Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում կարծիք կա, որ տեղի ունեցածը խայտառակություն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ նրա ընտանիքի շուրջ կատարվող իրադարձություններն անսպասելի ընթացք են ստանում ներիշխանական տիրույթում։ «Քաղպայմանագիր» խմբակցությունն ինքնուրույնություն դրսեւորելու, գործադիրին եւ գործադիրի ղեկավարին հակադրվելու բացառիկ փորձեր է անում։

Բանն այն է, որ նախօրեին իշխող խմբակցության փակ նիստում պատգամավորները քննարկել են էկոնոմիկայի նախարարությունում գնումների ոլորտի հետ կապված քրեական գործերի պատմությունը, որի շրջանակներում օրերս կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրենն ու երկու աշխատակիցները, որոնցից մեկն Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, եւ գրեթե միաձայն որոշել, որ կալանավորված աշխատակիցների նկատմամբ անարդարություն է տեղի ունենում, եւ դա անհարգալից վերաբերմունք է օրենսդիր մարմնի ղեկավարի, ըստ այդմ` նաեւ իշխող խմբակցության նկատմամբ: Եվ որոշել են խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացնել իրավապահներին: Երեկ օրվա ավարտին արդեն ստորագրահավաքն իրականացվել էր` կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները հերթով շտապում էին խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ եւ ստորագրում դատարան ներկայացվելիք փաստաթղթի տակ։ Երեկոյան 5-6-ի դրությամբ մեր աղբյուրները հաղորդեցին, որ 65 պատգամավոր է ստորագրել՝ ՔՊ 71 հոգանոց խմբակցությունից, չնայած այդքան ստորագրության կարիք չկար` կարող էին բավարարվել մեկ տասնյակ ստորագրությամբ։ Չէին ստորագրել երկրից բացակայողները եւ մի քանի հոգի:  

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավորները նախորդ օրվա խմբակցության նիստում չեն թաքցրել իրենց վրդովմունքը կատարվածի վերաբերալ։ Նիստին Ալեն Սիմոնյանը չի մասնակցել, թեման բացել են Հովիկ Աղազարյանն ու ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Վերջինս գրեթե կրկնել է «Սիներջիի» տնօրենի վերաբերյալ օրեր առաջ իր հրապարակային ելույթը, շեշտել, որ տեղի ունեցածը խայտառակություն է մի քանի դրվագով` նախ, որ հեղինակավոր ընկերության եւ մասնագետների անվան հետ են խաղում՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, բացի այդ՝ ակնհայտ մեղմացուցիչ հանգամանք համարվող փաստը, որ կանայք իրենց խնամքի տակ մանկահասակ երեխաներ ունեն։

Խնդիրն այն է, որ իշխող ֆրակցիայում խորհրդարանական վերջին ընտրություններից հետո ներքին պայմանավորվածություն է եղել, որ որեւէ քրեական գործով, որեւէ մեկի համար չպետք է երաշխավորություն ներկայացնեն, որպեսզի դատարաններին չկաշկանդեն իբրեւ թե իշխանության ներկայացուցիչների մանդատով, սակայն խմբակցության նախօրեի նիստի ժամանակ փաստել են, որ տեղի ունեցածն աննախադեպ է, խայտառակություն է, եւ իրենք չեն կարող անտարբեր անցնել կատարվածի կողքով։ Իհարկե, ՔՊ-ականները հասկացել են, որ գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական բաղադրիչ ունի, եւ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելով՝ փորձում է ծնկի բերել ԱԺ նախագահին, եւ չկա երաշխիք, որ վաղն իրենցից յուրաքանչյուրը չի հայտնվի ԱԺ նախագահի կարգավիճակում, ով ամենաքիչը կարող էր հայտնվել, որովհետեւ իրենցից շատ է ծառայել Փաշինյանին։ Իհարկե, կանանց հանդեպ նման վերաբերմունքն աննախադեպ չէ, քանի որ ամիսներ առաջ էլ Փաշինյանի վարչակարգը բռնության կոչի համար կալանավորել էր ընդդիմադիր Տաթեւ Արցախցուն, ով նույնպես մանկահասակ երեխաներ եւ առողջական խնդիրներ ունի։

Ինչեւէ, ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես որոշել են, որ հարկավոր է երաշխավորություն ներկայացնել կալանավորված երեք անձի համար, շատերը նույնիսկ դատապարտող ելույթներ են ունեցել, այդ թվում` Սոնա Ղազարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։ Անգամ Ալեն Սիմոնյանի հետ ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեցող Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանն են համաձայնել թիմակիցների դիտարկումների հետ։ Հայկ Կոնջորյանը երեկ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ կային «հանրային ազդակներ», նաեւ այդ պատճառով են որոշել երաշխավորագիր ներկայացնել: «Կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք: Խոսքը մանկահասակ երեխաների առկայությունն է: Աշոտ Հովհաննիսյանի մասով նաեւ քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտի բավական վաստակավոր անձնավորություն է, եւ կարծում ենք՝ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա, ըստ էության, օրենսդրության սահմանած հնարավորություններից որոշել ենք, որ կարելի է այս անգամ օգտվել»,- ասաց Կոնջորյանը:

Նման միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկվե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՔՊ խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց: Պատգամավոր Էմմա Պալյանն էլ վստահեցրեց՝ ինչ էլ լինի, ինքն Ալեն Սիմոնյանի կողքին է․ «Անմեղության կանխավարկածի հարց կա, որեւէ գնահատական իրավապահ համակարգին տալ չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր կնոջը ճանաչում եմ, շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Ես չեմ պատկերացնում, որ ձեր նշած մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել։ Ալեն Սիմոնյանին ՔՊ թիմի ներսում շատ սիրում, հարգում են: Ես 2016-ից ՔՊ-ի անդամ եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որ հարգված, սիրված ընդունված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես միշտ լինելու եմ նրա կողքին, ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքն ունի»:

ՔՊ կուլիսներում երեկ քննարկում էին, որ իրենց դիմումը նաեւ լակմուսի թուղթ է դառնալու ներիշխանական հարաբերություններում` եթե դատարանը մերժի 60-ից ավելի պատգամավորի երաշխավորությունը, ապա պարզ կդառնա, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատերազմ է հայտարարել խորհրդարանին եւ նրա ղեկավար Ալեն Սիմոնյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման սցենար հնարավոր է։ «Ես գտնում եմ, որ կանանց, մանկահասակ երեխաների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք է դրսեւորվել, բայց բոլոր դեպքերում դա իրավապահների որոշելիքն է,  չեմ բացառում, որ դիմումը մերժեն, որովհետեւ դա իմպերատիվ բնույթ չի կրում... բոլոր դեպքերում մենք մեր անհանգստությունը կհաղորդենք»,- ասաց  Աղազարյանը՝ շարունակելով․ «Բոլոր դեպքերում, որքանով տեղյակ ենք գործի բնույթին, կարծում ենք, որ ընտրված միջոցը համարժեք չէ, հանգիստ կարող էին տնային կալանք տալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг Ирана
Самое популярное