Սահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։
Այս մասին տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե Սահմանադրության տեքստի հեղինակը, որովհետև տեքստը մեկա պիտի մի հոգի գրի, 2 հոգի, լավ մաքսիմում 3 հոգի։ Բայց բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։
Մենք, երբ որ Սահմանադրության մասին սկսեցինք խոսել, սաղ ասեցին էսա էս ամիս, մյուս ամիս կլինի, ցույցեր էին անում Սահմանադրության ընդունման դեմ՝ առանց ընկալելու, որ մենք այդ թեման տանում ենք, որ ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն։
Եթե դուք էսօր ինձ հարցնեք, թե ինչ պետքա գրած լինի Սահմանադրության մեջ, կամ ինչ գրած պիտի չլինի, ես կարողա ինչ-որ մտքեր ունենամ։ Բայց Սահմանադրությունը գոյություն չունի քանի դեռ գոյություն չունի մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում եթե չլինի, 700,000 մարդ ոնցա գնալու կողմ քվեարկի․ մենակ մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքնա դրա տերը և հեղինակը»,-ասել է նա։