7 հիասքանչ կանայք, ովքեր չեն վախենում «ծերանալուց» (ֆոտոշարք)
ՖՈՏՈՀայդի Կլում - 43

«Լրագրողներն ամբողջ տարվա ընթացքում ինձ հիշեցնում էին, որ 40 տարեկան եմ դառնալու: Ինձ ամեն օր հարցնում էին, թե ինչպիսի՞ն է մեծանալու զգացումը: Այդ ժամանակ ես որոշեցի, որ քանի որ բոլորին հետաքրքրում է իմ տարիքը, ապա ես բոլորին ցույց կտամ իմ ծերությունը»:
Քեյթ Բլանշետ - 47

«Ես գիտեմ, որ երբ ծիծաղում եմ իմ կնճիռները խորանում են, բայց ես դրանից դեպրեսիայի մեջ չեմ ընկնում: Ինչի՞ս է պետք դեմքը, որի վրա արտացոլված չի լինելու իմ պատմությունը, որին խորթ է լինելու հումորի զգացումը»:
Մերին Ստրիպ - 67

«Իմ խորհուրդը ձեզ; ժամանակ մի վատնեք իդեալական մաշկի կամ կազմվածքի վրա: Ավելի լավ է մտածել, թե ինչ եք արել այս կյանքում և ինչի եք հասել»:
Ջուլիա Ռոբերտս - 49

«Քո դեմքը պետք է խոսա քո կյանքի մասին, այլ ոչ թե բժշկին կատարած այցերի»:
Ջուլիանա Մուր - 56

«Ես չեմ փորձում կառչել իմ երիտասարդությունից: Ուղղակի կան գեղեցկության որոշակի կանոններ, որոնց ես հետևում եմ: Իմ մայրը միշտ ասում էր, որ պետք է օգտվել արևապաշտպան քսուկներից»:
Սյուզան Սարանդոն - 70

«60 տարեկանում ես դաջվածքներ եմ արել, էլ ի՞նչ ծերության մասին է խոսքը»:
Քեյթ Ուինսլեթ - 41

«Երբ ես 21 տարեկան էի, մտածում էի, որ 40-նն արդեն ծերության նշան է: Բայց հիմա ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում, քան այն ժամանակ, քանի որ ճանաչում եմ ինձ լավ կարդացված գրքի նման: Եվ հետո, ես սիրում եմ իմ մամինը՝ մասնավորապես ձեռքերս, նրանց նայելով տեսնում եմ անցյալս»:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: