Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն Ամանորին ուղերձ է հղել․

«Ամանորին ընդառաջ իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանին և պայծառ հայ մարդկանց։

Անցյալում ենք թողնում ևս մեկ դժվարություններով լի տարի։

Անցնող տարին հագեցած էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերով, միաժամանակ՝ հստակ գիտակցմամբ, որ դրան հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու։   

Անցնող տարվա ընթացքում մենք շարունակել ենք գործընկերների հետ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դժվարին հանգամանքներում Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարության, բարեփոխումների և բարեկեցության ապահովման գործում աջակցությանն ուղղված աշխատանքը։

Այս տարի մենք ականատես եղանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության հիմնադրմանը։

Եվրոպական միության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ներքո  ստեղծված քաղաքացիական առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և շարունակում է դիտարկել անվտանգային դրությունը, և միաժամանակ նպաստում մարդկանց անվտանգությանը և տարածաշրջանում վստահության կառուցմանը։

Եվրոպական միությունն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելու հաղթահարել պատերազմի և տեղահանության հետևանքները։

Արձագանքել ենք սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի հրատապ կարիքներին և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։

Արձագանքելով նրանց կարիքներին՝ Եվրոպական միությունը և անդամ պետություններն ուղարկել են ավելի քան 50 մլն եվրո օժանդակություն։

Ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված աշխատանքն՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը և ինտեգրմանը:  

Մենք աշխատում ենք նաև Սյունիքի մարզում՝ դիմակայունության ամրապնդման և առկա ներուժը բացահայտելու նպատակով՝ ներդրումներ կատարելով կրթության, տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների ուղղությամբ։ 

Հավատարիմ լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգուն՝ մարզում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների և գործընկերների կողմից իրականացվում են ավելի քան 110 մլն եվրո արժողությամբ ներդրումներ։

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ։  Հընթացս՝ ուսումնասիրում ենք բոլոր հարթություններում գոյություն ունեցող մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։

Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք  անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կամրապնդենք տնտեսության ոլորտում մեր համատեղ աշխատանքը՝ նոր հնարավորություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին և հայաստանյան ընկերություններին։   

Տնտեսական և ներդրումների պլանին համահունչ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, կանաչ և թվային անցման ուղղությամբ ներդրումներին նույնպես նոր թափ կհաղորդենք՝ նպատակ ունենալով ամրապնդել միակցվածությունն ու մրցունակությունը։  

Այդ նպատակով Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև արդեն գործարկել ենք ներդրումների համակարգման հարթակը։

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Եվրոպական միությունն ուսը` ուսի նեցուկ է ձեզ։ 

Օրըստօրե ի ցույց ենք դնում Եվրոպական միության քաղաքացիների համերաշխությունը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Աջակցում ենք բարեփոխումներին և ներդրումներին։

Աջակցում ենք հայ ժողովրդի ստեղծարար ներուժի և տաղանդի դրսևորմանը։

Թող այս Նոր տարին բոլորիս ավելի լավը դարձնի և հզորացնի, ամրապնդի խաղաղ և բարգավաճող տարածաշրջանում ավելի լավ ապագա կառուցելու մեր վճռականությունը։

Շնորհակալություն»:

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное