Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝  Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը:

Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին  Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները, և Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստա­կամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ:

ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինել Հայաստանի կողմին տարբեր ուղղություններով՝ մասնավորապես առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում, իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին: Գործընկերության խորհուրդը նշել է, որ թեև ՀԸԳՀ-ն ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Կողմերը հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքերով բացահայտել առկա ողջ ներուժը: Կողմերը հանձն են առել շարունակել հետագա համագործակցությունը՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։ Դրան զուգահեռ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ։

ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝   վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։

Կողմերը վերահաստատել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը և այս համատեքստում ողջունել են Հայաստանի կողմից Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության ընդունումը և խրախուսել են Հայաստանին ավելի ընդլայնել կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնությունները:

Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։ Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) շրջանակներում Հայաստանում հաջողությամբ մոբիլիզացվել են ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ: Այն, ի թիվս այլ ծրագրերի, ուղղվել է նաև տարածաշրջանային փոխկապվածության աճին, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը, «կանաչ» ավտոբուսների ծրագրին և հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչին միջոցներ են տրամադրվում նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության (Team Europe Initiative) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հայտնել է հանձնառություն` պետական ​​և մասնավոր ներդրումների միջոցով շարունակաբար խթանել Հայաստանում կայուն զարգացումը և ողջունել է վերջերս գործարկված Հայաստան-ԵՄ ներդրումների համակարգման հարթակը:

ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները:

Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրան հաջորդած տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին: ԵՄ-ն վերահաստատել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, և աջակցություն հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Կողմերը ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների  ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում  (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-ն հրապարակել է «Գործընկերության իրականացման զեկույցը»` 2022թ. մայիսին կայացած Գործընկերության խորհրդի նիստից մինչ օրս Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ: Այն եզրակացնում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»
Самое популярное