Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հզոր գաղափարների շուրջ հավաքվեն հզոր անհատներ և հզոր քաղաքական ուժեր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանը

– Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Տավուշի մարզում, որտեղ առաջադրված եք պատգամավորության թեկնածու:

– Տավուշի մարզում ընթացող քարոզարշավն ամենահանդարտներից է: Տոտալ ճնշումներ չեն արձանագրվել: Իհարկե, որոշակի լծակների կիրառում տեղի է ունենում, ամեն մեկը փորձում է իրեն հասանելի և ավանդական մեթոդներով ձայներ բերելու տեխնոլոգիաները աշխատեցնել: Բայց, քանի որ մտել ենք ընտրապայքարի մեջ, մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Եվ այնպես չէ, որ դրա դեմ որոշակի գործողություններ չունեինք: Սակայն ընդհանուր առմամբ, այսպես ասած, լարվածություն, դանակահարություն, կրակոցներ, փառք Աստծո, չեղան:

– Իրոք, փառք Աստծո: Մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում, նաև շատ փորձագետների գնահատմամբ, ապատիայի մեջ էր. քաղաքական սպասումներ չուներ այլևս: Հաջողվե՞ց ձեզ ակտիվացնել հասարակությանը: Նրան դարձնել պատասխանատու երկրի ճակատագրի հանդեպ:

– Ամեն իրավիճակում և ամեն ինչի դիմաց պետք է մեխանիզմներ աշխատեցնել: Եվ հասարակությանը տեղեկացնել այդ մեխանիզմների մասին: Ես իմ ընտրողին բացատրել եմ, որ այս անգամ ընտրակեղծիքների մեքենան շատ ավելի քիչ հնարավորություն ունի ձայներ կեղծելու: Բացատրել եմ, որ գումարով ընտրության դեպքում նրանք կորցնում են իշխանության վրա ունեցած իրենց ամենակարևոր լծակը:

Եվ քանի որ բոլորը վստահ են, որ եթե այս անգամ էլ երկրում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա երիտասարդության վերջին փշուրներն են լքելու իրենց ու թողնել–գնալու են խոպան, ապա պետք է միանշանակ գիտակցեն խղճի մտոք քվեարկելու անհրաժեշտությունը:

– Դուք այս ընթացքում շոշափած կլինեք ժողովրդի տրամադրությունը. այս անգա՞մ ինչ է ուզում նա քաղաքական գործչից, ինչպիսի՞ երկիր է ուզում ունենալ…

– Շատ հետաքրքիր բան նկատեցի: Եթե նախկինում ծրագրերին վերաբերվում էին քամահրանքով, այս անգամ մեր` «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը լրջորեն քննարկում էին:

Իսկ եթե ընդհանրացնենք` ժողովուրդը երկու բանի է սպասում: Նախ՝ սպասում է սեփական խոսքի տեր, օգնող, գործունյա մարդու` քաղաքական գործչի: Ասեմ, որ, ըստ երևույթին, այս ընտրապայքարի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հաջողության գաղտնիքը հենց սրա մեջ է: Եվ երկրորդ` սպասում է… փողի` ընտրակաշառքի:

– Դուք, որպես ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ըստ էության` տարածքային թեկնածու, ի՞նչ եք կարծում` մեր պրոբլեմները լոկա՞լ բնույթի են, թե ընդհանրապես պետք են համակարգային կարգավորումներ, որպեսզի երկրի ցանկացած հատվածում եղած խնդիրները լուծվեն:

– Պրոբլեմները սպեցիֆիկ չեն: Իհարկե, յուրաքանչյուր տարածք ունի իր առանձին խնդիրները, որոնք առանձին մոտեցում են պահանջում, բայց ընդհանուր առմամբ, մեր պրոբլեմները լոկալ բնույթի չեն:

Դրա համար էլ ես մեր ընտրողին ասում եմ` մեկ Վարուժան Բաբաջանյանով, կամ մեկ այլ տարածքի մեկ այլ պատգամավորով, որքան էլ նա արժանավոր լինի, մեծ հարց չես լուծի: Խնդիրը համակարգի մեջ է: Եվ պատգամավորը պետք է զբաղվի ոչ թե համայնքապետին հարիր աշխատանքով, այլ օրենսդրական գործունեությամբ: Պետք է օրենքներ գրենք, նաև գնանք ու տեղերում գրված օրենքների, այսպես ասած, պտուտակները գործի գցենք:

Իսկ մեր երկրում ժանգոտված է կառավարման համակարգի մեքենան: Այս վիճակը պետք է վերացնել օրենսդրական բարեփոխումների ճանապարհով, քայլ առ քայլ առաջ գնալով: Դա ժամանակ պահանջող հարց է, միանգամից ոչինչ չի կարգավորվի. նվազագույնը գոնե երեք տարի է անհրաժեշտ: Եվ ես այս մասին ասում եմ նաև իմ ընտրողին:

– Փաստորեն քաղաքական այն ուժի` «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը, որի ցուցակով առաջադրված եք, ևս նույնն է` նախ լուծել օրվա հրամայական դարձած խնդիրները, ստեղծել բավարար հիմք, ապա այդ հիմքի վրա կառուցել երկրի զարգացման հեռանկարը:

– Երբ երկիրը ձեռքից գնում է, առաջին քայլերը պետք է լինեն ոչ թե 10 տարվա տեսլականով, այլ պետք է խոսվի առաջին օրվա, երկրորդ օրվա և մոտակա այլ օրերի անելիքների մասին: Այսինքն` մենք խնդիր ենք դրել նախ կասեցնել այս խայտառակ տնտեսական անկումը, կասեցնել արտագաղթը, մարդկանց մոտ հույս արթնացնել վաղվա օրվա վերաբերյալ, նոր դրանից հետո, որպես 50+1 ձայնի հավակնորդ քաղաքական ուժ, իրականացնել մեր թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերը:

– Իսկ թեկնածուների այս բազմազանությունը, նրանց խայտաբղետությունը չի՞ խանգարում, որ ընտրողը կարողանա իր թեկնածուին մոտիկից ծանոթանալ: Ընդհանրապես թեկնածուների այսքան առատությունը չի՞ լղոզում քաղաքական դաշտը: Միով բանիվ` ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ընտրական ներկա օրենսգրքի վերաբերյալ:

– Ես լա՞վ, թե՞ վատ քաղաքական գործիչ եմ. թող յուրաքանչյուրը տա իր գնահատականը: Բայց միաժամանակ իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ, որոնց քվեները ստանալ ես հավակնում եմ, ունեն պատգամավորության թեկնածու առաջադրված անհայտ մորաքրոջ, հորաքրոջ կամ քեռու տղա: Այս մարդիկ ուզած–չուզած նրանց են իրենց ձայնը տալու: Ցեղի պատիվ է, գեղի պատիվ է, որ գոնե մի 100–200 ձայն ստանան ու խայտառակ չլինեն: Որովհետև, հատկապես պրովինցիալ տարածքներում, այդպես է, տվյալ ֆակտորն աշխատում է:

Իսկ այդ ձայները բեկորներ են, որ պոկվում են մեր ընդհանուր քաղաքական ալյանսին տրվող քվեներից: Ու վերջնարդյունքում խոչընդոտ են լինում մեր ծրագրերի իրականացման համար:

– Եվ փաստորեն քաղաքական բյուրեղացումն ինչ–որ տեղ չի կայանում այս ընտրությունների ժամանակ:

– Ընդհանրապես շատ լավ է, երբ ապակենտրոնացում է լինում տնտեսության մեջ: Իսկ քաղաքականության մեջ հակառակն է` պետք է բևեռացում լինի: Որպեսզի հզոր գաղափարների շուրջ հավաքվեն հզոր անհատներ, հզոր քաղաքական ուժեր, և իրականություն դարձնեն դրանք: Որովհետև 5 կամ 7% հավաքած քաղաքական ուժը չի կարող երկրում արմատական փոփոխություն անել:

– Այս ընտրություններին ընտրակաշառքն ինչպիսի՞ դեր կխաղա: Ըստ Ձեզ` ժողովուրդն ինչպե՞ս կքվեարկի:

– Հասարակության մեծամասնությունը դեռ ընտրակաշառքի սպեսելիքներ ունի: Բայց ես նրանց աչքերում նաև փոփոխության հույս եմ տեսնում: Երբ հետները հանդիպել–խոսել եմ, մի բան եմ առաջարկել` այս անգամ «էքսպերիմենտ» արեք` քվեարկեք ձեր համոզմունքով: Եթե արդյունքը ձեզ չգոհացնի, ապա էլի ընտրություններ են լինելու. փող տվողն էլ կգտնվի, փող վերցնողն էլ:

– Տավուշը սահմանամերձ շրջան է: Դուք՝ որպես տեղի պատգամավորության թեկնածու, ինչպե՞ս եք պատկերացնում ընդհանրապես մեր սահմանամերձ շրջանների խնդիրների լուծումները: Նրանց անվտանգության, սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավման հետ կապված հարցերը: Նոր բան առաջարկելո՞ւ եք:

– Ես պետք է այնտեղ ապրեմ: Բացառապես այնտեղ ապրելով է լուծվում անվտանգության հարցը: Պատգամավորն իր այնտեղ ապրելով պետք է օրինակ ծառայի այլոց: Այնտեղ ապրելով փորձի ներդրողների բերել: Գյուղերում փոքրիկ ծիլեր դնի, որոնք ծառ կդառնան: Այսինքն` մենք պետք է շվաք տանք գյուղացուն, որ շարունակի իր հողի վրա ապրել:

Եթե ես մեծ–մեծ խոսում եմ մարզերի զարգացման մասին, բայց լքում եմ իմ մարզը և իմ թանկարժեք գրասենյակից եմ խոսում այնտեղ ապրողի պրոբլեմների մասին, ապա ազնիվ չեմ:

Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես արդեն բավականին ժամանակ է, ինչ տեղափոխվել եմ ու այնտեղ եմ բնակություն հաստատել: Ու հիմա իմ խնդիրն է պայմաններ ստեղծել, որ ուրիշներն էլ նույնն անեն` գան ու ապրեն: Այս դեպքում է, որ սահմանը շատ ամուր կլինի ու նաև տնտեսական շարժ կլինի:

Բայց երբ տեղի լիդերները թողնում գալիս են մայրաքաղաք, ապա մարդիկ ապրում են լքվածի զգացողությամբ: Իսկ լքվածի զգացողությունն է հենց մեր ողբերգությունը: Շատ դեպքերում սոցիալական խնդիրների պատճառով չէ, որ մարդիկ արտագաղթում են: Ավելի հաճախ արտագաղթում են, երբ իրենց լքված են զգում սեփական հողի վրա:

– Մեր երկրում այսպես է` տնտեսական, մշակութային ողջ ռեսուրսները կենտրոնանում են մայրաքաղաքում: Եվ կամաց–կամաց մարզերում ապրող մարդը «դառնում է» ընդամենը սահմանամերձ շրջանի բնակիչ, կամ որ նույնն է` մեր ընկալումներում ընդամենը սահման պահող է: Սա մտահոգիչ չէ՞: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մարզերի համաչափ զարգացումը դառնա իրողություն, փաստ:

– Առաջին քայլը պետք է լինի պետական լրավճարների գոտիականացումը: Թե չէ ի՞նչ է նշանակում` Երևանի Կենտրոն համայնքը նույն գործակցով է լրավճար ստանում, ինչ հեռավոր Պառավաքարը: Բայց չէ՞ որ Կենտրոնը հսկայական գույք ունի` տրված վարձով: Կամ վաճառում է դրանք ու մեկ օրում միլիարդավոր դրամների մուտքեր ստանում: Մինչդեռ սահմանամերձ գյուղերը տասը տարում նրա մեկ օրվա մուտքերը չեն ունենում:

Սրա հետևանքով է նաև, որ Երևանի տարբեր համայնքներում գումարների, այսպես ասեմ` ավելցուկ է լինում, և դրանք ծախսում են տարաբնույթ դրոշակների, կոնյակների, այլևայլ բաների վրա: Կամ ճոխ–ճոխ համերգներ են կազմակերպում: Իսկ հեռավոր այն գյուղում մանկապերտեզի տանիքը կաթում է:

Այնպես որ, եթե ցանկանում ենք մեր տարածքները համաչափ զարգանան, ապա պետք է նախ և առաջ եղած միջոցները ճիշտ բաշխվեն:

Արդյունքում մենք Երևանում մի քիչ պակաս ենք դրոշակ առնում, մի քիչ էժան կոնյակ ենք խմում, համերգները մի քիչ զուսպ ենք կազմակերպում ու դրա փոխարեն հեռավոր գյուղերում ունենում ենք բարեկարգ փողոցներ, մանկապարտեզներ, զբոսայգիներ:

Մի բան էլ` ֆինանսների կենտրոնացումը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Նաև դա է պատճառը, որ իշխանությունները չեն գնում ապակենտրոնացման: Որովհետև կենտրոնացված գումարներից են կարողանում գրպանումներ անել:

– ժամանակ առաջ արտոնություն տրվեց սահմանամերձ բնակավայրերին: Դա ինչ–որ արդյունք տվե՞ց, երևո՞ւմ է այսօր:

– Իհարկե: Մենք հրաշալի օրինակ ունենք. Բերդի տարածաշրջանի հեռավոր մի գյուղում բացվեց հսկայական գործարան, որն այսօր ցանց է դառնում: Որ գյուղում այն հասել է, այնտեղ արդեն էական շարժ կա, որոշակի բարեկեցություն է նկատվում: Հիմա էլ լոկալ արտադրություններ են հիմնվում` առանձին ընտանիքներ են ներգրավվում այդ ցանցի մեջ:

Բանն այն է, որ փոքր քաղաքներին էլ կարելի է նման արտոնություններ տալ, ինչպես տվել ենք գյուղական համայնքներին: Եվ դա նաև նրա համար, որ ներդրողի համար առավել գրավիչ լինի դաշտը: Ամեն անգամ ստիպված չլինի քար ու քանդ ճանապարհներով հասնել սահմանի վրայի գյուղական բնակավայրերը, որ իր ձեռնարկության խնդիրները լուծի:

Առավել ևս, որ մեր երկրում փոքր և միջին ձեռնարկություններից ստացված բյուջետային մուտքերը չնչին քանակություն ունեն: Մեծ հաշվով բյուջեն դրանից մեծ բան չի կորցնի, եթե հարկային արտոնությունների քարտեզն ընդարձակվի: Բայց փոխարենը կստեղծվեն աշխատատեղեր, կունենանք համախառն ներքին արդյունքի աճ, որը, այսպես թե այնպես, հետ է գալիս պետական բյուջե:

– Իսկ որպեսզի բիզնեսը գնա հեռավոր շրջաններ, գյուղեր, մենք ունե՞նք համապատասխան ենթակառուցվածքներ:

– Առաջին ենթակառուցվածքը էժան աշխատուժն է: Եվ մենք պետք է կարողանանք մեր էժան աշխատուժը ճիշտ վաճառել երևանցի կամ արտերկրի բիզնեսմենին:

Սակայն մենք չունենք մեր պրոբլեմների, այսպես ասած, քարտեզը: Այսինքն՝ մենք չենք ամրագրել, թե, ասենք, Տավուշի Չինչին գյուղում ի՞նչ խնդիր կա, նաև այս գյուղն ինչի՞ պոտենցիալ ունի, ի՞նչ կարող է անել: Համապատասխանաբար` ի՞նչ ներդրում կարելի է կատարել այնտեղ:

Մինչդեռ պետք է հատ առ հատ, բոլոր գյուղերի համար ունենանք անձնագրեր, որպեսզի ներդրողին ասենք` այստեղ կարելի է լավ գազար աճեցնել, եկեք գյուղացու հետ պայմանագիր կնքեք:

Իսկ գիտե՞ք որ նման մթերքների առյուծի բաժինը բանակի կարիքների համար ներմուծում ենք դրսից: Կամ բանակի կարիքների համար ներմուծում ենք 1,8 մլրդ դրամի խտացրած կաթ` Բելառուսից:

Մինչդեռ մեզ մոտ մեռնում է անասնապահությունը, քանի որ չկան կաթի վերամշակման ձեռնարկություններ: Բայց կարելի է, չէ՞ այդ 1,8 մլրդը ուղղել հեռավոր մարզերի անասնապահական բնակավայրեր և տեղերում կազմակերպել խտացրած կաթի արտադրություն:

– Լա՛վ, դա դժվա՞ր էր հասկանալը: Ի վերջո, մենք ունենք տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, պետական այլ կառույցներ: Երկու տասնյակից ավելի տարիների պատմություն ունի մեր երկիրը…

– Իրենք բոլորն էլ շատ լավ հասկանում են: Այնպես չէ, որ ես իրենցից խելոք եմ: Բայցև ես մի բան գիտեմ` ապակենտրոնացնելով պետական բյուջեի հատկացումները համապատասխան ապրանքները ներմուծելու համար, նրանք կորցնում են իրենց կոռուպցիոն լծակները: Ավելի հեշտ է համաձայնության գալ ու, գումարների մի մասը գրպանելով, մեկ տեղից գործարք կատարել դրսի հետ: Չեն կարող առանձին–առանձին, ասենք, 500 գյուղացիական տնտեսությունների հետ գործարքի մեջ մտնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное