Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես դաստիարակել հաջողակ երեխաներ. 10 կանոն ծնողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող և գրող Բիլ Մյորֆին նոր հետազոտություն է կատարում՝ երեխաների դաստիարակության և խթանելու կանոնների վերաբերյալ։ Ահա այն 10 գլխավոր կանոնները, որոնք հայտնաբերել է լրագրողը՝ ուսումնասիրելով հաջողակ երեխաներ ունեցող ծնողների կանոնները և ներկայացնելով դրանք իր «Ինչպես հաջողակ երեխաներ դաստիարակել» գրքում։

1. Նրանք տեղափոխվում են ավելի լավ թաղամաս

Տեղափոխությունը կարող է թանկ ու կործանարար լինել։ Բայց այն ծնողները, որոնք ցանկանում են երեխաներին ոտքի կանգնեցնել և դնել հաջողության ուղու վրա, արմատական փոխոխություն են անում իրենց կյանքում, եթե դա անհրաժեշտ է։ Առաջինը, որ նրանք կարող են անել՝ նոր թաղամաս տեղափոխվելն է, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններով, լավ դպրոցներ։ Դա վիճելի, բայց էֆեկտիվ խորհուրդ է։ Հենց դրա համար են զարգացող երկրների ծնողները փորձում արտագաղթել առավել հարուստ երկրներ, և հենց դրանով է բացատրվում «գնել ամենաէժան տունը, որը կարելի է գտնել լավագույն թաղամասում» խորհուրդը։

«Թաղամասի ընտրությունը, երևի, ամենակարևոր քայլերից է, որ կարող ենք անել մեր երեխայի համար»,- պարզաբանում է Կալիֆոռնիայի համալսարանի սոցիոլոգ Էն Օուենսը, ով հետազոտել է, թե ինչպես են հարուստ մարդիկ օգտագործում իրենց հնարավորությունները՝ երեխաների կյանքն էֆեկտիվորեն լավացնելու համար։

2. Նրանք նախագծում և խրախուսում են լավ հարաբերություններ

1938 թվականից Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտում են Հարվարդում սովորած 400 մարդուց բաղկացած խմբի որոշումներն ու փորձը։ Այդ նախագիծը ստացել է Grant Study անվանումը, իսկ մասնակիցների խմբում եղել են նախագահ Ջոն Քենեդին ու Բեն Բրեդլին, ով հետագայում դարձավ The Washington Post-ի խմբագիրն Ուոթերգեյթի ժամանակ։

Դոկտոր Ռեբերտ Վալդինգերը, որը ղեկավարում է  Grant Study-ն 2003 թվականից, ասում է. «Խոսքը հարստության, փառքի կամ քրտնաջան աշխատանքի մասին չէ։ Ամենահստակ ուղերձը, որ մենք ստացել ենք այդ 75 տարվա հետազոտությունից, այն է, որ լավ հարաբերություններն օգնում են մեզ լինել ավելի երջանիկ և առողջ։ Վերջ։

Հաջողակ երեխաների ծնողները նախագծում են լավ հարաբերություններ ընկերների և ընտանիքի հետ և իրենց երեխաներին էլ պատվիրում են պահպանել այդ լավ հարաբերությունները։

3. Նրանք իրենց երեխաներին ճիշտ են գովաբանում

Չպետք է գովել երեխային այն բանի համար, որ նա թեստից ստանում է բարձր գնահատական, այլ պետք է գովել այն բանի համար, որ սովորել է, և դա տվել է արդյունք։

Չպետք է գովել խաղում կամ մրցույթում տարած նրա հաղթանակի համար, այլ դրա փոխարենը՝ պետք է գովել այն ջանքերը, որ նա դրել է պարապմունքների ժամանակ, որը նույնպես բերել է արդյունքի։

Չպետք է ասել՝ դու այնքան խելացի, այնքան տաղանդավոր ես։ Դրա փոխարեն՝ պետք է միջոց գտնել և ասել այսպես՝ դու մեծ աշխատանք ես կատարել՝ լուծելով այդ խնդիրը, կամ՝ դու այնքան լավ ես երգում. երգիդ պարապմունքները լավ են անցել։ Նպատակը  երեխաների մոտ զարգացող մտածողության խթանումն է։

4. Նրանք խրախուսում են աշխատանքը

Տարիներ առաջ «Ինչպես դաստիարակել մեծահասակներին» գրքի հեղինակ Ջուլիա Լիթքոթ-Հեյմսն ասել է, որ կյանքի լավագույն դասերից մեկը, որը նա ստացել է ծնողների հետ շփումից, այն է, որ նրանք ստիպում են երեխաներին՝ անել տան գործեր, և երբեք նրանց փոխարեն չեն անում տնային հանձնարարությունները։

5. Նրանք երեխաներին հասկացնում են, որ միշտ նրանց կօժանդակեն

Խոսքը երեխաների փոխարեն բոլոր խնդիրները լուծելու մասին չէ։ «Այն ծնողների երեխաները, որոնք հանգստացնում են երեխաներին՝ ի պատասխան նրանց էմոցիաների, ավելի շփվող են, քան այն ծնողների երեխաները, որոնք կամ ասում են իրենց երեխաներին, թե նրանք շատ կտրուկ են արձագանքում, կամ պատժում են նրանց»,- ասում է Արիզոնայի պետական համալսարանի հոգեբան Նենսի Այզենբերգը։

6. Նրանք օգնում են երեխաներին՝ դառնալ սթրեսադիմացկուն

Սթրեսադիմացկունությունը, այսինքն՝ դժվարություններից հետո վերականգնվելու կարողությունը, ամրությունը, հաջողության հիմքն է։ Օրինակ ծառայեք, թույլ տվեք ձեր երեխաներին՝ ինքնուրույն լուծել իրենց խնդիրներից շատերը, դրդեք ռիսկի՝ միևնույն ժամանակ պահպանելով ձեր ծնողական հեղինակությունը, երբ պետք է։

7. Նրանք դպրոցում բարեխոսում են իրենց երեխաների համար

Այս գիտական խորհուրդը պահանջում է բավականաչափ առողջ միտք։ Մի կողմից՝ կարևոր է երեխաներին թույլ տալ լուծել սեփական խնդիրները, երբ դա հնարավոր է, մյուս կողմից՝ որպես ծնող, դուք պետք է գործեք՝ որպես հեղինակություն ունեցող կերպար։

Դա հատկապես վերաբերում է դպրոցին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցը շատ հաճախ արհամարհում է տաղանդավոր աշակերտներին՝ փորձելով բարձրացնել միջակ աշակերտների ցուցանիշները։

Այդ ամենը կատարվում է միայն այն պատճառով, որ հավատում են, թե տաղանդավոր աշակերտը, միևնույն է, հասնելու է իր նպատակներին, բայց, ցավոք, դա մեծ սխալ է։ Միակ ռեալ հակագործողությունը՝ ծնողների մասնակցությունն ու երեխաների հետաքրքրությունների առաջմղումն է։

8. Նրանք հիշեցնում են իրենց մեծ սպասելիքների մասին

Էսեքսի համալսարանի հետազոտություները ցույց են տալիս, որ այն ծնողների մոտ, որոնք գերբնական հույսեր են կապել իրենց երեխաների հետ, և որոնք միշտ հիշեցրել են նրան՝ իրենց սպասելիքների մասին, երեխաներն ավելի քիչ են հակված եղել վաղ հղիությանը, դպրոցից դուրս գալուն և դատարկապորտությամբ զբաղվելուն։

Այլ խոսքերով՝ որքան շատ պահանջեք, այնքան ավելի մեծ հաջողություն կլինի վերջին հաշվով։

9. Նրանք հույս են փայփայում, որ երեխաները հաջող ամուսնություն կունենան

Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունները պարզել են, որ ճիշտ մարդու հետ ամուսնությունը ստիպում է մարդկանց՝ ավելի լավ աշխատել, առաջ գնալ աշխատանքում, ավելի շատ գումար վաստակել և բավարարված զգալ սեփական աշխատանքից։

10. Նրանք խրախուսում են երեխաներին՝ նախաձեռնող լինել (և միգուցե՝ հարուստ դառնալ)

Այս կետը բոնուս է, քանի որ հիմնված է իմ սեփական հետազոտությունների վրա։ Թեկուզ մենք գիտենք, որ գումարը երջանկության բանալին չէ, բայց դրա բացակայությունը երբեմն բերում է դժբախտությունների։ Բոլորս էլ գիտենք մարդկանց, որոնք քիչ հաջողակ են, քան կարող էին լինել, որովհետև ամբողջ կյանքը վատնում են գումար աշխատելու վրա։ Նրանք ստիպված են երկարաժամկետ որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով կարճաժամկետ ֆինանսական իրավիճակները։

Եվ այսպես, ինչպե՞ս եք ձեր երեխաներին օգնում դուրս գալ այս ծուղակից։ Ֆինանսական կրթվածությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է նրանց մղել՝ նախաձեռնողականորեն գործել։ Մի քանի ամիս առաջ ես 118 հաջողակ գործարարներից հետաքրքրվեցի, թե ինչն է նրանց հաջողության հասցրել։ 118-ից 110-ի պատասխանը պարզ էր. մանկուց նրանց խրախուսել են՝ իրենց դրսևորել՝ որպես նախաձեռնողներ, և նրանք սկսել են այդպիսին լինել դեռևս շատ երիտասարդ տարիքից։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное