Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։

Մասնավորապես, տևականորեն և տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն, ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից ևս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաև՝ քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ․ ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված և դեռևս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է և նրանց անձնական, ինչպես նաև նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։ 

Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի և ԻԻՀ քաղաքացու միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա նաև՝ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում՝ թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երևան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և կալանավորվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Հետագայում հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ն, իր անմիջական ղեկավարմամբ գործող հանցակիցների միջոցով ապահովել է ստացված, նաև իր մասնակցությամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը՝ խմբի այլ անդամների հանձնարարելով դրանք տեղափոխել հանցավոր կազմակերպության մասնակից անձի կողմից թմրամիջոցներ պահելու նպատակով վարձակալած ավտոտնակ, որից հետո կազմակերպվել է դրանց բաժանումը տարբեր քաշերի և տեղադրումը թաքստոցներում։

 Պարզվել է նաև, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հերթական խմբաքանակը 2021թ․ Իրանից ստանալու համար, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի մասնակիցներից մեկը նույն տարվա օգոստոսին մեկնել և մեկ ամիս մնացել է ԻԻՀ-ում համագործակցող ԻԻՀ քաղաքացու տանը՝ որպես ուղարկվող թմրամիջոցի խմբաքանակի դիմաց վճարման երաշխիք: Այդ ընթացքում վերջինս մաքսանենգությամբ ՀՀ է ուղարկել 4 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Թմրամիջոցներն իրացնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում հանցավոր խմբի անդամի կողմից ստեղծվել են օգտահաշիվներ, որոնցով 2021-2022թթ. ընթացքում առցանց  դիմած անձանց ապօրինի իրացվել են տարբեր թմրամիջոցներ, իսկ վաճառքի գումարները գնորդները փոխանցել են հանցակիցների կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով ձեռք բերված թմրամիջոցների մի խոշոր մաս, այդ թվում՝  ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 1725 գրամ «Մեթամֆետամին», 1025 գրամ «Հերոին»,  450 գրամ Ացետիլացված ափիոն, 987,5 գրամ Ափիոն, 716 գրամ Մարիխուանա, ինչպես նաև տարբեր քաշերով այլ՝ Կոկաին, Հաշիշի յուղ, «Հաշիշ», ՄԴՄ, «MMBA(N)-BZ-F» տեսակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են հանցավոր խմբի ղեկավարների և առանձին անդամների անձնական, ինչպես նաև ավտոմեքենաներում, ավտոտնակում կատարված խուզարկություններով: 

Հայտնաբերվել է նաև հանցավոր խմբի ղեկավարներից Ա.Հ.-ի կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի լիցքավորված ատրճանակ, տարբեր տրամաչափի ակոսափող հրազենների փամփուշտներ, «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ:

Քրեական վարույթի շրջանակներում, նախաքննությանն աջակցելու և համագործակցության պատրանք ստեղծելու նպատակով, Ա.Հ.-ն կատարել է սուտ մատնություն՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Մասնավորապես՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալիս՝ Ա.Հ.-ն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին մաքսանենգությամբ, բեռնատարների վարորդների միջոցով, թմրամիջոցը ավտոմեքենայի նախապես պատրաստված թաքստոցում տեղադրելու եղանակով Հայաստան տեղափոխելով, ՀՀ-ում զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և որ 2022 թվականի մայիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մուտք է գործելու բեռնատար՝ 1 կգ «Մեթամֆետամին» և 1 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցները տեղափոխելով Երևան, որոնք վարորդը նախապես թաքցնելու է ավտոմեքենայի վրա հատուկ հարմարեցված պահեստարանում:

Դրանից հետո, տեղեկանալով, որ ԻԻՀ-ից ՀՀ է շարժվել բեռնափոխադրում իրականացնող ավտոմեքենա՝ Ա.Հ.-ի հանձնարարությամբ խմբի երեք անդամներ 930 գրամ «Հերոին» և 1005 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ արկղը, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, մետաղալարով և պարանով գաղտնի ամրացրել են Հայաստան ժամանած, ԻԻՀ քաղաքացուն պատկանող և նրա կողմից վարած բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի տակ՝ հետնամասի պահեստային անվադողերի միջնամասում, որը հայտնաբերվել է կատարված զննությամբ: Քննությամբ, սակայն, նշված հանցագործությունը բացահայտվել է և ավտոմեքենայի վարորդ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ, ում առաջադրվել էր մեղադրանք՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը, քրեական հետապնդումը դադարեցվել է։      

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2մլրդ. 200 միլիոն ՀՀ դրամը գումարը, ինչով կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կազմակերպված հանցավոր խմբի անդամներից յոթին, այդ թվում՝ խմբի ղեկավարներին, ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբավորման այլ մասնակիցների, թմրամիջոցների ձեռքբերման հնարավոր այլ աղբուրների և ծավալների մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное