Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Սյունիք կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է  ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին էլ նա Ադրբեջանին առաջարկել էր սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, «եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»: Իսկ վերջին առաջարկի հետին մտքերին 168.am-ն անդրադարձել է։ 

Թե ի՞նչ վտանգներ է պարունակում Փաշինյանի՝ Ադրբեջանին հերթական այս առաջարկը, ատհասարակ անվտանգային ի՞նչ նոր մարտահրավերներ են սպասում մեզ, 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Հետաքննության մեխանիզմի գաղափարը շուրջ 10 տարի առաջ, երբ ադրբեջանական կողմը բավականին ինտենսիվ աշխատանքներ և գործողություններ էր ծավալում առաջնագծում՝ դիպուկահարների, դիվերսիոն խմբերի ակտիվացումից մինչև տարբեր մասշտաբի գործողություններ: Այն, այսպես ասած, առավել փաստաթղթավորվեց 2016 թվականի մարտական գործողություններից հետո Վիեննայում և հաստատվեց Սանկտ Պետերբուրգում, երբ առաջ քաշված հիմնական Ադրբեջանին զսպող գործողություններից մեկը պետք է դառնար այդ հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, որը մինչև 2018 թվականը որոշակի փոփոխությունների գործընթաց անցավ: Իսկ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին իշխանության գալուց հետո այդ թեման «ջրվեց»՝ Դուշանբեում, երբ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ: Իհարկե, հետագայում պարզ դարձավ, որ դա Ադրբեջանին պետք էր պատերազմի նախապատրաստական աշխատանքների համար, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին «ջրեց» հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը:

Ինչ վերաբերում է այս շրջափուլին, ապա Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտման գործոնը պահել՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց, և եթե մինչև 2018 թվականը դա նրան չէր հաջողվում, որովհետև հայկական կողմից մշտապես համարժեք գործողություններ էր կիրառվում՝ չեզոքացնելու ադրբեջանական այդ խաղաքարտը կամ շանտաժի գործիքը, ապա 2018 թվականից հետո դա բանակցային գործընթացում ուղիղ ճնշման միջոց է, որն Ադրբեջանն անընդհատ խաղարկում է: Եվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը լուրջ քայլերի կգնա այդ ուղղությամբ՝ ստորագրելու որևէ փաստաթուղթ և այդ հետաքննության մեխանիզմը ներդնելու համար: Գուցե լինեն դեկլարատիվ հայտարարություններ, բայց չեմ կարծում՝ առարկայական լուրջ պրոցես կլինի հետաքննության մեխանիզմի ներդրման առումով:

– Վերջին շրջանում Նախիջևանի թևում ադրբեջանական քարոզչական և տեղեկատվական արշավն ինչի՞ մասին է հուշում, երբ հայկական կողմին մեղադրում են հրսդադարի ռեժիմը խախտելու համար:

– Ադրբեջանը, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումներով, դրանում հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, փորձում է «հիշեցնել» Հայաստանին ստանձնած պարտավորությունների մասին, որն այս փուլում ենթադրում է հաջորդիվ 4 գյուղերի հանձնում: Խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է: Ադրբեջանը գտնում է, որ պետք է շտապի, քանի դեռ Հայաստանում որևէ քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել և իր պլանները հարթ ձևով ընթանում են: Փաշինյանական իշխանությունը դրա համար պարարտ հող է նախապատրաստում և, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ շտապեցնելու է՝ հասնելու իր հիմնական նպատակին:

– Ի դեպ, Փաշինյանն այս օրերին քարտեզը ձեռքին սահմանազատման իրենց գործընթացի արդյունավետությունն է բացատրում Սյունիքի բնակավայրերի բնակիչներին: Ավելին, Փաշինյանը չի բացառել, որ սահմանազատման հաջորդ գործընթացը կարող է Սյունիքում լինել: Չմոռանանք, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց կա:

– Պետք է նախևառաջ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե սահմանագծի ո՞ր հատվածում պետք է տեղի ունենա դելիմիտացիայի գործընթացը: Ժամանակը և փաստերը ցույց են տվել, որ Ադրբեջանն ինքն է որոշում՝ ո՞ր քարտեզներով, ի՞նչ սկզբունքներով և որտե՞ղ պետք է իրականացվի այդ գործընթացը: Եվ ըստ այդմ՝ դժվար է ասել, թե Փաշինյանի այս պահին արտահայտած մտքերը սեփական ցանկություննե՞րն են, թե՞ Ադրբեջանից արդեն իսկ զանգով տեղեկացրել են, թե որն է լինելու հերթական ուղղությունը:

Ինքս կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար ունի կոնկրետ պլանավորած հատվածներ, որտեղ փորձում է իրականացնել այդ գործընթացը, և այն քարտեզներով, որն իր պատկերացումներում է: Եվ այդ գործընթացը փաստացի սկսել է:

Ինչ վերաբերում է միջանցքի գաղափարին, ապա Ադրբեջանն այս փուլում որոշակի լռելյայն, բայց գործընթացը փորձում է առաջ մղել, և ՀՀ իշխանությունների այս զիջողական քաղաքականության պայմաններում, ցավոք, չպետք է բացառել, որ կունենանք կոմունիկացիաների բացում, բայց բացառապես ադրբեջանական պատկերացումներով:

– Այս համատեքստում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է՝ հանրաքվե լինի: Այսինքն, ըստ նրա, տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասվի՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100 էլ դուք մեզ տվեք, և սա պետք է արվի հանրաքվեով:

– Հանրաքվեի գործընթացն առաջին հերթին վերաբերում է 4 գյուղերին, որովհետև Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել դրանք հանձնելու: Վերևում նշեցինք, որ խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է:

Իհարկե, Փաշինյանն իրեն հատուկ մանիպուլյատիվ ձևով փորձում է ներկայացնել դա՝ որպես տարածքային փոխանակման գործընթաց, բայց իրականում սա մաքուր միակողմանի զիջումների քաղաքականություն է:

Այս գյուղերի հանձնումը հսկայական հարված է հասցնելու Հայաստանի կայունությանը, անվտանգությանը, ինքնուրույնությանն ու ինքնիշխանությանը, որովհետև Արարատի մարզից բավականին ռազմավարական տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ինչը թույլ է տալու նրան բավականին լուրջ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Տավուշի մարզում արդեն իսկ ՀՀ խոցելիության աստիճանի բարձրացման գործընթաց է սկսված, և այստեղի 3 գյուղերի հանձնումն ամբողջությամբ «ջարդելու» է ոչ միայն Տավուշի մարզն անվտանգային և ենթակառուցվածքային առումով, այլ լուրջ հարված է հասցնելու ՀՀ անվտանգությանն ամբողջության մեջ:

– Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը քննադատության նոր ալիք է բարձրացրել ՀԱՊԿ-ի դեմ, որն ընկալվում է հակառուսականության տրամաբանության մեջ: Մինչդեռ Ադրբեջանում՝ ի դեմս արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի, կասկածներ են հայտնում, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀԱՊԿ-ի դեմ, բայց ոչ ՌԴ երկկողմ դաշնակցային, ռազմական հարաբերությունների: Այսինքն, քարոզչական տարր են տեսնում Փաշինյանի՝ հակաՀԱՊԿ-ական հայտարարություններում և հիշեցնում Հայաստան-ՌԴ երկկողմ ռազմական և ռազմավարական բնույթի պայմանագրերը և այլն:

– ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե երկրի առաջնահերթություններով կամ տեղում ստեղծված իրադրային մոտեցումներով, այլ դրսից ուղղորդումներով: Եվ երբ մենք դիտարկում ենք ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալը, կամ՝ ՌԴ-ի հետ առավել ցածր մակարդակի հասնելը, ապա դա բացառապես պետք է դիտարկել Փաշինյան-Արևմուտք պայմանավորվածությունների շրջանակներում: Իսկ թե կուլիսներում ինչ են պայմանավորվել, ինչ վերջնական ժամանակացույց է սահմանվել, դժվար է ասել: Բայց այն, որ Փաշինյանը որպես գործիք խաղարկվում է, դա ակնհայտ է:

– Ի դեպ, ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը խոսում է բանակի կերպարանափոխման մասին, բայց երբ ուսումնասիրում ենք՝ արևմտյան, կոնկրետ ամերիկյան առաջարկներն ավելի շատ խորհրդատվական են և պաշտպանական քաղաքականությանն են վերաբերվում, ինչը եղել է միշտ:

– 2018-2020 թվականն ընկած ժամանակահատվածում և 44-օրյա պատերազմից հետո խոսվում է բանակի ռեֆորմների կամ կերպարանափոխության մասին, ապա դրա արդյունքը պետք է արտահայտվի բանակցային գործընթացում ուժերի հավասարակշռության պահպանման և կոնկրետ առաջնագծում մարտական խնդիրների կատարման տեսանկյունից: Համազգեստի փոփոխությունը, ցուցադրական մի քանի զինատեսակի ներկրումը, որը, դեռևս պարզ չէ՝ ինչպես կիրառման մեջ կմտցվի, չի կարող դեռ խոսել բանակում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների մասին: Բայց, կրկնում եմ, ստուգատեսն առաջնագիծն է, տարածաշրջանային բալանսն է, որը շատ ավելի հստակ է ցույց տալիս, թե իրականում քո զինված ուժերն ինչ իրավիճակում են:

– Ադրբեջանի նախագահ Ալիևը, ադրբեջանական կողմից այլ գործիչներ ժամանակ առ ժամանակ ակնարկում են, որ ՀՀ բանակում դեռ կան ռևանշիստական տրամադրություն ունեցողներ: Արդարացվա՞ծ են այս մտավախություններն այսօր, երբ բազմաթիվ փորձառու զինվորականներ այս տրամաբանության մեջ նաև բանակից հեռացվեցին:

– Այն, ինչ Ալիևը համարում է ռևանշիստական տրամադրություններ, դա մեր հասարակության որոշակի խմբերի մոտ ընկալվում և արտահայտվում է՝ որպես արժանապատվության վերականգնում, որովհետև ծնկած լինելու կարգավիճակը հատուկ չէ հային, հայ ռազմիկին, զինվորականին: Եվ բնական է, որ հատկապես զինվորականների մեջ գտնվելու են մարդիկ, որոնք չեն կարող գոհ լինել այսօրվա իրավիճակից: Որքան էլ փաշինյանական ռեժիմը տոտալ քարոզչություն տանի առ այն, որ իրենք երկիրը տանում են խաղաղության ճանապարհով, բնական է՝ մեր երկրում կան մարդիկ, որոնք հստակ գիտակցում են՝ սա ոչ թե խաղաղության, այլ ծնկի գալու քաղաքականություն է, որը հստակ այսօր արտահայտվում է միակողմանի զիջումների տեսքով:

Геноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня
Самое популярное