Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1984 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Լենինականում խաղացած «սեկան» Թալինում դարձել է սպանության պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1984 թվականի մարտին Վրաստանում բնակվող 57-ամյա Երվանդ Մ.-ի առողջական վիճակը կտրուկ վատացավ: Նա բժիշկների նկատմամբ առանձնապես հավատ չուներ: Խորհրդակցեց իր նման մտածող որոշ մարդկանց հետ և որոշեց  Հայաստան ուղևորվել, բայց ոչ թե՝ Հայաստանում հայտնի ինչ-որ բժշկի դիմելու նպատակով, այլ՝ Թալինի շրջանում ապրող հայտնի բախտագուշակի մոտ գնալու համար՝ իր ճակատագրի մասին «ստույգ» տեղեկություն ստանալու հույսով:

1984 թվականի մարտի 20-ին, ժամը 16-ի սահմաններում Երվանդը Լենինական հասավ: Որոշեց այդ օրը ճանապարհը չշարունակել, մնալ Լենինականում, իսկ բախտագուշակի մոտ հաջորդ օրը գնալ՝ «թարմ ուժերով»:

Երվանդը մտավ «Լենինական» հյուրանոց, գիշերելու տեղ խնդրեց: Նրան տեղավորեցին երկտեղանոց մի սենյակում, որտեղ արդեն մեկ տղամարդու տեղավորել էին: Վերջինս քնած էր սենյակում, երբ այնտեղ մուտք գործեց Երվանդը: Քնած սենյակակցին չխանգարելու համար նա սուսուփուս նստեց իր անկողնուն ու մտքերի մեջ ընկավ:

Ինչ-որ տեղ «Միմինո» ֆիլմի հայտնի իրավիճակը հիշեցնող դրությունն առաջացավ, երբ քնած տղամարդն արթնացավ ու կողքի մահճակալի վրա նստած անծանոթ տղամարդու տեսավ: Բայց իրադարձությունների հետագա ընթացքը հայտնի ֆիլմի հետ այլևս ոչ մի աղերս չունեցավ:

Տղամարդը խիստ կասկածամիտ դուրս եկավ: Նա անկողնուց դուրս ցատկեց, վազեց դռան մոտ ու սկսեց ստուգել կախիչից կախված իր հագուստների գրպանները: Երվանդը չհասցրեց էլ ծանոթանալ  սենյակակցի հետ, երբ վերջինս աղմուկ բարձրացրեց, թե իր գրպանի 40 ռուբլին անհետացել է: Տղամարդը մեղադրեց Երվանդին, վերջինս սկսեց աղմկել, քաշքշել իրեն անմեղ տեղը մեղադրողին…

Ճիշտ է, տղամարդն իր անհետացած փողը քիչ անց գտավ ուրիշ հագուստի գրպանում, բայց Երվանդը չցանկացավ այդ մարդու հետ նույն սենյակում մնալ:

Հյուրանոցի ադմինիստրատորը աղմուկին վերջ տալու համար ընդառաջեց Երվանդին ու տեղավորեց մեկ այլ երկտեղանոց սենյակում, որտեղ նույնպես մի տղամարդ էր տեղավորվել:

Արդեն ժամը 23-ն էր: Երվանդը կասկածանքով նայեց նոր սենյակակցին, բայց վերջինս ասող-խոսող երիտասարդ դուրս եկավ: Ձեռքը մեկնեց, ծանոթացավ՝ Նշան Կ.-ն էր, գործով մեկ օրով եկել էր Լենինական, հաջորդ օրը տուն էր գնալու:

Նշանն ու Երվանդը զրույցի բռնվեցին: Պարզվեց՝ երկուսի քունն էլ չի տանում: Որոշեցին գիշերը կարճել թղթախաղով: Սկսեցին «սեկա» խաղալ՝ փողով:

Մինչև գիշերվա ժամը 3-ը ազարտի մեջ ընկած խաղացին: Մեկ էլ ուշքի եկան, երբ Նշանը Երվանդին արդեն 800 ռուբլի էր տարվել:

Խաղից առաջ նրանք պայմանավորվել էին «սեկայի» օրենքներին հավատարիմ մնալ ու ազնիվ խաղալ: Երվանդը պահանջեց, որ Նշանը խոսքի տերը լինի ու տեղում վճարի տանուլ տված գումարը:

Նշանն ընդամենը 150 ռուբլի ուներ, որն այն ժամանակվա համար նույնպես քիչ փող չէր, բայց իհարկե՝ 800 ռուբլի չէր:

Նշանն իր մոտի գումարից 130 ռուբլին տվեց Երվանդին: Վերջինս զայրացավ՝ իսկ 670 ռուբլի՞ն: Հյուրանոցի նախորդ միջադեպից դեռ չհանգստացած Երվանդը բորբոքված սկսեց պահանջել իր կրած փողը:

Նշանը նրան հանգստացրեց. «Հոպա՛ր ջան, էգուց իրար հետ կգնանք մեր շրջան՝ տեղում հարցերը կլուծեմ»:

Երվանդը հավատաց Նշանին, բայց վերջինս միայն ժամանակ շահելու համար էր նման բան ասել, «հարցեր լուծելու» ֆինանսական հնարավորություններ իրականում նա չուներ:

Երվանդը հանգստացավ, պառկեցին քնելու:

Հաջորդ օրը Երվանդն ու Նշանը դուրս գրվեցին հյուրանոցից ու առավոտյան ժամը 10-ին արդեն նստած էին Լենինական-Երևան ավտոբուսում:

Երբ հասան Թալին, Նշանը Երվանդին համոզեց իջնել ավտոբուսից, նախ այցելել բախտագուշակին, ապագայի վերաբերյալ բոլոր կասկածները ցրել, հետո գնալ Բաղրամյան ու լուծել փողային հարցերը:

Երվանդը համաձայնեց: Բախտագուշակի մոտ գնալը նրան նույնպես առաջնահերթ թվաց, Նշանն էլ, ինչպես երևում է՝ խոսքից դուրս եկող տղա չէ…

Ավտոբուսից իջան: Նշանն ասաց, թե բախտագուշակի գյուղ կարելի է ոտքով էլ հասնել՝ ինքը այդ կողմերի ճանապարհներին շատ լավ ծանոթ է: Զրուցելով կգնան, չեն էլ զգա՝ ինչպես տեղ հասան:

Մոտ 4 կիլոմետր քայլեցին դեպի Թալինի հյուսիսային կողմում գտնվող բլուրները: Երբ հասան մի լքված շինության, Նշանն առաջարկեց նստել հանգստանալու:

Երվանդը նստեց:

Նշանն անսպասելի հետևից հարձակվեց նրա վրա ու դանակի 7 հարված հասցնելով՝ տեղում սպանեց Երվանդին: Ճակատագիրը բախտագուշակից առաջ ընկավ…

Նշանը ստուգեց սպանված Երվանդի գրպաններն ու հափշտակեց նրա գրպանում եղած 320 ռուբլին: Այնուհետև դիակը թողնելով լքված շինությունում՝ դիմեց փախուստի:

Նշան Կ.-ին հայտնաբերեցին ու արգելանքի տակ առան սպանությունից 2 ամիս անց:

Իսկ մի քանի ամիս հետո ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան 1950 թվականին ծնված Նշան Կ.-ին դատապարտեց 15 տարի ազատազրկման:

Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное