Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից այն փակ է լինելու հանրության համար՝ մինչև հետագա ծանուցումը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դիվանագիտական առաքելության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումը հայրենակիցներին դեռ երաշխավորված է։ Տրվում է նաև էլեկտրոնային փոստի հասցեն և շտապօգնության հեռախոսահամարը: