Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվի հատուկ ներկայացուցիչ Երևանում». ինչո՞վ կավարտվի Փաշինյանի զիջողական դիրքորոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դե ֆակտո իշխանությունների վարած քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի առաջխաղացմանը, ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը Pressing հաղորդաշարի եթերում, գրում է eadaily.com-ը։ Փորձագետը պատահական չի համարում Թուրքիայից հնչող հայտարարությունները Հայաստանում իշխող քաղաքական վերնախավի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության մասին հիշեցնելով, որ թուրքական լրատվամիջոցներում նման հրապարակումները նորություն չեն, դրանք առաջին անգամ չեն հնչում:

«Նման հրապարակումների և հայտարարությունների ինտենսիվությունը մեծանում է հենց այն ժամանակ, երբ Հայաստանում հանրային տրամադրություններն իշխանությունների դեմ այնքան բարձր են լինում, որ դա հանգեցնում է փողոցային պայքարի սրման, և այդ պայքարը կարող է այնքան մասշտաբային դառնալ, որ կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին ժամանակավորապես կասեցնել իրենց (թուրքական) շահերին սպասարկող որոշակի քայլերի իրականացումը»,- ասել է թուրքագետը։

Գեղամյանի խոսքով, Տավուշի գյուղերի հանձնումը նախատեսված էր դեռ 2021 թվականի մայիսին, սակայն հետո ակնհայտ դարձավ, որ այն ժամանակ հանրային դժգոհությունն այնքան մեծ էին, որ այդ քայլը զգալի հետևանքներ կունենար իշխող թիմի վարկանիշի վրա և կազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները ժամանակավորապես կասեցրեցին գործընթացը վերսկսելով այն մի այնպիսի փուլում, երբ, ըստ իրենց գնահատականների, հասարակության արձագանքն այդքան խիստ չէր լինի, կամ կլիներ նվազագույն ու կառավարելի:

«Այդ իսկ պատճառով հայ հանրությունը պետք է հասկանա, որ այս բոլոր բողոքի շարժումները պայքար չեն իշխանության համար, այլ իրական հարված են ճիշտ թիրախին, հարված են Անկարայի և Բաքվի շահերը խթանող քաղաքականության իրականացմանը», ասել է նա:

Գեղամյանը նշել է, որ երկար տարիներ, նույնիսկ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, ակտիվ աշխատանք է տարվել հայ հասարակության հետ։ Բոլոր պետական ​​կառույցների նկատմամբ անվստահություն է սնուցվել, ցանկացած փոքր ձախողում մեծացվել է, իսկ հաջողությունները փորձել են զրոյացնել, արհեստականորեն մտցվել է այն միտքը, որ Արցախը պետք չէ Հայաստանին, բացասական վերաբերմունք և նույնիսկ ատելություն են սերմանել ղարաբաղահայության նկատմամբ: Այդ ամենն ադրբեջանական քարոզչության տարրեր են, որոնք Հայաստանում ակտիվորեն առաջ են մղվել 2018 թվականին իշխանության եկած ուժի ներկայացուցիչների կողմից, կարծում է փորձագետը։

Իր հերթին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պնդում է, որ Ադրբեջանը, ստանալով հերթական «պատառը» Հայաստանից, դադար է վերցրել ստացածը մարսելու համար, իսկ հետո կուզի ավելին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այստեղ աշխատում է որպես Բաքվի պահանջները փաթեթավորող։ Նա ունի միայն մեկ գործառույթ՝ փաթեթավորել Բաքվի պահանջներն այնպես, որ այդ պահանջների կատարումը բերի հայ հասարակության նվազագույն դիմադրության։ Օրինակ, երբ Ալիևը բարձրացնում է Սահմանադրությունը փոխելու հարցը, Փաշինյանն անմիջապես սկսում է պնդել, որ իրենք (իշխող ուժը) դա ծրագրել էին դեռ վեց տարի առաջ, բայց նպատակը նույնն է՝ Բաքվի պահանջների կատարումը»,- ասել է փորձագետը Review ծրագրին։

Քաղաքագետի խոսքով, տեղեկություններ կան, որ Ալիևը պատրաստ է աջակցել Փաշինյանին, որ Սահմանադրության փոփոխությունն իրականություն դառնա, այսինքն առաջիկա վեց ամիսների ընթացքում նրա համար խնդիրներ չեն ստեղծվելու, օրինակ չի բարձրացվելու Տիգրանաշենի հարցը։ Սակայն այդ հարցի լուծումը միայն հետաձգվել է, որպեսզի ապահովվի Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը, իսկ հետո Բաքուն կրկին կսկսի բարձրացնել Տիգրանաշենի և Սյունիքով անցնող միջանցքի հարցը խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմա էլ պայմանավորելով այդ պահանջներով։

«Այսինքն, ըստ էության, տեղի է ունենում այն ​​ամենը, ինչ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից հետո»,- ավարտել է փորձագետը։

Եվ վերջում, մեկնաբանություն «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքից. «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի ծրագրված փոխարինման մեջ միայն մեկ ինտրիգ կա, ո՞վ է գալու Վաղարշակ Հարությունյանից հետո։ Խոսքն անգամ կոնկրետ ռուսաֆոբ Գուրգեն Արսենյան սկանդալային գործչի մասին չէ:

Փաստն այն է, որ Հայաստանի ողջ իշխանությունը, այդ թվում՝ Ազգային ժողովում իշխող կուսակցության խմբակցությունը, դեգրադացվել է դեպի քարանձավային ռուսաֆոբիա։ Նշեք ցանկացածին, և նա նույնն է լինելու, ինչ Արսենյանը։ Դրա համար էլ ռուսական կողմին որոշակիորեն մեղմելու անշնորհք քայլեր արվեցին Բելգորոդ և Կուրսկ դեսպանի այցերի տեսքով։

Տեսեք, ասում են, մենք իսկական ռուսաֆոբներ չենք։ Ուղղակի հայկական հին սովորույթ է աչքը գցել Արևմուտք և հայհոյել ռուսներին։ Ընդ որում, միաժամանակ, հարյուր տարին մեկ կորցնելով Հայաստանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное