Չկա քարտեզ ու չկա համաձայնություն, իսկ երկրի ղեկավարությունը անձնական պատճառներով հողերը հանձնում է. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիակողմանի տարածքների հանձնումն առաջին հերթին անօրինական է:
Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Սա Ոսկեպարի, Կիրանցի, Տավուշի հարցը չէ, սա ողջ հայ ժողովրդի հարցն է: Ոչ ոք առանց գոյություն ունեցող լավագույն փորձի, առանց գոյություն ունեցող ընթացակարգերի այստեղ սահմանազատման հետ կապված հարցեր լուծելու:
Եթե երկու թշնամի պետություններն ուզում են իրենց կամարտահայտությամբ որոշում ընդունել, որ դառնում են խաղաղ հարևան պետություններ, գալիս են համաձայնության՝ համաձայնագիր ստորագրելով։ Դրանից հետո երկարատև աշխատանք է իրականացվում քարտեզների վրա։ Հիմա երկու երկրների միջև համաձայնություն չկա, խաղաղ ապրելու համաձայնագիր չկա, սա խախտումներից մեկն է։
Բացի այդ, չկան քարտեզներ, որոնցով սահմանազատում պիտի արվի, Ադրբեջանը չի համարվում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Չկա քարտեզ, չկա համաձայնություն, իսկ երկրի ղեկավարությունը անձնական պատճառներով հողերը հանձնում է»,- նշեց նա:
Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ ունենք մոտ 1000կմ սահման և ամբողջ սահմանով պետք է լինի սահմանազատում ու սահմանագծում, ոչ թե հատվածային։