Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գայա Արզումանյանը՝ կուսության, սիրեկանների եւ շոկային նոր հոլովակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին անընդհատ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռում կամ էքսցենտրիկ տեսահոլովակներով, կամ արտաքնի փոփոխությամբ, կամ էլ սուր արտահայտություններով, որոնք հետո մեծ քննարկման նյութ են դառնում: Արցախցի երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում մնաց իր կերպարին անդավաճան՝ համարձակ, կտրուկ, անգամ շոկային:):

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաճիշտ ընտրությունը:
-Երաժշտությունն է: Եվ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի: Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը: Կարծում եմ՝ վերջին շնչով էլ երգելու եմ: Երգն իմ ամեն ինչն է…

-Հարցազրույցներում հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ եւ հարազատ է Ձեզ: Նա ավելի՞ն է, քան ուղղակի պրոդյուսերը: 
-Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում. ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ: Մտքովս երբեք այլ բան չի անցել: Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետեւ ես բաց մարդ եմ:

-Գայա, ասում են, թե Ձեր սիրեկաններին թաշկինակի պես փոխում եք:):
-Վա՜յ, ոնց կուզեի՝ այնքա՜ն շատ լինեին, որ թաշկինակի պես փոխեի(բարձր ծիծաղում է-հեղ.): Մի անգամ ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ, չի էլ լինի: Սերը մարդկանց համար տարբեր է: Իմ դեպքում տղամարդն այնքան լավ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ նրան սիրել:

-Թվարկեք այն հատկանիշները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի գրավել Ձեր սիրտը:
-Ամենակարեւորը՝ նա պիտի լինի արցախցի, սա որ հաստատ է:

-Մի առիթով ասել եք, որ դժվար թե արցախցու հետ կապեք Ձեր կյանքը, որովհետեւ նրանք կնոջը թույլ չեն տալիս երգել:
-Արցախում ապրողները, այո՛, դեմ են, բայց արմատներով արցախցիները՝ ոչ:

-Եվ ինչո՞ւ արցախցի, Գայա: Հայ տղամարդը տղամարդ է՝ անկախ ծննդավայրից:
-Արցախցի տղամարդիկ «դուխով» են, ավելի մարդկային, կնամեծար:

-Հայտարարելով, որ Արցախի տղամարդիկ ավելի համարձակ են, չե՞ք կարծում, որ Ձեր խոսքը կընկալվի որպես մարտահրավեր:

Կարող է եւ ընկալվել, բայց ես ինձ համար ունեմ վառ օրինակ՝ հայրս: Մարդ, ով ունեցել է 5 երեխա, կռվել է իր հողի համար եւ առ այսօր ամուր պահել ընտանիքը: Ինձ համար նա է օրինակելի տղամարդը: Ես ուզում եմ երջանիկ լինել այնպես, ինչպես մայրս է՝ ունենալով այդպիսի ամուր ընտանիք եւ ամուսին: Այս պահին անձնական կյանքն ինձ համար երկրորդական է: Որպես երգչուհի՝ դեռ շատ բան ունեմ ասելու իմ հանդիսատեսին: Երբ զգամ՝ ասելիքս սպառվել է, գուցե մտածեմ անձնականի մասին:

-Խոսակցություններ են եղել, որ ընկեր եք ունեցել, անգամ պատգամավորի տղայի հետ են Ձեր անունը կապել: Մարդիկ դժվարությամբ են ընկալում հասուն տարիքի աղջկա, որը երբեք ընկեր չի ունեցել:
-Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել: «Հայաստանի ձայնը» նախագծի ընթացքում շփվել եմ մեկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարող ենք լրջացնել հարաբերությունները, թե՝ ոչ: Մեր շփումը շատ կարճ է տեւել՝ մեկ ամիս: Իմ կյանքում դա սխալ էր: Ես չեմ կարող լինել մեկի հետ, ով ինձ շատ է սիրում, բայց ես՝ ոչ: Միշտ ասել եմ, որ պիտի սիրեմ մեկին ու վստահ լինեմ, որ կողքինս տղամարդ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն արժանի է սիրելու ու սիրված լինելու, որովհետեւ սերը կնոջը գեղեցկացնում, բարի է դարձնում: Իսկ մայրանալուց հետո հայ կինն ամբողջովին նվիրվում է զավակին:

Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Եվ եթե հայրս, լինելով պահպանողական տղամարդ, ընդունել է, որ իր աղջիկը բեմի մարդ է ու կարող է իրենց թույլ տալ բաց հագնվել, ապա մյուսները նույնպես պիտի ընդունեն ու հասկանան:

-Շատ օրինակներ ունենք, երբ երգչուհիներն ընտանիք կազմելուց հետո վերադարձել են բեմ, կամ էլ համատեղել են ընտանեկան կյանքն ու աշխատանքը:
-Տարիների ընթացքում փոխվել է վերաբերմունքս այս հարցին: Ես այլ կյանքով եմ ապրել, ծնվել եմ մի վայրում, ուր տարբերություն չի եղել աղջկա եւ տղայի միջեւ, առավել կոպիտ ենք մեծացել, որովհետեւ մենք ամեն վայրկյան պայքարել ու պատասխանատվություն ենք ունեցել ոչ միայն մեր, այլեւ քույրերի ու եղբայրների կյանքի համար: Ինքնավստահ եմ, այդ իսկ պատճառով իմ կողքին պետք է ուժեղ ու վստահ տղամարդ լինի:

-Չե՞ք նեղվում Ձեր հասցեին հնչող քննադատություններից:
- Քննադատություններ միշտ են եղել, անգամ այն ժամանակ, երբ կար միայն լավ ձայն, ու հաճախ քննադատությունների պատճառը նախանձն է:

-Հատուկ քայլեր անո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինելու համար: 
-Ոչ, եթե անեի, ավելի շատ կքննարկվեի ու կքննադատվեի: Ես ուզում եմ, որ մարդիկ ընկալեն երգչուհուն ոչ թե որպես տիկնիկ, որը եկավ, կանգնեց, երգեց ու գնաց, այլ որպես արտիստ, ով կարող է նաեւ լավ պարել, խնամված տեսք ունենալ եւ այլն: Այսօր կան մարդիկ, ովքեր երազում են բեմում լինել այնպիսին, ինչպիսին ես եմ, հագնվել նույնքան համարձակ, բայց չեն կարող, այդ պատճառով նախանձում են ու չարախոսում: Այս բնագավառում ռիսկի դիմելը կարեւոր է:

-Ինչպե՞ս եք շփվում այն մարդկանց հետ, որոնք կարող են Ձեզ հետ հաց ուտել, բայց Ձեր թիկունքում ակտիվ բամբասել:
-Միակ բանն է, որի հետ չեմ կարող համակերպվել: Եթե մեկին ընդունում եմ հարազատի պես, ապա նվիրվում եմ անսահման: Վերջին շրջանում այդ հարցում հաճախ եմ սխալվում: Ես դիմացինիս հետ ազնիվ եմ, եթե աշխատանքը լավը չէ, չեմ կարող ձեւացնել, թե հավանել եմ, ուզում եմ, որ իմ հանդեպ էլ այդպիսին լինեն: Ընկերասեր եմ, ինչպես արցախցիներն են ասում, եթե հաց ես կիսում մեկի հետ, դա ընդմիշտ է, ուստի վատություն անել չի ստացվի: Ընկերության հարցում միամիտ եմ:

-Ի՞նչ կուզեիք տեսնել հայկական երգարվեստում:
-Կուզեի, որ երգիչները հարգեին միմյանց: Երբ սկսենք իրար սիրել, հարգել ու հասկանալ, որ ստեղծագործող ենք եւ աշխատում ենք ժողովրդի համար, կհաղթենք: Նախանձը պետք է վերանա մեր երկրից: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է ամեն հարցում իրար սատարենք:

 

-Ի՞նչ նորություն սպասել առաջիկայում:
-Նոր երգ կներկայացնեմ: Երգը կոչվում է «Ամեն ինչ, կամ ոչինչ»: Այսպիսին ինձ դեռ չեն տեսել, շոկային է լինելու: Շատ չեմ ուզում մանրամասնել, միայն կասեմ, որ տեսահոլովակը լինելու է փոքր ֆիլմ, սյուժեն էլ իմ կյանքի պատմությունն է՝ կին, ով վերջում ընտրում է այն, ինչն ինքն է ուզում:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայա Արզումանյանի անձնական արխիվից

Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рисками
Самое популярное