Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ անպատասխանատու մարդիկ խուճապ են ստեղծում շրջապատում. Գեղարքունիքի մարզպետը՝ Վարդենիսի ակցիայի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննության է առնվել կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, սոցիալական ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքը։

Մարզպետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգային հարցերի քննարկումից առաջ Կարեն Սարգսյանն անդրադարձել է նախորդ օրը Վարդենիս համայնքում իրականացված քաղաքական ակցիային՝ իր անհամաձայնությունը հայտնելով կազմակերպիչների ոչ իրավաչափ ու սադրիչ գործողությունների հանդեպ։

««Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբրև Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։

Նման սադրիչ լուրեր տարածողները մոռանում են, թե հայրենի կառավարությունը վերջին տարիներին խոշոր ծավալների ինչպիսի ներդրումներ է կատարում, ինչ կարևոր ծրագրեր է իրականացնում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։

Նրանք երբեք չեն ասում, որ նույն Վարդենիսում նախորդ տարվա ընթացքում միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակվելու են նաև այս տարի, երբեք չեն ասում, որ մոտակա տարիներին պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։ Փոխարենը որոշ անպատասխանատու մարդիկ օգտվում են անհարկի առիթից և խուճապ ու ապակայունություն են ստեղծում շրջապատում։

Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ հավուր պատշաճի իրազեկված չեն, ինչի համար հորդորում եմ բոլորիդ՝ տալ բավարար տեղեկատվություն պետության կողմից իրականացվող կառուցողական քաղաքականության ու ծրագրերի մասին»,- խորհրդակցության մասնակիցներին է դիմել մարզպետը։

«Մեկ այլ հանձնարարականով Կարեն Սարգսյանը հրահանգեց՝ առանձնակի ուշադրություն դարձնել առանձին ծրագրերի մասով շինարարական պայմանագրերի ժամկետների խախտման դեպքերին, որոնց հայտնաբերման ու արձանագրման դեպքում դրանք պետք է ընդգրկվեն նաև համայնքներում իրականացվող վարչական վերահսկողության օրակարգային հարցերում, իսկ թերացող կազմակերպությունների նկատմամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։

Քննարկվեց նաև աղբավայրերին մոտիկ ու մարզով անցնող միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին վերջին օրերին ստեղծված սանիտարական անբավարար վիճակը։

Մարզպետը հանձնարարեց՝ կարճ ժամկետում շտկել իրավիճակը՝ ճանապարհաեզրերը մաքրելով կենցաղային աղբի թափոններից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքների բյուջեներում ֆոնդային մասի ծավալների ավելացման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման ցուցանիշների մասին տեղեկատվության, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման արդյունքների, ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, Կարմրուկ հիվանդության տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների, առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման ծրագրի, փաստաթղթաշրջանառության կազմակերպման հետ կապված հարցեր և առաջնահերթ նշանակության այլ անելիքներ։

Համապատասխան ստորաբաժանումների կողմից մարզպետին ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած ընտանիքների կեցության, զբաղվածության, սոցիալական աջակցությունների տրամադրման, մանկավարժներին, դաստիարակներին, նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, բուժհաստատություններում հաշվառումներ կատարելու և բուժծառայություններ տրամադրելու մասին։

Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Բնակիչները դեմ են, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը փակվի:

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное