Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգում էի՝ մի օր թուրքին հանդիպելու էի ու «մի քանի բան ասեի». մեկ տարի առաջ այս օրը Շուլի Հակոբյանը ոչնչացրեց հակառակորդի 3 տանկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երբ կողքիդ հերոսներ են ապրում, հպարտանում ես, առավել ամրանում ու հավատում՝ քո այսօրն ու վաղը պաշտպանված է: 2016 թվականի ապրիլյան պատերազմն՝ ապացույց՝ հայ զինվորը երբեք չի փախչում, տոկուն է, խիզախ. նա 19-20 տարեկան է, բայց կարող է գերազանցել 40-ի շեմը հատած հակառակորդին: Պատճառը ոչ միայն գենն է, այլ նաև նպատակը. մենք պաշտպանում ենք այն, ինչ մերն է:

Դեռ 21-ը չբոլորած Շուլի Հակոբյանին այսօր բոլորը գիտեն: Գյումրեցի հենց այս երիտասարդն է, որ ուղիղ մեկ տաի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցեց:

Մատաղիսում ծառայող երիտասարդը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եղել է մարտկոցի հերթապահ: Լուսաբացին՝ ժամը 4։00-5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու հրաման, որից հետո էլ զորքը տեղափոխվել է թաքստոց: Այնուհետև ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ տագնապով բարձրանալ մարտական դիրքեր։ Հակատանկային մարտկոցի կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ, որտեղ էլ տղաները հասկանում են՝ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման…

20-ամյա հերոսն այսօր Երևանում վարձով է բնակվում, սովորում է Երևանի պետական համալսարանում, զուգահեռ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

«Ոչինչ չունիմ ասելու՝ կալենդարով մի տարի է անցել, բայց զգացողություններս չեն փոխվել, բառերով չեմ կարող նկարագրել, մեջիցս դուրս հանել: 2016-ի ապրիլը բոլորիս, առավել ևս մեր (նկատի ունի պատերազմին մասնակցած տղաների՝ հեղ.) ներաշխարհում շատ բան է փոխել», - Aysor.am-ի հետ զրույցում դժվարությամբ նշեց նա:

Ի՞նչ է տալիս ու ի՞նչ տանում մեզանից պատերազմը, ի՞նչ դասեր ենք քաղում բոլոր ժամանակների այդ չարիքից ու ինչպե՞ս պետք է սփոփենք մեզ այդ ամենից հետո՝ դժվար է ասել: Մեկ բան ակնհայտ է. պատերազմի ժամանակ հերոսներ են ծնվում, որոնց մի մասը շարունակում են ֆիզիկապես մեր կողքին մնալ, մի մասն էլ՝ հերոսանալով գնալ: 

«Եթե զուտ մարդկային արժեքներով նայենք, պատերազմը հեչ բան չի տա, միայն կտանի: Բայց դե դասեր էլ կուդա ոչ միայն սահմանին կանգնածներին, այլև սովորական քաղաքացիներին: Բոլորի մեջ էլ ինչ-որ մի բան փոխվել է: Կզարմանամ, եթե հայ մարդ տեսնիմ, ում մեջ այսքանից հետո ոչ մի բան չլինի փոխված: Ընդհանրապես, և՛ պարտված պատերազմն է դաս տալիս, և՛ հաղթանակած», - նկատեց ավագ սերժանտը:

Փոխվել են այսօր նրա երազանքները, այլ որակ ստացել նպատակներն ու արարքները: Ընտանիք կազմելու մասին մտածում է, բայց թե երբ՝ ժամանակը ցույց կտա: Գուցե, երբ այն միակը գա:

«Չկա այդ միակը, դեռ չեմ էլ հասկացել՝ էդ միակն ինչ կնշանակե: Ընտանիք կազմելու մասին մտածում եմ, ամուսնանալ պետք է: Դեռ չգիտեմ՝ քանի տարեկանում, բայց դե 100 տոկոս պետք է ամուսանանք: Պիտի ազգը շատանա՞, թե՞ չէ: Սաղին մենք ենք ասում այդ մասին, բայց դե մենք էլ պետք է գործանականորեն ցույց տանք, օրինակ լինենք», - կեսկատակ-կեսլուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:

Մինչ զորակոչվելը, բոլոր պատանիների պես Շուլին էլ ունեցել է հերոս-նախատիպեր, բայց հիմա չի սիրում, երբ իրեն հերոս են անվանում: Նրա հերոսները ֆիզիկապես բացակա են:

«Ինձ համար հերոս են եղել այն մարդիկ, ովքեր այսօր չկան, բայց մեծ ներդրում ունեն մեր պետականության, անկախության, բանակի կազմավորման հիմքում: Հերոս ասելով՝ մենք միշտ պատկերացրել ենք, որ նա չկա, ֆիզիկապես բացակա է: Չեմ հիշում, որ 90-ականներին կռված ու հետագայում մեր կողքին ապրողներին հերոս ասենք: Չգիտեմ, հիմի ինչ փոխվավ էս մեր ժողովրդի մեջ, որ մեզ անընդհատ հերոս կըսեն: Ես ընձի հերոս չեմ համարե, հերոսն էն տղերքն են, ովքեր ամեն ինչ տվել են, իրենց կյանքը չեն խնայել ու այսօր չկան: Նրանք ընկան մարտի դաշտում՝ քաջի մահով, որպեսզի մենք ապրենք… Այ, ինձ համար հերոսական 90-ականներն ասոցացվել են Մոնթեի հետ, հետագայում, երբ դպրոցում պատմություն սերտեցինք՝ ինձ համար հերոս դարձան Վազգեն Ա. կաթողիկոսը, Թաթուլ Կրպեյանը, Լեոնիդ Ազգալդյանն ու մյուսները… Իսկ ավելի վաղ տարիքում Գևորգ Չաուշին եմ համակրել, նա է իմ հերոսն էղել: Չեմ հիշե, որ փոքր ժամանակ կրնայի Անդրանիկ Օզանյանից խոսալ, կամ՝ Մարշալ Բաղրամյանից»,-խոստովանեց նա:

Ղարսեցու ու մշեցու հետնորդը դեռ մանկուց հիմնավորված կերպով թուրքին չի սիրել: Զգում էր՝ մի օր հանդիպելու է ու «մի քանի բան ասի»… Երբ հարցրեցի, թե տեղյա՞կ է՝ ինչպես են ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանից փախել իր նախնիները, ծիծաղելով ասաց.

«Այ ցավդ տանիմ, մեր պապերը փախնող չեն էղել, փախցնող են էղել: Նրանք թուրք խեղդող են եղել: Պապս Ղոնաղրան գյուղից է եղել (ներկայիս Շիրակ գյուղը՝ հեղ.): Ղոնաղրան թուրքերենից թարգմանաբար նշանակում է հյուր խեղդող… Եղեռնը հո մեկից չի՞ եղել, ամեն ինչ կամաց-կամաց է սկսվել… Մինչև 1915 թվականի ջարդերը թուրքերն իրենց զորքով մոտեցել են էս գյուղին ու որոշել են մի քիչ հանգստանալ: Գյուղի հարսներից մեկը լսել է, որ էսոնք կխոսեն, որ գիշերը գյուղին պիտի «լռեցնեն»: Հարսն էտ մասին կըսե գյուղի մեծերին, պապիս պապն էլ իր ախպերների ու ընկերների հետ գիշերով էտ զորքի հարցերը կլուծեն. կխեղդեն քնած տեղը: Ով դրանց զորքից սաղ է մնացել, վազելով փախել է ու սաղ ճամփին ճվացել՝«ղոնաղրան, ղոնաղրան», էդպես էլ էտ գյուղի անունը Ղոնաղրան է մնացել: Էնպես որ, մենք քո ասած փախնողը չենք: Դե, ես էլ չխեղդեցի, զարգեցի, ինչ էնեմ»:

Այս տարվա ապրիլի 1-ին Շուլի Հակոբյանը հայրենի Գյումրիում էր՝ ծնողների ու հարազատների կողքին:

«Ճիշտն ասած՝ շաբաթ-կիրակի էր, ու գնալս զուգադիպեց… (Մտածում է) էդ գործողություններն ամսի 2-ին էին սկսվել, բայց ես գրաֆիկորեն չեմ պատկերացնե այդ ամեն ինչը: Ես միշտ էլ կերթամ Եռաբլուր, կերթամ մեր տղերքի գերեզմաններին, նաև էստեղի՝ Գյումրիի 7 զոհերի գերեզմաններին: Եռաբլուրում մի քանի օր առաջ եմ եղել: Մենք միշտ էլ գնալու ենք տղերքին այցելության՝ անկախ օրից ու ժամից», - նկատեց նա:

Գյումրեցուն հատուկ հումորն ու սրամտությունը օգնում է երբեմն կյանքին թեթև նայել, անգամ կռվի ժամանակ է օգնության հասել: Հիշում է՝ ապրիլի 2-ի առավոտյան մեքենաները Թալիշից իջնում էին Մատաղիս, իրենք էլ չգիտեին, որ կռիվ է սկսվել: Նայել է, թեքվել դեպի տղաներն ու ասել՝ արա, Թալիշ էլ վերջը պրոպկա էղավ:  

Պատերազմի թոհուբոհով անցած երիտասարդը խոստովանեց՝ սկզբում դժվար էր քաղաքացիական կյանքով ապրել, թեթև շփվել, բայց հիմա քիչ թե շատ համակերպվել է այս իրականությանը: Կարևորը՝ մարտական ընկերներից շատերը կողքին են:

«Տղաների հետ կապը պահպանում ենք: Կհանդիպինք, մեկ-մեկ էնպես կեղնի, որ երևի էդքանս իրար կհասկանանք ավելի լավ, քան, օրինակ, մանկության ընկերը: Մարտական ընկերը մի ուրիշ հասկացողություն է: Աստված ոչ անե, ով հիմա չունի՝ հետո հասկանա՝ մարտական ընկերն ինչ է, բայց մե կողմից էլ շատ մեծ հարստություն է», - նշեց ավագ սերժանտը:

Բոլոր զինվորներին՝ անհանգիստ սահմանից մինչ Սովետաշենի զորամասում հանգիստ ծառայող զինվորին Շուլի Հակոբյանը մեկ բան է ասում:

«Ինչքան հայ զինվոր կա, ես իրանց ցավը տանիմ: Աստված ձեզ հետ: Այսօր խրամատում մարտական հերթապահություն իրականացնող ապրիլ տեսած տղերք էլ կան: Բոլորին ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, մնացած ամեն բառ ավելորդ կհամարեմ: Մեր խոսքը չէ, որ պետք է իրենց հասնի, իրենց հրամանատարներն իրենց կողքին են: Մենք էլ ենք իրենց պես նորակոչիկ, շարքային եղել, էնտեղ ենք սովորել, տեսել, զգացել ու լսել: Եթե պետքը գա, ոչ թե կփոխանցենք մեր իմացածը, այլ խրամատում՝ իրենց կողքին կլինենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոս Շուլի Հակոբյանը:

Շուլի Հակոբյանը ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2016 թվականի սեպտեմբերի 21-ին էլ դարձել է «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հայաստանյան հաղթողը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныПрезидент Индии угостила Путина вегетарианским ужиномМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииАзербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныМинфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 годуИтальянский пианист Антонио ди Кристофано выступит с сольным концертом в Ереване и проведет мастер-классы для армянских пианистов Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»Где искать следы отмывания денег? «Паст»Индийский миллиардер привезёт свои редкие Rolls-Royce на ралли классических автомобилей в ОАЭФильм про адвоката Армена Мерджяна покажут на DOC NYCПесков: Россия ведёт переговоры по урегулированию на Украине только с СШААндрей Ермак подал в отставку с должности главы офиса президента УкраиныАрмянские спортсмены завоевали четыре медали на Сурдолимпийских играх 2025 в ТокиоСША намерены пересмотреть грин-карты, выданные лицам, иммигрировавшим из 19 странДвое военнослужащих-контрактников пострадали в результате взрыва мины в ВарденисеПолицейский на автостоянке Первопрестольного Эчмиадзина заснял номерной знак одной из машин
Самое популярное