Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիխ Ֆրոմ. Մարդկանց դժբախտ ճակատագիրը իրենց իսկ չարած ընտրության հետևանքն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առաջարկում ենք ձեզ գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆորմի 30 ցիտատ: Ցիտատներ, որոնք պարգևում են կյանք, որոնք պատասխանում են մարդու ամենամտահոգիչ հարցերին:

Մարդու կյանքի ամենագլխավոր խնդիրն է տալ կյանք ինքն իրեն, դառնալ այն, ինչ նա կա պոտենցիալ առումով: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է:

Մենք չպետք է որևէ մեկին տանք բացատրություն և լինենք հաշվետու, եթե մեր գործողությունները ցավ չեն պատճառում մյուսներին: Որքա՜ն կյանքեր են ավիրվել դա «բացատրելու» անհրաժեշտությունից, որը ենթադրում է, որ ձեզ «հասկանան», այսինքն արդարացնեն: Թող ձեզ դատեն ձեր արարքներով, և դրանցով իսկ իմանան ձեր իրական մտադրությունների մասին, բայց իմացեք, որ ազատ մարդը ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին և գիտակցությանը, և այն քչերին, ովքեր ունեն բացատրություն պահանջելու իրավունք:

Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ այդ մարդու զարգացման և երջանկության մեջ, ես հանդիսատես չեմ:

Մարդու նպատակն է լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը՝ լինել մարդ ինքդ քեզ համար: Ոչ թե ինքնուրացում կամ եսասիրություն, այլ սեր դեպի քեզ: Ոչ թե հրաժարում անհատականությունից, այլ քո սեփական մարդկային ես-ի հաստատում. ահա սրանք են հումանիստական էթիկայի իրական բարձրագույն արժեքները:

Կյանքում չկա այլ իմաստ, բացի նրանից, թե մարդ ինչպիսին նրան կտա՝ բացահայտելով իր ուժերը, ապրելով արդյունավետորեն:

Եթե մարդ կարող է ապրել ոչ հարկադրաբար, ոչ ինքնաբերաբար, այլ տարերայնորեն, ապա նա կդիտարկի ինքն իրեն որպես ակտիվ ստեղծագործ անհատի և կհասկանա, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց ինքը կյանքը:

Մենք այն ենք, ինչ մեզ ինքներս ներշնչել ենք և այն, ինչ ուրիշներն են մեր մասին մեզ ներշնչել:

Երջանկությունը ինչ-որ աստվածային նվեր չէ, այլ ձեռքբերում, որին մարդ հասնում է իր ներքին հարստությամբ:

Մարդու համար ամեն ինչ կարևոր է՝ բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի: Նա գոյություն ունի ինչի համար, որ ասես, բայց միայն ոչ ինքն իր համար:

Զգայուն մարդը իզորու չէ զերծ մնալ խորը թախիծից՝ կապված կյանքի անխուսափելի ողբերգությունների հետ: Եվ՛ ուրախությունը, և՛ վիշտը զգայուն ու կյանքով լի մարդու համար անխուսափելի ապրումներ են:

Բազմաթիվ մարդկանց դժբախտ ճակատագիրը իրենց իսկ չարած ընտրության արդյունքն է: Նրանք ոչ կենդանի են, ոչ էլ մեռած: Կյանքը բեռ է թվում, անիմաստ զբաղմունք, իսկ գործերը՝ լոկ իրականության տանջանքներից պաշտպանվելու միջոց ստվերների թագավորությունում:

«Կենդանի լինել» հասկացությունը կայուն գաղափար չէ, այլ շարժուն: Գոյությունը նույնն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի թարմացումը բոլոր օրգանիզմներին հատուկ որակ է: Այդ իսկ պատճառով մարդու պոտենցիալի բացահայտումը իր իսկ բնության կանոններին համաձայն, պետք է դիտարկել որպես մարդու կյանքի նպատակ:

Կարեկցանքը և ապրումները ենթադրում են, որ ես անհանգստանում եմ այն բանի մասին, որի մասին մտահոգվում է ևս մի մարդ և, հետևաբար, այդ մտածմունքների մեջ ես և նա մի ամբողջություն ենք: Այլ մարդու մասին բոլոր գիտելիքները վավեր են այնքան, որքան ապավինում են իմ այն մտահոգությանը, որի մասին մտածում է և նա:

Ես համոզված եմ, որ ոչ ոք չի կարող «փրկել» իր մոտիկին, նրա փոխարեն ընտրություն անելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին՝ սիրով բացահայտել նրա համար ճշմարտացի, բայց առանց սենտիմենտի և պատրանքների, այլընտրանքի գոյությունը:

Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր.մի կողմից արտահայտել սեփական անհատականությունը, իսկ մյուս կողմից գերազանցել այն և հասնել ունիվերսալության: Միայն երկկողմանի զարգացմամբ անհատը կարող է բարձրանալ իր ԵՍ-ի առաջ:

Եթե մանկական սերը բխում է հետևյալ սկզբունքից.«Ես սիրում եմ, որովհետև սիրված եմ», ապա հասուն սերը ՝ «Ես սիրված եմ, որովհետև սիրում եմ»: Խակ սերը բղավում է. «Ես սիրում եմ քեզ, որովհետև ես ունեմ քո կարիքը»: Հասուն սերը հիմնավորում է.«Ես ունեմ քո կարիքը, որովհետև ես սիրում եմ քեզ»:

Միմյանց հանդեպ անձնվիրաբար տարված լինելը սիրո ուժի ապացույցը չէ, այլ միայն դրան նախորդած միայնության անսահմանության ապացույցը:

Եթե մարդը սիրում է սեփականության սկզբունքով, ապա դա նշանակում է, որ նա ձգտում է իր «սիրո» առարկային զրկել ազատությունից և պահել նրան հսկողության տակ: Նման սերը կյանքի չի կոչվում, այլ ճնշում է, ավիրում, խեղդում, սպանում է նրան:

Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ սերը կախված է առարկայից, այլ ոչ սեփական սիրելու կարողությունից: Նրանք նույնիսկ համոզված են, որ եթե նրանք բացի «սիրելի» մարդուց ոչ ոքի չեն սիրում, ապա դա ապացուցում է իրենց սիրո ուժը: Այստեղ դիտվում է մոլորություն՝ տեղափոխում օբյեկտի վրա: Դա նման է մարդու այն վիճակին, որն ուզում է նկարել, բայց գեղանկարչություն սովորելու փոխարեն, պնդում է, որ նա պարզապես պետք է գտնի արժանի կերպարի.երբ սա տեղի ունենա, նա հիանալի կնկարի, ի դեպ սա տեղի կունենա ինքնաբերաբար: Բայց եթե ես իսկապես սիրում եմ մի մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը: Եթե ես ինչ-որ մեկին կարող եմ ասել «ես սիրում եմ քեզ», ապա ես պետք է կարողանամ ասել «ես սիրում եմ քո մեջ ամեն ինչ», «քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը, ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»:

Երեխայի բնավորությունը ծնողների բնավորությունից մի հատված է, այն զարգանում է իրենց բնավորությանն ի պատասխան:

Եթե մարդն ընդունակ է լիարժեք սիրել, ապա նա սիրում է և իրեն. եթե նա ընդունակ է սիրել միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարող սիրել:

Հաճելի է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո բարձունքն է, այն ժամանակ, երբ իրականում դա դեռ սկիզբն է և միայն սեր գտնելու հնարավորություն: Հաճելի է հասկանալ, որ դա երկու մարդկանց միմյանց հանդեպ ունեցած խորհրդավոր գրավչության արդյունք է, այնպիսի իրադարձություն, որը տեղի է ունենում ինքնաբերաբար: Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունը հեշտ բան են դարձնում, և այստեղ ոչ մի առեղծվածային բան չկա, բայց դա այն հաջողությունն է, որը նույնքան հեշտ հեռանում է, որքան շուտ որ հայտնվել էր: Պատահականորեն սիրելի չեն դառնում.քո սեփական սիրելու կարողությունը սեր է ծնում այնպես, ինչպես հետաքրքրվածությունը մարդուն դարձնում է հետաքրքիր:

Այն մարդը, ով չի կարողանում ստեղծել, ցանկանում է կործանել:

Որքան էլ որ տարօրինակ է, բայց միայնակ մնալու կարողությունը սիրելու կարողության պայման է:

Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, նույնքան կարևոր է խուսափել վատ հասարակությունից: «Վատ հասարակության» ներքո ես հասկանում եմ ոչ միայն արատավոր մարդկանց, նրանց հասարակությունից պետք է խուսափել այն պատճառով, որովհետև իրենց ազդեցությունը վնասակար է: Ես նկատի ունեմ նաև «զոմբի» հասարակությունը, ում հոգին մեռած է, չնայած որ մարմինը կենդանի է.դատարկ խոսքերով ու մտքերով մարդկանց, մարդկանց, ովքեր չեն խոսում, այլ զազրախոսում են, չեն մտածում, այլ արտահայտում են ծեծված մտքեր:

Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է գտնել ինքդ քեզ, այլ չկորցնել քեզ նրա մեջ:

Եթե իրերը կարողանային խոսել, ապա «Ո՞վ ես դու» հարցին գրամեքենան կպատասխաներ .«Ես գրամեքենա եմ», մեքենան կասեր.«Ես մեքենա եմ» կամ ավելի կոնկրետ.«Ես «ֆորդ» եմ կամ «բյուիկ», «կադիլակ»: Իսկ եթե դուք մարդուն հարցնեք՝ ով է նա, կպատասխանի.«Ես արդյունաբերող եմ», «Ես ծառայող եմ , «Ես բժիշկ եմ» կամ «Ես ամուսնացած մարդ եմ» կամ էլ «Ես երկու երեխաների հայր եմ», և նրա պատասխանը համարյա կնշանակի նույնը, ինչ կնշանակեր խոսող իրի պատասխանը:

Եթե մարդիկ չեն հասկանում մեր պահվածքը, ուրեմն ի՞նչ: Իրենց ցանկությունն է, որ մենք անենք միայն այնպես, ինչը նրանք հասկանում են.դա մեզ թելադրելու փորձ է: Եթե դա նշանակում է լինել «սոցիոպատ» կամ «ոչ խելամիտ» իրենց աչքերում, թող լինի այդպես: Ամենից շատ նրանց բարկացնում է մեր ազատությունը և մեր քաջությունը լինել այնպիսին, ինչպիսին որ կանք:

Մեր բարոյական խնդիրը մարդու անտարբերությունն է իր իսկ հանդեպ:

Մարդը իր կյանքի կենտրոնն ու նպատակն է: Սեփական անձի զարգացումը, ողջ ներքին պոտենցիալի օգտագործումն է բարձրագույն նպատակը, որը ուղղակի չի կարող փոխվել կամ կախված լինել այլ, իբրև թե, բարձր նպատակներից:

Նկարազարդումը՝ Դավիթ Փարթամյանի

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

newmag.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное