Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնային նպատակը Հայաստանի փրկությունն է։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, թե, մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Ըստ Կարապետյանի, առաջնային խնդիրն էլ ներքին թշնամուց ազատվելն է ի դեմս մեր ներկայիս քաղաքական ղեկավարության։ Ընդորում ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել։ Որպես աշխատող տարբերակ Արշակ Կարապետյանն առաջարկում է վերադառնալ նախագահական կառավարման մոդելին։ «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է մենք բոլորս դա գիտենք։ Չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել թե ով դա արեց։ Ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ է տեսնում պետությունը փրկելու, Արշակ Կարապետյանը նշել է, թե նախ պետք է ազատվել ներքին թշնամուց, իսկ երկրորդը, որն առաջինին զուգահեռ է կարևորությամբ պաշտպանությունն է արտաքին թշնամուց։ Վերջինս փորձում է ոչնչացնել մեր պետությունը, առաջ քաշելով աբսուրդային պահանջներ։ «Ազգային անվտանգության ամրապնդումը պարտադիր է, որի մեջ մտնում է նաև երկրի ինքնապաշտպանությունը։ Այս երկուսը կարևոր խնդիրներ են, մեխանիզմները մենք ստեղծում ենք։ Մեր շարժմանը կարող են միանալ բոլոր հայրենասերները կլինեն դեմոկրատ, թե կոմունիստ։ Բոլոր այդ երկխոսությունները մենք մի կողմ ենք դնում»,- ասել է նա։
Կարապետյանը նշում է, թե բոլոր խմբակցությունների ծրագրերը կարդալով հասկանում ես, որ դրանք շատ հայրենասիրական են, անգամ իշխող խմբակցության փաստաթղթերում կան այդ հայրենասիրական տեքստերը, բայց պետք է խոսել ծրագրերի մասին, որոնց կարելի է հավատալ, կարող են միանալ բոլորը, առանց նայելու անցյալ-ներկա, մարդիկ, որոնք չեն արել մի աններելի բան, որն անդառնալի հետևանք կունենար։ «Մեծ հաշվով, տեսեք 2018 թվականին ինչ եղավ, մարդիկ փողոցից եկան իշխանության չունենալով ոչ մի մասնագիտական կրթություն, չունենալով փորձ որևէ բան առհասարակ կառավարելու և կազմակերպելու փորձ։ Նրանք այսօր կառավարում են Հայաստան պետությունը։ Այո, ինչ-որ ժամանակ անց նրանք ձեռք կբերեն փորձ, բայց այդ ժամանակ կարող է այլևս պետություն գոյություն չունենալ։ Իսկ մենք ունենք շատ կրթված մարդիկ, ովքեր ունեն լավ անցյալ»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի, եթե մարդ իր կյանքում զբաղեցրել է լուրջ դիրք, ով ենթադրենք երեսուն տարի ծառայել է, նրա կենսագրության մեջ կարելի է գտնել ստորակետ, և հետո նրան ինչ-որ բանում մեղադրել։ «Բայց, մենք ինչ արդյունք ենք ստանում. մարդը փողոցից գալիս է, որը ոչ մի բան իր կյանքում չի արել։ Դուք տեսեք, ինչ մարդիկ կան այնտեղ, տարբեր կառույցների ղեկավարներ, նայեք նրանց անցյալին ինչ են արել նրանք, մեր հայրենիքի համար։ Ինչ է արել որևէ մեկը իշխանությունից, քանիսն են նրանցից ընդհանրապես ծառայել զինված ուժերում։ Նրանք այսօր վերափոխում են զինված ուժերը։ Ի՞նչ պատկերացումներ ունեն նրանք ընդհանրապես»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նա սենսացիոն մի բացահայտում էլ է անում, նշում, որ 2018-2019 թվականներին ամերիկացիները որոշեցին ռեֆորմի ենթարկել մեր զինված ուժերը, նրանք խնդիր ունեին ոչ թե ստեղծել ուժեղ հայկական զինված ուժեր, այլև կազմաքանդել բանակը, ինչն էլ արեցին։

Նախկին նախարարը նշում է, որ պաշտոնավարման օրոք հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, երբ Երասխի ուղղությամբ սրացումներ էին, դեսպանն էլ եկել էր հարցնելու, թե ինչ է անելու Հայաստանը, եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն։ Կարապետյանն ասել է, որ կթիրախավորեն Ադրբեջանի նավթա-գազային համակարգին։ Ի պատասխան Արշակ Կարապետյանի ԱՄՆ դեսպանն ասել է, թե Վաշինգտոնին դա դուր չի գա։ «Ես նրան պատասխանեցի` ուրեմն արեք այնպես, որ Ադրբեջանը չսկսի պատերազմ Հայաստանի դեմ»,- ասում է Արշակ Կարապետյանը։ Իսկ նախարարի սպառնալիքից հետո գործողությունները կանգ են առել։

Հայկ Առաքելյան

 

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное