Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ էր ասել նրան ամուսինը, որն էլ նրան ստիպել էր նիհարել և կերպարանափոխվել
ՖՈՏՈԱվելորդ քաշը կանաց զգալի մասի խնդիրն է: Շրջապատող մարդիկ քննադատական հայացնքեր են նետում, իսկ ամենացավալին այն է, երբ մտերիմներն են ավելորդ կշիռը ծաղրուծանակի ենթարկում:
2013 թվականը Հյուսթոնի բնակչուհի Բեթսի Այալաի համար առանձնահատուկ էր նրանով, որ ծնվեց նրա դուստրը - Իզաբելլան: Բայց այս յուրահատուկ առիթն ուներ իր վատ կողմը նաև ՝ Բեթսին գիրացել էր և կշռում էր 119 կգ: Ավելորդ քաշի հետ կապված դեպրեսիան նրան մղում էր նորից ուտելու, իսկ ամուսինն էլ ասում էր, որ նա նորմալ տեսք ունի, և ժամանակ առ ժամանակ ինքն էլ իր հերթին նրան «երես էր տալիս» գիրացնող, արագ սննդով:

Բեթսիի կյանքի շրջադարձային ակնթարթը սկսվեց աղջկա ծնվելուց 6 ամիս անց, երբ նա իմացավ, որ ամուսինն իրեն դավաճանում է կոլեգայի հետ:
«Ես մի քանի նամակներ կարդացի ամուսնուս ֆեյսբուքյան էջում, որտեղ նրանք ինձ ծաղում և գեր կով էին անվանում: Իմ կյանքն ուղղակի ոչնչացած էր»:

Թևաթափ լինելու և ցավն ինչ որ համեղ բան ուտելով անցկացնելու փոխարեն Բեթսին որոշեց միանգամայն փոխել իր կյանքը: Նա ամուսնալուծվեց, և սկսեց ինտենսիվորեն զբաղվել իր կառուցվածքով; նա սկսեց զբաղվել պարով, շաբաթը 6 անգամ զբաղվում էր սպորտով և հետևում էր իր սննդակարգին:

Արդյունքում Բեթսին նիհարեց 46 կգ-ով: Հիմա նա գեղեցիկ կազմվածք ունի, և չի պատրաստում բավարարվել ունեցածով: Ամուսնու դավաճանությունը նա «օրհնություն» է համարում, քանզի միայն դա նրան օգնեց արմատապես փոխելու իր կյանքը:
