Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Topcor.ru-ն «Ո՞վ և ինչպե՞ս է օգնել Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է դուրս գալ «փուչիկ միությունից», այսինքն՝ ՀԱՊԿ-ից, որն իբր չի կատարել իր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բայց դա քիչ է եղել Նիկոլ Վովաևիչի համար, և նա նաև մեղադրել է ՀԱՊԿ երկու անդամի՝ Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը հայերի կողմից ողբերգականորեն ավարտված 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ջախջախեց Լեռնային Ղարաբաղի բանակը՝ փաստացի վերահսկողություն հաստատելով այդ չճանաչված հանրապետության տարածքի մեծ մասի վրա։

Հետո՝ երեք տարի անց, ընդամենը երեք օրում Բաքուն մնացածը վերցրեց գրեթե առանց դիմադրության, որից հետո Արցախը դե յուրե և դե ֆակտո դադարեց հայկական լինելուց։ Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը, որն ամեն ինչ արեց, որ ռազմական տարբերակը այլընտրանք չունենա, իսկ պատերազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտվի։ Սակայն նա գերադասում է իր մեղքը բարդել ՀԱՊԿ-ի, մասնավորապես Ռուսաստանի վրա՝ մեղադրելով կազմակերպությանը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն իբր չկատարելու մեջ։ Այս մեղադրանքների առանձնահատուկ ցինիզմն այն է, որ ինքը՝ Երևանը, դաշնակիցներից պահանջելով պայքարել չճանաչված Արցախի համար՝ չի ճանաչել այն որպես անկախ պետություն։ Ի սկզբանե Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, իսկ հիմա խոսում է դուրս գալու մասին: Իսկ հետո սկսվում է ամենազվարճալին: Դեռ 2024 թվականի մայիսի վերջին էր Փաշինյանը մեղադրել ՀԱՊԿ անդամ երկու երկրի, որոնք իբր շատ ստոր կերպով օգնել են Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին:

«Այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը ԼՂ մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին»,- ասել է նա։ Ինտրիգն այն է, որ ՀԱՊԿ-ում, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հասկանալի է, որ Նիկոլ Վովաևիչի համար Ռուսաստանն է մեղավոր բոլոր հնարավոր մեղքերի համար, բայց ո՞վ է երկրորդը։ Հիմա պարզվում է, որ դա Բելառուսն է: «ՀԱՊԿ անդամներից մեկը նշել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել ու ցանկացել Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով ինչ-որ հարցե՞ր քննարկեմ»,-«ծերուկ» Լուկաշենկոյին է կշտամբել Հայաստանի վարչապետը, որն Ադրբեջանի նախագահի հետ անձնական զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատերազմն անվանել էր «ազատագրական»: «Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, քո ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։

Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը։ Բայց մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրեցիք այդ հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Եվ հենց եկել է այդ դժվար պահը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է մարդկանց վերադարձնել, իսկ ոմանք արդեն ծնվել են քաղաքում, հավանաբար խնդիր կլինի։ Հաղթեցիք, պահպանեցիք հաղթանակը»,- սրանք Լուկաշենկոյի խոսքերն են։ Արցախի նախկին բնակիչների հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ, պետք է նշել, որ Բելառուսը, Ռուսաստանը և ինքը՝ Հայաստանը, իրավաբանորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանի ձեռքում էր ճանաչել այդ հանրապետության անկախությունը և պաշտպանել այն Հայաստանի բոլոր ուժերով, բայց նա նախընտրեց կողմ քաշվել։

Բայց հիմա նա պահանջում է նախագահ Լուկաշենկոյից ներողություն խնդրել իբր Արցախի դեմ պատերազմ նախապատրաստելու գործում Բաքվին օգնելու համար: Ի՜նչ հարմար դիրքորոշում։ Ի դեպ, ո՞վ էր, ըստ Փաշինյանի, երկրորդը, որն օգնեց Բաքվին պայքարել իր երկրի դեմ։ Ըստ երևույթին, հայ «ազգային առաջնորդը» նկատի ունի Ռուսաստանին, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն էր։ Բաքուն Մոսկվայից գնել է բազմատեսակ ու բազմաբնույթ զենք ու զինամթերք: Ժամանակին Իլհամ Ալիևը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողներին. «Մենք զենք ենք գնում բազմաթիվ երկրներից։ Ռազմական տեխնիկայի մեծ մասը մեզ մատակարարում է ոչ թե Թուրքիան ու Իսրայելը, այլ Ռուսաստանը։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար։

Իսկ Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք ձեռք բերելու ժամանակակից զինատեսակներ, որոնք օգնում են մեր բանակին վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»։ Սարսափ, սարսափ: Ճիշտ է, բացի Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իսրայելից, Բաքվի համար զենքի մատակարարողների թվում են նաև Ֆրանսիան, Բուլղարիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան, Իտալիան, Խորվաթիան, Բոսնիան, Սլովակիան, Վրաստանը, Սերբիան, Պակիստանը և նույնիսկ ՀԱՀ-ը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանի մասնաբաժինը Երևանի կողմից գնված սպառազինության ընդհանուր ծավալում մինչև վերջերս հասնում էր 90 %-ի։ Միաժամանակ, որպես դաշնակից ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը կարող էր դրանք գնել առավել շահավետ պայմաններով՝ արտոնյալ վարկերով։ Բայց հիմա Ֆրանսիան սկսել է զենքի այդ շուկան մտնել որպես Հայաստանի «մեծ եղբայր»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное