Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անենք, որ վերջնականապես չմեռնեք․ ԲՏԱ նախարարը հավաքել է TV-ներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կիրակի օրը` մարտի 3-ին, հանդիպել է լիցենզավորված հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ Նպատակը, ինչպես մեզ փոխանցեցին, լսել, ծանոթանալ նրանց խնդիրներին, նաեւ լրացրել շփման պակասը, որն առկա էր նախարարի եւ հանրային մուլտիպլեքսում կապուղի ունեցող TV-ների միջեւ։ Փաստորեն, 2018 թվականից հետո առաջին անգամ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատու նախարարը հանդիպում է հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այդ բոլոր TV-ների ներկայացուցիչները, ներառյալ մարզայինները, գնացել էին տեսնելու նախարարին։ Ներկա են եղել նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Հայրապետյանի «սթաֆից» մարդիկ, նրա տեղակալն ու խորհրդականը։ 

«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի եւ առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,- գրել է Հայրապետյանը ՖԲ էջում։ Հանդիպումը ոչ պաշտոնական է եղել։ Մեր տեղեկություններով, մեծ թվով հարցեր են բարձրացրել TV-ների տնօրենները, այդ թվում` «վիշկայի» վարձավճարների ու պարտքերի հարցը, նաեւ՝ եթերից հնչող խոսքի ազատության: Նախարարը զարմացրել է ներկաներին` ասելով, որ ոչ ոք իրենցից չի պահանջում, որ գովերգեն իշխանություններին, հանգիստ կարող են քննադատել: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանը, ով Հանրայինի տնօրենի հետ ներկա է եղել հանդիպմանը, մեզ ասաց. «Իհարկե, հատուկ այդպես չի ասվել։ Ընդամենը հրավեր է եղել հեռուստաընկերություններին, որ իրենց խնդիրները ներկայացնեն, նախարարն էլ փորձի դրանք լուծել, բայց զրույցը եղել է այն կոնտեքստում, որ բոլորդ մեր գործընկերներն եք, կապ չունի՝ քննադատում եք մեզ, թե ոչ։ Մենք չենք ակնկալում դրա դիմաց ինչ-որ հատուկ վերաբերմունք։ Ով ուզում է՝ քննադատում է իշխանությանը, ինչքան ուզում է` քննադատում է, որ ազատ խոսեն իրենց խնդիրների մասին… Սա է եղել զրույցի թեման»։

Ըստ Վահագն Թեւոսյանի՝ զրույցը վերաբերել է հիմնականում հեռուստատեսության մասին նոր, փոփոխված օրենքին, որը գովազդային սահմանափակումներ է սահմանել, հեռուստաընկերությունների պարտքերին եւ ծախսերին, ֆինանսական խնդիրներին, որոնք շատ են, տեխնիկական հարցերին, կապուղիների, հեռարձակման աշտարակի հետ կապված խնդիրներին եւ այլն։ «Հիմա մեղմացուցիչ փոփոխություններ են սպասվում, սակայն ես լիազորված չեմ այդ թեմայով խոսելու։ Առայժմ քննարկումներ են գնում»,- ասում է Թեւոսյանը։  

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից մեկի հետ էլ զրուցեցինք։ Նա ասաց, որ TV-ները պայմանավորվել են առայժմ չխոսել այս թեմայի շուրջ, փակ պահել։ «Նոր օրենքի կիրառման հետ կապված՝ ֆինանսական մեծ խնդիրներ են առաջացել հեռուստաընկերութուններում, բայց նկատի ունեցեք, որ հիմա սոցցանցեր, Ֆեյսբուք է փախչում գովազդը։ Առաջ ամեն TV իր տերն ուներ, յոլա էր գնում, հիմա խաղի կանոնները մի քիչ փոխվել են, ձեռք չի տալիս։ Այս իմաստով էր, որ նախարարն ասաց՝ ես չեմ նայելու ձեր քաղաքական ուղղվածությանը եւ այլն։ Եթե աջակցում ենք, բոլորին էլ ինչ-որ չափով կօգնենք։ Քիչ թե շատ նորմալ զրույց է եղել»։ 

Ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնել TV-ները։ 

«Տոտալիզատորների գովազդը հանելուց հետո հեռուստաընկերությունները խեղճացել են։ Բացի դա, հեռուստաընկերությունների վրա պարտավորություններ են դրել, որ անպայման դուբլյաժ, թարգմանություն լինեն, տիտր դնեն եւ այլն, որ մանկական հաղորդումներն ընդհանուր ցանցում 20 տոկոսից պակաս չլինեն։ Ամեն մեկն իր դարդը պատմեց՝ մեկն աշտարակին գումար է պարտք, չի կարողանում տալ, մեկն ասում է՝ չեմ կարողանում ֆիլմ առնեմ, թարգմանեմ, թող ռուսերեն ցույց տամ, թե չէ փակվելու ենք եւ այլն։ Շաբաթվա ընթացքում մանկական, սպորտային, մշակութային կոնտենտ ապահովելը գումարի հետ է կապված, բայց գովազդը նվազում է։ Ստիպված մենք ինչ-որ բաներ փակում ենք։ Հիմա մեզ ասում են՝ ձեզ կաջակցենք, ու էնպես չէ, որ Պողոսն ընդդիմադիր ա, մեր աջակցությունից չի օգտվելու։ Դա կապ չունի` ինչ ուզում եք, արեք, քննադատեք, ես ձեր ստեղծագործական ազատությանը չեմ կպչելու, բայց կլինի ինչ-որ հիմնադրամ՝ որոշակի միջոցներով, որին պրոյեկտ կներկայացնեք, կֆինանսավորվեք, որ մշակույթը չտուժի։ Սա է։ Ինչ կլինի իրականում, չգիտենք, առայժմ սա խոսակցություն է։ Հիմա մյուս հանդիպումը, հուսով ենք, ավելի առարկայական կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։  

ՀԳ․ Ուզում ենք հավատալ, որ կստեղծվի անկախ TV-ներին աջակցող հիմնադրամ եւ կօգնի բոլորին` անկախ քաղաքական հայացքներից, մոտեցումներից եւ այլն։ Իհարկե, բացի Հանրայինից, որը բավականաչափ միջոցներ է ստանում պետությունից, եւ նոր օրենքով նաեւ գովազդի իրավունք տրվեց նրան։ Ի դեպ, 2023 թվականին Հանրային հեռարձակողը 700 մլն դրամ է ունեցել գովազդից։ Ըստ էության, սա մյուս TV-ներից խլված փող է։ Իհարկե, սա ԲՏԱ նախարարի գործունեության հետ կապ չունի, բայց հիշենք, որ նա 2019 թվականին, գլխավորելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի մշակողներից էր։ Այն ժամանակ նա հայտարարում էր, որ հեռուստաեթերն ազատելու է աղբից։ Արդյունքում անկախ հեռուստաընկերություններն ավելի աղքատացան, հարուստ Հանրայինն ավելի հարստացավ, իսկ աղբը մնաց իր տեղում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг Ирана
Самое популярное