Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր թիմը բանիմաց է, սրտացավ, ունի՛ բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»,- Տարոն Մարգարյանը Էրեբունու բնակիչների հետ հանդիպմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Էրեբունցիներին ներկայացնելով անցած տարիների ընթացքում «Ավելի լավ Երևան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, հնարավորություն է տվել երևանցիներին հասկանալու, որ Երևանի ավագանու այս թիմն օր ու գիշեր աշխատելով, բնակիչների հետ միասին, արեց ամեն ինչ, որ Երևանը զարգանա համաչափ, դառնա ավելի բարեկարգ ու հարմարավետ: Այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա են բարեկարգված հազարավոր բակեր, նոր կառուցված խաղահրապարակներ, բազմաբնակարան շենքերի նորոգված տանիքներ ու մուտքեր, վերանորոգված ու անհրաժեշտ գույքով և պայմաններով ապահովված կրթական և մշակութային հաստատություններ:

«Շատ երկար կարելի է թվարկել անցած 4 տարիներին տարբեր ուղղություններով իրականացված բոլոր այն աշխատանքները, որոնք որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրը: Բայց դեռ շատ անելիքներ էլ մնացել են, քանի որ տասնամյակներ շարունակ կուտակված բոլոր խնդիրներին ընդմենը 4 տարում լուծումներ տալը ուղղակի հնարավոր չէր և դա բոլորն են հասկանում: Բայց կատարած աշխատանքների ծավալները տեսնելով ու հաճախ նաև դրանց իրականացմանն աջակցելով և մասնակցելով, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք, որ մեր թիմը բանիմաց է, սրտացավ, ունի՛ բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը՝ խոսելով մայրաքաղաքի առաջիկա հինգ տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրի մասին, վստահեցրել է, որ նախանշված բոլոր այդ ծրագրերը ևս կյանքի են կոչվելու ամբողջությամբ՝ ապահովելով Երևանի աստիճանական զարգացման շարունակականությունը:

«Այս տարիների ընթացքում բազում առիթներ եք ունեցել նաև համոզվելու, որ մենք ոչ թե խոսքի, այլ գործի՛ կողմնակիցն ենք: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը, այլ ոչ թե հոգսի մասին անընդհատ խոսելն ու ոչինչ չանելը: Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել են մեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»:

Երևանն այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես մատչելի և առավել հարմարավետ քաղաք, ուր խորհուրդ է տրվում անպայման այցելել, նշել է Երևանի գործող քաղաքապետն ու նկատել, որ արվելու է հնարավորը, որպեսզի Երևանի ձեռքբերված համբավը պահպանվի:

«Զբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր ենթակառուցվածքների և համապատասխան միջավայրի ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է, ինչը մենք նախատեսում ենք իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ շարքում, բնականաբար, առաջիններից մեկը «Էրեբունի» արգելոց-թանգարանն է, որը մեր 2800-ամյա քաղաքի պատմության կանգուն վկայությունն է: Եվ Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու և մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով, առաջիններից մեկը մենք կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ դրանց կյանքի կոչման արդյուքնում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, մեր քաղաքի հազարամյակների պատմությունն իսկապես լիարժեք կներկայացվի:

«Սիրելի էրեբունցիներ վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը: Ու ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը Հանուն Երևանի»:

Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное