Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ում հույս ունեն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու  հետագա համագործակցության ոլորտները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ինչպես Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, դրա հետևանքով բռնի տեղահանվածներին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցերին։

- Պարոն դեսպան, ինչպես գիտեք, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով իր ծննդավայրը, իր տունը: Ադրբեջանը սրանով, ըստ էության, իրականացրել է ԼՂ-ում իր էթնիկ զտման քաղաքականությունը:  Նախ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի, Ադրբեջանի նման վարքագծի վերաբերյալ: Մինչև այս պահը մենք լսել ենք դատապարտող հայտարարություններ, սակայն ԵՄ-ն ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

- Թույլ տվեք հստակ ասել, որ Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների: Քանի որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ծավալուն մեկնաբանություններ է տվել, ես այլ մեկնաբանություն չեմ անի այդ հարցերի վերաբերյալ:

- Ադրբեջանը դեռ 2021-ի մայիսից խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք: Կրկին կխնդրեմ ներկայացնեք այս փաստի առնչությամբ Ձեր դիրքորոշումը: ԵՄ-ն դիվանագիտական մակարդակում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև վերադարձնելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին:

- Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում իրավիճակը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար։ Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

- Պարոն դեսպան, ԵՄ-ն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համար տրամադրում է ևս 5 մլն եվրո մարդասիրական օգնություն: Սակայն ավելի ուշ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար: ԵՄ-ն դիտարկո՞ւմ է լրացուցիչ աջակցության հնարավորություն:

- Մինչ այժմ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին ավելի քան 50 մլն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ աջակցության համար։  Այս աջակցությունը տեղ է հասցվել տարբեր ուղիներով։ Մենք արդեն տրամադրել ենք նյութական աջակցություն և աշխատում ենք հումանիտար ոլորտի գործընկերների հետ՝ դա տեղ հասցնելու համար: Մեր մարդասիրական աջակցությունը հիմնականում ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կացարան, ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ: Փախստականների ավելի քան 60 տոկոսն արդեն օգտվել է մեր աջակցությունից։ Մենք նաև աշխատում ենք Կառավարության հետ՝ տրամադրելու 15 մլն եվրո բյուջետային աջակցության փաթեթը, որի մասին Գրանադայում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը: Փաթեթը կնպաստի Կառավարության բազմապրոֆիլ աջակցությանը՝ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաև փախստականների դրամական աջակցության, սննդի, էներգիայի և ժամանակավոր կացարանի կարիքները: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ Կառավարության հետ մեր ընթացիկ քննարկումների համատեքստում դիտարկվելու է նաև հետագա աջակցության հարցը։ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստան փախած՝ Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի մարդասիրական կարիքները և նրանց ապրուստի միջոցների հարցը հոգալը:

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное