունները օգտակար են կյանքում և օգտակար կլինեն ինչպես անձի, այնպես էլ հասարակության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Что скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»
Самое популярное