ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին աջակցելու ջանքերը. այս մասին ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում, որը հրապարակվել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացին: Պետքարտուղար Բլինկենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Պետքարտուղար Բլինկենը նշել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին աջակցելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը», - ասված է հաղորդագրությունում։