Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


16-ամյա անօթևան տղան «Նաբերեժնիում» կռվել է 2 տղամարդու հետ, մեկին սպանել, մյուսին` ծանր վիրավորել

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

16 տարեկան Սերյոժային մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատական նիստին դարձյալ ներկա չէր անչափահասի մայրիկը, ով տվյալ գործով ամբաստանյալի օրինական ներկայացուցչի կարգավիճակն ունի: Նախաքննական  միայն մեկ գործողության է մասնակցել պատանու մայրը, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Գործով ներգրավվել ու դատական նիստերին ներկայանում է ևս մեկ օրինական ներկայացուցիչ՝ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբանը:

Ամբաստանյալը դատարանում նշել է, որ մոր գտնվելու վայրն իրեն հայտնի չէ: Իրենց գյուղական տունը վաղուց են վաճառել, մնացել են անտուն: Մայրը կալանքի տակ գտնվող անչափահաս որդու հետ կապ չի պաշտպանում…

Սերյոժան ծնվել է 2000 թվականին Սայաթ-Նովա, նախկինում՝ Նոր Կեսարիա գյուղում: Սովորել է մինչև 5-րդ դասարանը: Մշտական բնակության  վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան գիշերել է Հրազդանի կիրճում, դեպքի օրն այնտեղ ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ էին մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու հարվածել  է Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Մյուս տղամարդը՝ Արսեն Պ.-ն, տեսնելով, թե Սերյոժան ինչպես է Լևոնի գլխին հարվածներ հասցնում քարով, փորձել է միջամտել: Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ Արսենի գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներ էին թվարկված՝ կյանքի հետ անհամատեղելի…

Այս դատական նիստին ցուցմունք տվեց ամբաստանյալ Սերյոժան:

Նա ասաց, թե իրեն մեղսագրված ոչ մի դրվագով՝ ո՛չ դիտավորյալ սպանության, ո՛չ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնեց, որ դեպքի օրն է ծանոթացել տուժողներ Լևոնի ու Արսենի հետ: Լևոնը «Նաբերեժնիի նարդիվանների մոտ» մոտեցել է իրեն, ասել է՝ լավ տղա ես, արի ծանոթանանք, շփվենք: Հետո նա իրեն փող է տվել և ուղարկել է ծխախոտ ու «մառոժնի» առնելու: «Չմերժեցի, գնացի, առա ու հետ էկա՝ նրանք արդեն նույն տեղում չէին…»:

Ամբաստանյալն ասաց, թե երկար փնտրել է Լևոնին ու Արսենին, ի վերջո հասել է նրանց «նավեսի» մոտ, այնտեղ տեսել է նրանց: Լևոնին է տվել ծխախոտը, բայց Լևոնը բարկացել է՝ ինչի՞ շուտ չբերեցիր, դու խաբել ես ինձ…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնը իրեն հայհոյել է՝ «սրբություն է հայհոյել»: «Սրբություն» ասելով՝ երևի մայրիկին նկատի ուներ, ով անգամ դատարան չի գալիս՝ դատվող անչափահաս որդու կողքին լինելու համար… Մինչև դեպքն էլ մայրը տղայի կողքին չէր եղել, տղան հայտնվել էր փողոցում, շփվել էր անօթևան ու անկանոն կյանքով ապրող չափահասների հետ…

Սերյոժան ասաց, թե Լևոնին հարցրել է՝ ինչո՞ւ հայհոյեց, իսկ Լևոնը քար է վերցրել, որ հարվածի իրեն:

«Ես մոտեցա, քարը Լևոնի ձեռքից վերցրի ու խփեցի իրա դեմքին… Ընկավ… Ուզում էի հեռանալ, Լևոնը հետևիցս քարեր էր շպրտում: Ես իրա շպրտած քարերը վերցնում, իրա վրա էի շպրտում: Ես չէի նայում՝ նրա մարմնի որ մասերին են դիպչում քարերը… Ես քարերով խփում էի, որ վարի չգնամ… Լևոնը փորձեց փայտ վերցնել՝ ինձ խփելու համար… Մի կողմ քաշվեցի… Լևոնը գետն անցավ ու փախավ… Մյուսը՝ Արսենը, նույնպես ինձ վրա քարեր էր շպրտում: Նավեսի տակ նստած էր: Խմած չէր, գիտակցում էր՝ ինչ է անում: Ես նրա շպրտած քարերը նրա վրա շպրտեցի: Նա ընկավ: Ես չմոտեցա, չգիտեի՝ մահացա՞վ, չմահացա՞վ, կպա՞վ, չկպա՞վ… Ես փախա…Ես չեմ փորձել դիտավորյալ սպանել նրանց: Ես միայն փորձել եմ պաշտպանվել… Մի քիչ հաջող եմ պաշտպանվել, որ սաղ եմ, ու… որ Լևոնն ա սաղ… Լևոնը ճիշտ չի ասում, ես իրանց հետ խորոված չեմ կերել, իրանցից փող ու ծխախոտ չեմ ուզել…»:

Ամբաստանյալը նշեց, որ Արսենը իր վրա քարեր էր շպրտում 2-3 մետր հեռավորությունից: Ինքը նրա վրա շպրտել է նրա շպրտած մեծ քարերը… «Ես նրան վերջին անգամ որ նայել եմ, նա ընկած տեղը շարժվում էր… Ես իմ կյանքին ուղղված վտանգ էի զգում… Ես պնդում եմ, որ Լևոնն է նախահարձակ եղել, նա է ինձ հայհոյել: Հետո էլ, յանըմ դուխով տղա էր, քար վերցրեց, որ խփի… Իրանք մեծ էին ինձանից: Ինչ որ ես արել եմ՝ վախից եմ արել…»:

Սերյոժան ցուցմունքից հետո չցանկացավ կողմերից որևէ մեկի հարցերին պատասխանել:

Քանի որ բուն դեպքի վերաբերյալ էական հակասություններ կային դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև, հրապարակվեցին Սերյոժայի նախաքննական ցուցմունքների՝ դեպքին վերաբերող հատվածները:

Նախաքննական ցուցմունքում Սերյոժան ասել էր, թե Լևոնի ձեռքից վերցրել է քարը ու մեկ մետր հեռավորությունից հարվածել է նրա դեմքին: Լևոնն ընկել է: Հետո վեր է կացել, կռացել է, որ նորից քար վերցնի. «Ես միանգամից երկու քար վերցրի ու շպրտեցի նրա վրա: Քարերը դիպան նրա թիակին ու ոտքին… Հետո Լևոնը փախավ… Նավեսի տակ նստած Արսենը քար շպրտեց ինձ վրա, ես նրա վրա չորս հատ խոշոր քար եմ շպրտել, բոլորը դիպել են նրա գլխին: Նա ընկավ, գետնին ընկած շարժվում էր, ես փախա… Ես 8-10 անգամ չեմ խփել Արսենին, միայն քարով եմ խփել, ձեռքերով չեմ խփել…»:

Տուժող Լևոնը նշեց, որ իր ու Սերյոժայի կռվելու ժամանակ Արսենը նավեսի տակ էր, իր կարծիքով՝ քնած էր… Ինքը փախել ու չի տեսել, որ Սերյոժան քարերով հարվածել է Արսենի գլխին…

Լևոնը ասաց. «Պետք չի ամբաստանյալին խիստ պատժել… Ջահել ա… Ես նրանից գումար չեմ պահանջում, ոչ մի պահանջ չունեմ…»:

Դատարանը հասավ դատական վիճաբանությունների փուլին:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 3-ին, մեղադրող դատախազը հանդես կգա ճառով:

 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное