Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ: Հայտարարության մեջ ասվում է. 

«Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,Տիկի՛ն Համաժողովի նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

 

Հարգելի՛ դատախազ,

Հարգելի՛ քարտուղար,

Հարգելի՛ դատավորներ և դատախազի տեղակալներ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց՝ վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։

Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում: 

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։

Տիկնայք և պարոնայք,

Մենք ընդգծում ենք Դատարանի կարևոր դերն աներևակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը:

Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի:

Շնորհակալություն»:

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное