Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Երևանում ասում, որ ուզում են անդամակցել Եվրամիությանը. Գեորգի Բովտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ են Երևանում ասում, որ ուզում են անդամակցել Եվրամիությանը, իր մեկնաբանություններն է ներկայացրել քաղաքագետ Գեորգի Բովտը, գրում է Bfm.ru-ն։

Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակն է ԵՄ անդամակցությունը, ասել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանը եվրոպական ժողովրդավարական համակարգի կրողն է։ Մեզ համար ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը ամենաճիշտ և ցանկալի տարբերակն է, որին պետք է հետևենք։ Եվ այստեղ կարևոր է այն գործընթացը, որով դա պետք է արվի։ Շատ բան պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով, «իրականում Հայաստանը միշտ էլ գնացել է այդ ճանապարհով, քանի դեռ չի ներքաշվել այլ համակարգի մեջ»։

Բանախոսը նաև ասել է, որ ապրիլի կեսերին Իսպանիայում Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը հիշեցնելով, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, «մինչև չհասկանանք, թե արդյո՞ք այդ կազմակերպությունը կա, գործում է, թե՞ հեռանում է մեր տարածաշրջանից»։

Ինչո՞ւ են հիմա հնչում նման հայտարարությունները։ Հայաստանի ղեկավարները շարունակում են վիճահարույց հայտարարություններ անել Մոսկվայի մասին արևմտյան մայրաքաղաքների հետ հարաբերություններն ամրապնդելու փորձերի ֆոնին։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ հարցում մի փոքր ավելի կոշտ է, քան անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու թեև նույն Սիմոնյանը հայտարարել է, որ այդ հանդիպումն ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի դեմ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է, քանի որ «ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական նպատակը բացառապես Ռուսաստանի դեմ լինելն է»։

Իսկ ընդհանրապես, Մոսկվան չի անտեսում Երևանի ոչ մի ժեստ դեպի Արևմուտք, դա ընդունելով բավականին ցավոտ և ամեն անգամ ուղեկցելով համապատասխան մեկնաբանություններով։ Ավելի վաղ ինքը՝ վարչապետը, ասել էր, որ Հայաստանը կցանկանար խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

Վերջերս էլ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Սակայն առայժմ սրանք բոլորը խոսքեր են, ոչ ոք լրջորեն չի ծրագրում համապատասխան բանակցություններ սկսել։ Հատկանշական է այն, որ նշված բանաձևն ընդունվել է այն բանից հետո, երբ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ուրեմն այստեղ խոսքը ոչ այնքան ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման, որքան նրան ՀԱՊԿ-ից ու Մոսկվայից պոկելու փորձերի մասին է։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առնչությամբ Հայաստանի կողմից համապատասխան հռետորաբանությունն ունի, այսպես ասած, «անհանգստացնող դիվանագիտական կրակի» բնույթ։

Երևանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ՀԱՊԿ-ի իր անդամակցության ապագայի վերաբերյալ, բայց երևի փորձում է շանտաժի թեթև մեթոդներ կիրառել իր համար առավելագույն օգուտներով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Ի դեպ, Երևանը փորձում է ամեն կերպ հռետորաբանությամբ աջակցել այն վարկածին, ըստ որի Ղարաբաղի համար պատերազմը ինքը պարտվել է միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը տեր չի կանգնել Երևանին։ Հիմա նույն խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը կրկին հիշատակում է ՀԱՊԿ-ը, այսինքն ասում է, թե արդյո՞ք «այդ կազմակերպությունը պատրաստվում է գոնե զանգահարել Ադրբեջան և ասել, որ Ջերմուկի մոտ տեղակայված իրենց զորքերը ՀԱՊԿ տարածքում են»։

Խոսքը Բաքվի և Երևանի միջև անավարտ տարածքային վեճերի մասին է, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրին։ Մասնավորապես, Իլհամ Ալիևը հայտնի հանգստավայր Ջերմուկ քաղաքն անվանում է «նախկին ադրբեջանական քաղաք, որի իսկական անունը Իստիսու է»։

Ավելի թեժ սահմանային վեճեր են տեղի ունենում Հայաստանի Տավուշի մարզի մի քանի գյուղերի շուրջ, որոնք դեռ խորհրդային տարիներին համարվում էին ադրբեջանական, բայց գտնվում են հայկական տարածքում։ Ադրբեջանը կցանկանար դրանք վերցնել։

Սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններն առայժմ փակուղի են մտել, իսկ Երևանում խոսում են Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքի մասին։ Մոտ մեկ ամիս առաջ Բաքուն Հայաստանից պահանջել էր ազատագրել սահմանին գտնվող ութ գյուղեր, որոնք նա համարում է օկուպացված։ Խոսքը, այսպես կոչված, չորս ոչ էքսկլավային գյուղերի մասին է, որոնք գտնվում են անմիջապես սահմանին, և ևս չորս անկլավայինների, որոնք արդեն իսկ հայկական տարածքի խորքում են, և որոնցից երկուսն ամբողջությամբ դատարկ են։

Փաշինյանը պատրաստ է զիջումների, բայց ակնհայտորեն ավելի քիչ, քան պահանջում է Բաքուն: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը գտնվում է ծանր վիճակում, քանի որ այդ տարածքի տեղական իշխանությունները բացահայտ մեղադրում են նրան Ադրբեջանին մի քանի գյուղ հանձնելու ցանկության մեջ, սպառնալով դուրս գալ Երևանի վերահսկողությունից և ջոկատներ ստեղծել իրենց տները պաշտպանելու համար։ Հենց այս համատեքստում է պետք հասկանալ արդեն մի քանի ամիս Հայաստանից հնչող պահանջները ՀԱՊԿ-ից, որն է՝ ճանաչել նրա ճշգրիտ սահմանները, նկատի ունենալով , որ այդ դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր է լինելու պաշտպանել դրանք արտաքին ագրեսիայից համաձայն իր կանոնադրության։

Ի տարբերություն Ղարաբաղի, որը ոչ ոքի, այդ թվում Հայաստանի, կողմից չճանաչված տարածք էր, հիմա խոսքը Հայաստանի տարածքի մասին է: Երևանը, հետևաբար, ցանկանում է ՀԱՊԿ աջակցությունը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում։

Իսկ եթե դեռ պետք է տարածքի մի մասը զիջես, ապա, ինչպես Ղարաբաղի դեպքում, կրկին հնարավոր կլինի մեղադրել Մոսկվային, որն, ասում են՝ դավաճանել է Հայաստանին։

Ռուս-հայկական հարաբերություններում այժմ ամենազարմանալին այն է, որ չնայած երկրների միջև քաղաքական հարաբերությունների ակնհայտ վատթարացմանը, 2022 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան եռապատկվել է, իսկ 2023 թվականին կրկնապատկվել էր։

2023 թվականին Ռուսաստանի հետ առևտուրը կազմում էր երկրի արտաքին առևտրի ավելի քան 35%-ը, մինչդեռ ԵՄ-ի մասնաբաժինը կազմում էր ընդհանուրի միայն 13%-ը։ Գաղտնիք չէ, որ դեպի Ռուսաստան հայկական արտահանման աճը մեծապես պայմանավորված է երրորդ երկրներից ապրանքների վերաարտահանմամբ։

Այսինքն դա նպաստում է հենց այդ զուգահեռ ներմուծմանը, որն օգնում է շրջանցել որոշ պատժամիջոցներ։ Այս առումով Մոսկվան ու Երևանը նույն նավակի մեջ են, որը առայժմ դեռ չի սկսել խորտակվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное