Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յանա Ամելինան ՀԱՊԿ-ից դուրս գալու Փաշինյանի ցանկության մասին. Հայաստանի աշխարհաքաղաքական մահն անխուսափելի է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին մեծ հաշվով չի հետաքրքրում այն, թե Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ, մեզ համար ավելի հեշտ կլինի, մենք միայն կազատվենք անվստահելի դաշնակցից, Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ հայ պաշտոնյաներից որևէ մեկը չի մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով, Բելառուսի ղեկավարը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։

- Յանա Ալեքսանդրովնա, ո՞րն է Բելառուսի ղեկավարի դեմ Փաշինյանի պնդումների իրական էությունը։

-Իրականում սա Փաշինյանի ու նրա կլանի հակամարտություն է, իհարկե, ոչ թե Լուկաշենկոյի, այլ Ռուսաստանի ղեկավարության հետ, և սա, եթե ավելի լայն նայենք հարցին, հօգուտ Ռուսաստանից հեռանալու է: Լուկաշենկոն ընդամենը պատրվակ է: Իհարկե, ոչ Պուտինը, ոչ Լուկաշենկոն կապ չունեն 44-օրյա պատերազմի նախապատրաստման հետ, Հայաստանը կորցրեց Ղարաբաղը միայն իր հիմարության ու դավաճանության պատճառով։ Դա հայկական խնդիր է։ Հենց նրանք են կորցրել իրենց Ղարաբաղը և փորձում են պատասխանատվությունը բարդել որևէ այլ մեկի վրա, բացի իրենցից։ Բայց Լուկաշենկոն ոչ մի վատ բան չի արել ո՛չ հայ ժողովրդին, ո՛չ անձամբ Փաշինյանին։

- Փաշինյանն ասել է, որ երկրի իշխանությունները կորոշեն, թե կոնկրետ երբ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ի՞նչի է նա սպասում։

- Միգուցե՞ իր տեսանկյունից այն ամենահաջող պահին, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների պատերազմի հարցով որոշման հետ: Այսինքն երբ Արևմուտքը որոշի, կամ շարունակում է զենքով աջակցել Ուկրաինային, կամ գնում է ավելի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ճանապարհով։ Երբ դա որոշեն, այն ժամանակ էլ Փաշինյանին կհրահանգեն թե ինչ անել։ Հավանաբար նա ավելի վաղ ինչ-որ հրահանգներ կստանա։ Հասկանալի է, որ նա չէ այդ հարցը որոշողը։ Բայց, մեծ հաշվով, Ռուսաստանին չի հետաքրքրում Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ։ Եթե ​​Հայաստանն այլևս մեր պաշտպանության կարիքը չունի, ապա զոռով չի լինի պահել: Մեզ համար ավելի հեշտ կլինի, մենք միայն կազատվենք անվստահելի դաշնակցից։ Հայաստանի համար դա, անշուշտ, մահ է, նրա աշխարհաքաղաքական մահն անխուսափելի է: Բայց եթե Հայաստանի ժողովուրդը դա է ուզում, ապա դա իր ընտրությունն է։

- Նման սցենարի դեպքում ի՞նչ ռիսկեր են առաջանում Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանը կմիանա մեր աշխարհաքաղաքական հակառակորդների ճամբարին։

-Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի կենսունակության երաշխավորը։ Եթե ​​ոչ Ռուսաստանը, ապա ուրիշ ո՞վ։ Սա նշանակում է, որ այդ ժամանակ Հայաստան չի լինի։ Հայաստանը կատարել է իր աշխարհաքաղաքական դերը և կլուծարվի, ֆիզիկապես կհեռացվի աշխարհի քարտեզից։ Հայ ժողովուրդը, որպես այդպիսին, չի լինի, եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այդ սցենարով: Եթե ​​Հայաստանում ինչ-որ մեկը միամտորեն հավատում է, որ Ռուսաստանից բացի ուրիշ մեկը պատրաստ է ստանձնել իրեն պաշտպանելու պարտականությունները, օրինակ խոսում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին, ապա դա նույնիսկ ծիծաղելի էլ չէ։ Հայաստանը ոչ ոքի պետք չէ, և նա բավականաչափ թշնամիներ ունի։ Ավելին, պատերազմը հաղթական ավարտած թշնամիները խլեցին այն, ինչ Հայաստանը չպաշտպանեց (Ղարաբաղը), իսկ հիմա արդեն խլում են հայկական տարածքները։ Ահա թե ինչ է լինելու Հայաստանի հետ, և դա տեղի կունենա շատ արագ, թեկուզ միայն այն պատճառով, որ այն շատ փոքր է։ Ըստ երևույթին, հայ ժողովրդի մեջ գերակշռում են մորտիդոյի՝ մահվան մղման, ուժերը։ Ըստ ամենայնի, իրենք են որոշել, որ այլևս չեն ուզում ապրել։ Դա իրենց գործն է:

- Իսկ ի՞նչ կասեք Երևանում բողոքի զանգվածային ցույցերի մասին։

- Ամեն ինչ պետք է ժամանակին անել։ Արդեն ուշ է բողոքելու համար: Չեմ կարծում, որ այդ բողոքի ակցիաները հաջողություն կունենան։ Ամեն դեպքում, դա ոչ մի կերպ չի ազդի Ղարաբաղի ճակատագրի վրա։ Եթե ​​հայ ժողովրդի առողջ ուժերին հաջողվի տապալել երկիրը կործանող իշխանությունը, ապա դա կարելի է ողջունել։ Բայց մինչ այժմ այդ մասին ոչինչ չի ասվել։ Առայժմ դրանք միայն մեր հույսերն են, մեր ու նրանց երազանքները: Բողոքի ցույցերը վաղուց են շարունակվում, բայց ոչ մի իրական արդյունքի չեն հանգեցրել։ Եվ պարզ է, թե ինչու: Բողոքը տարասեռ է, բացի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից, չունի հստակ առաջնորդներ: Այդ առաջնորդն ամեն ինչով լավն է, բայց նա քաղաքական գործիչ չէ, չգիտի ինչպես վարվել, և մենք տեսնում ենք այդ ամենի արդյունքը։ Առանց ռուսական իրական աջակցության այդ բողոքի ցույցերը հաջողություն չեն ունենա։

- Ռուսաստանը հետաքրքրվա՞ծ է դրանով։

-Իհարկե, որովհետև Փաշինյանը քանդում է Հայաստանը, որը միշտ եղել է մեր քրիստոնյա դաշնակիցը։ Մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր մերձավոր հայ ժողովուրդը չպետք է տուժի փաշինյանների պատճառով: Այո՛, իրենք են ընտրել, բայց, ըստ երևույթին, յուրաքանչյուր ազգ ունի կուրության շրջան։ Եթե ​​հայկական պետության ղեկավարի տեղն ավելի խելամիտ մարդ զբաղեցներ, դա միայն ձեռնտու կլիներ Ռուսաստանին, քանի որ Հայաստանի ընտրությունը շոշափում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը։

Եթե ​​Հայաստանը, ինչպես ճիշտ ասացիք, անցնի մեր հակառակորդների ճամբար, և նրանք հենց դրան էլ գնում են, ապա դա կթուլացնի մեր հնարավորություններն Անդրկովկասում, որը կանդրադառնա նաև Մերձավոր Արևելքի վրա։ Ինչ վերաբերվում է Անդրկովկասում Վրաստանին որպես դաշնակից ունենալուն, ապա պաշտոնական Թբիլիսին կպնդի Օսիան և Աբխազիան, այդ թվում ուժով վերադարձնելու անհրաժեշտությունը, քանի որ նրանք ինքնակամ հետ չեն գնա։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ դա այն գինն է, որը ստիպված կլինի վճարել, եթե ակնկալի ամրապնդել իր դիրքերը Վրաստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное