Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դիրքորոշումը կարող է փոխվել, և ավելի արագ, քան ինքը կարող էր մտածել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Moscow-post.su-ն «Ինչպես Փաշինյանը Ռուսաստանին Բաքու հասցրեց» վերնագրով հոդվածում գրում է, որ ի պատասխան Հայաստանի ոչ բարեկամական քայլերի և վերջինիս՝ ՀԱՊԿ-ից ծրագրված դուրս գալու մտադրության, Ռուսաստանը ամրապնդում է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ Ադրբեջան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Դա իրադարձությունների միանգամայն տրամաբանական զարգացում է՝ ի պատասխան Երևանի ցուցադրական անբարյացակամ քաղաքականության։

Հայաստանի իշխող վերնախավի կողմից վերահսկվող հայկական ԶԼՄ-ներն արդեն ջերմացնում են հասարակական կարծիքը ոչ միայն ռուս խաղաղապահների, այլ նաև բոլոր ռուս զինվորականների, այդ թվում՝ Գյումրու 102-րդ բազայում տեղակայված զինվորականների դուրսբերման թեմայի շուրջ։ Խոսակցություններ կան, որ Երևանը մտադիր է այս ամռանը նախաձեռնել ՀԱՊԿ-ից, հնարավոր է՝ նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Ինչպես գիտենք, Հայաստանն արդեն իսկ դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և բաց է թողնում հանդիպումները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանից անընդհատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական կուրսի սխալ լինելու մասին։

Օրինակ՝ 2023 թվականի սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի համար ռազմավարական սխալ է իր անվտանգությունն ապահովելու հույսը դնել բացառապես Ռուսաստանի վրա։ Սակայն Հայաստանը Արևմուտքի համար լայն իմաստով արժեք չէ, այն աշխարհաքաղաքական փակուղի է։ Այդ երկիրը հետաքրքրում է արևմտյան բարի կամեցողներին միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու իմաստով։ Առավել ևս ծիծաղելի է ենթադրել, որ նման գործընկերությունը կարող է ինչ-որ կերպ պաշտպանել Երևանը Ադրբեջան-Թուրքիա միությունից։ Եվ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում էր մանևրել, երկիմաստ խոսել և կամուրջները չէր այրում, ապա այժմ նրա քաղաքականության միտումը տեսանելի է անզեն աչքով։

Իրավիճակն էլ ավելի են վատթարացնում Ֆրանսիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրերը։ Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ երկիրը զբաղված է գործընկերներ փնտրելով, որոնք կարող են ապահովել երկրի անվտանգությունը։ Նրա խոսքով, վերջին չորս տարվա ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ 96 %-ից նվազել է 10 %-ի։ Այսօր Երևանը բանակցում է ոչ միայն Ֆրանսիայից զենքի գնման շուրջ։ Ներկայում այդ ամենը Ռուսաստանի նկատմամբ ավելի առճակատման տեսք է ստանում, քանի որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել քննարկել ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա մտցնելու հարցը։ Ու թեև նրան անմիջապես արգելափակել էին ԵՄ գործընկերները, ակնհայտ է, որ դա ընդամենը փորձաքար էր հասարակական կարծիքը տաքացնելու համար։

Միշուստինի այցը Բաքու նշան է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ խելքի բերել Երևանին և, մերձենալով Բաքվին, հակառակ աշխարհաքաղաքական ուղղությամբ է խաղում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն զգուշացրել էր իր հայ գործընկերներին, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ռուսական կողմն ավելի ուշադիր կլսի Ադրբեջանի դիրքորոշումը։ Վերջինս, միևնույն ժամանակ, հայտնվել է ԵՄ խաչաձև պատժամիջոցների սպառնալիքի տակ։ Նույն Մակրոնի վարչակազմը նախկինում քննադատել էր Ադրբեջանին անցած ընտրությունների կապակցությամբ, որոնք հաղթական էին Իլհամ Ալիևի համար։ Միխայիլ Միշուստինը Բաքվում իր այցն ավարտել է վերջինիս հետ հանդիպմամբ։ Իսկ առանցքային նախագծերից, որոնք «հրապարակային» քննարկվել են, եղել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցը, որով նախատեսվում է տարեկան տեղափոխել 30 մլն տոննա բեռ։

Ռուսաստանի համար այդ նախագիծը առաջնահերթություններից է Ասիայի և Պարսից ծոցի երկրների շուկաներ վերակողմնորոշվելու հետ կապված։ Մինչև 2030 թվականը Հյուսիս-Հարավ միջանցքով ռուսական բեռնափոխադրումները պետք է հասցվեն մինչև 32 միլիոն տոննայի: Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերն այդ առումով ամրագրվել են 2022 թվականի Բաքվի հռչակագրում, ըստ որի, արևմտյան միջանցքի թողունակությունը պետք է ավելանա 9 միլիոնից մինչև 15 միլիոն տոննայի: Այս ամենը քննարկվել է հայ քաղաքական գործիչների այն հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ, այս անգամ՝ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության համար։

Ալիևը, հավանաբար, դեմ չէր լինի ստանալ նաև այդ պատառը. ախորժակը ուտելուց է բացվում: Սակայն աշխարհաքաղաքական ռիսկերը չափազանց մեծ են։ Բացի այդ, չափազանց շատ բան է կախված Թուրքիայից և Իրանից։ Վերջինս, ինչպես և Ռուսաստանը, ներկայում բազմաթիվ այլ խնդիրներ ունի, և ակնհայտորեն դրա ժամանակը չէ։ Բայց Երևանի համար եկել է ժամանակը՝ շահարկելու ադրբեջանական սպառնալիքը։ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությունը նույնպես աստիճանաբար դրան է տանում։ Ասում են՝ իբր Եվրոպան մեզ երբեք ոչինչ չի ստիպել, բայց Ռուսաստանը իբր թևերը ոլորել է։ Այս անհավանական անհեթեթությունը նման է ուկրաինական ուղղության կրկնօրինակմանը։ Թե դա ինչի հանգեցրեց «մայդանի անկախականներին», որոնք չցանկացան հաշվի առնել ռուսական պետության շահերը, հայտնի է բոլորին։

Նախորդ անգամ ՌԴ վարչապետն Ադրբեջանում էր եղել 2022 թվականի նոյեմբերին, և դրանից հետո քննարկման թեմաները հիմնականում մնացել են անփոփոխ, թեև ռուսադրբեջանական պլանները թարմացվել և մանրամասնվել են։ Հունվարին հաստատվել էր մինչև 2026 թվականը տնտեսական փոխգործակցության «ճանապարհային քարտեզը», որի մանրամասները չեն բացահայտվել։ Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանը պետք է որսա տրված ազդանշանը։ Ընդ որում, Ուկրաինայում Ռուսաստանի նոր հաջողությունների արդյունքում Փաշինյանի դիրքորոշումը կարող է փոխվել, և ավելի արագ, քան ինքը կարող էր մտածել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное