ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի մեր քաղբանտարկյալների համար։ Այս մասին ԱԳՆ դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց՝ առաջին պատճառը, որ միրենք այնտեղ են այն է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ՝ ՀՀԿ փոխնախագահ ԱՐմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը և «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
«Երկրորդ պատճառը, որ մենք այստեղ հավաքվել ենք այն է, որ մեր իշխանությունները, որոնք գտնվում են այս շենքում՝ Արարատը և մյուս արարածները վստահաբար չեն բարձրացնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը միջազգային ատյաններում։
Գոնե այստեղից նրանք լսեն՝ Հայաստանում չեն մոռացել և չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որին որպես խղճի բանտարկյալ, որպես քաղբանտարկյալ հիմա Բաքվի բանտերում են։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ով այս պահին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։