Տեսեք թե ինչ արեց այս տղան, երբ իմացավ իր ընկերուհու դավաճանությոան մասին
ՖՈՏՈԻ՞նչ կանեիք դուք, եթե տուն գալով տեսնեիք ձեր ընկերուհուն այլ տղամարդու գրկում: Աղմու՞կ կբարձրացնեիք: Կվնասեիք նրա մեքենա՞ն: Իսկ միգուցե ատրճանա՞կ: Ինչ էլ որ դուք ձեռնարկեիք, անկասկած դա չէր լինի անծանոթի սելֆի անելը: Բայց դա հենց այն է ինչ որոշեց անել Դասթոն Հոլլոուեյը, երբ տեսավ իր ընկերուհուն անկողնում այլ տղամարդու հետ:

«Երբ դու տուն ես վերադառնում, և տեսնում ես այլ տղամարդու քո սիրելիի հետ», նկարի տակ գրել է 23-ամյա տղան: «Լավ տղամարդիկ արժանի են լավ կանանց»:

Դասթոնը շուտով հեռացնում է նկարը, բայց մարդիկ հասցնում են այլ պահպանել իրենց մոտ, և այն հասանելի է դառնում բոլորին:
«Ես ցանկանում էի նրան մի լավ ծեծ տալ, բայց հետո որոշեցի սելֆի անել և հեռանալ: Ես փորձեցի «սիրելիիս» վեր կացնել, սակայն նա հարբած էր: Ես ցանկանում էի հարցնել, թե որտեղ կարող եմ պառկել և ինչ պետք է պատրաստեմ այդ «ջենթլմենի» համար»:)

Հետագայում Դասթոնը գրեց, որ շատ նամակներ է ստացել աշխարհի տարբեր անկյուններից, մարդկանցից ովքեր քաջալերում էին նրան:
«Ինձ մեծարում էին այն բանի համար, որ ես նրանցից վեր եմ ինձ պահել և արհամարելով հեռացել եմ: Ես կարծում էի թե իմ աշխարհն ուղղակի ոչնչացված է, սակայն տեսնելով մարդկանց աջակցությունը, ես հասկացա, որ լավ մարդիկ դեռևս շատ կան»:

«Եղեք նրանց հետ, ովքեր գիտեն ձեր կարևորության արժեքը»:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: