Ստիպված եմ խոստովանել, որ «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է. Նիկոլ Փաշինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ստիպված եմ խոստովանել, որ պետական կապիտալով «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է, ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ որոշումը կայացվել է քովիդի համավարակի շրջանում, և այն ավիաընկերությունները, որոնք ՀՀ–ն արտաքին աշխարհի հետ կապում էին, բյուջետային ավիաընկերություններ էին, որոնք քովիդի համավարակի պատճառով դադարեցրին իրենց թռիչքները, մասնավորապես «Ռայնէյրի» մասին է խոսքը։ Այս ընթացքում հայաստանյան շուկա նոր ընկերություններ ներգրավվեցին, ու «Ֆլայ Արնան», ըստ էության, մրցակցությանը չի դիմացել»,– ասաց նա։