Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է 1մլրդ դրամ. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է թվով 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալություն»-ում (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները համակարգող մի շարք լիազոր մարմիններում: Հայտնել է ՊՎԾ մամուլի ծառայությունը։

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է թվով 215 մշտադիտարկում: Ընդ որում, 215 մշտադիտարկումից 87-ը՝ իրականացվել են քաղաքացիների կողմից ներկայացված հանրագրերի, դիմում-բողոքների հիման վրա: Հարկ ենք համարում փաստել, որ նշյալ գործառույթներն իրականցվել են հիմնականում առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հարկային և մաքսային ոլորտների, դեղերի ներմուծման գործընթացների վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ ՀՀ դրամ առերևույթ խախտումներ, որի շրջանակներում վերականգնվել է շուրջ 1,034 միլիարդ ՀՀ դրամ:
2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին են ներկայացվել շուրջ չորս տասնյակ  օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ և շուրջ ութ տասնյակ այլ առաջարկություններ, որոնց գերակշիռ մասի շրջանակներում ՀՀ վարչապետի կողմից լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

2023թ. ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, ներկայացված 97 միջնորդությունների հիման վրա նախաձեռնվել են թվով 90 քրեական վարույթներ (2022թ-ի արդյունքներով՝ 78 միջնորդությունից նախաձեռնվել էր 77 քրեական վարույթ): Նշյալ 90 քրեական վարույթներից 46-ը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, 43-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի, ինչպես նաև, հաշվի առնելով ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ Ծառայության կողմից սահմանված կարգով մշակվել և ս/թ. մարտ ամսից շրջանառության է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի  և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունը վերապահվելու է ՊՎԾ-ին:

ՊՎԾ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման ուշադրության կենտրոնում է գտնվում նաև հանրային գնումների ոլորտը:  Հաշվի առնելով հանրային գնումների գործընթացներում առկա մեծաթիվ ռիսկերը, ինչպես նաև դրանցում հնարավոր խախտումների ու չարաշահումների կանխարգելման և բացառման ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Ծառայության՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը հատկացվել է լրացուցիչ 10 հաստիքային միավոր, որոնց համալրման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Այս պահի դրությամբ քաղաքացիներից Ծառայություն են մուտքագրվել թվով 633 հանրագիր և դիմում-բողոքներ (2022թ.՝ 589): Նույն ժամանակահատվածում Ծառայություն է մուտքագրվել թվով 3.131 (2022թ.՝ 2.909) ՄՏԻՑ գրություն և ելքագրվել է թվով 2.713 (2022թ.՝ 2.548) ԵԼԻՑ գրություն:

Ծառայությունը 2023թ. ընթացքում մշտադիտարկումներ է իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում՝ քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում-բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, «Թեժ գիծ» ծառայության աշխատանքների կազմակերպման և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ:

Ընդ որում, արդեն իսկ ամփոփվել են ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, որոնք սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին՝ լիազոր մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկությամբ, որոնք միտված են արձանագրված համակարգային խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով  ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное