Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ փակ նիստում քննարկել են «զավթման» օպերացիաները․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Թեպետ անվտանգային մարտահրավերները սրի պես կախված են Հայաստանի գլխին, սակայն պետության ղեկավարը սկսել է ինտենսիվ զբաղվել ներկուսակցական խնդիրներով․ նա շաբաթական մի քանի անգամ մի քանի ժամանոց կուսակցական փակ քննարկումներ է անցկացնում, որոնց թեման է՝ ինչպես անառիկ դարձնել իշխանությունը, չեզոքացնել ընդդիմադիրներին, զավթել այն համայնքներում իշխանությունը, որտեղ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն պարտվել է։

Նոյեմբերի 23-ին կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումն է եղել։ «Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթեւ, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունների ղեկավարները եւ անդամները, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ։ Խմբակցության ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում խմբակցությունների աշխատանքի մասին զեկույցներ, խոսել են առկա խնդիրներից ու դրանց լուծման հնարավորություններից։ Քննարկվել են խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն չունի կամ մասնակի իշխանություն ունի: Դիցուք, Փարաքարում 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, սակայն իշխանական ճնշումների ներքո նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի դաշինքը կոալիցիա կնքեց ՔՊ-ի հետ․ որոշեցին՝ 2 տարի Դավիթ Մինասյանը կղեկավարի համայնքը, 2 տարի՝ ՔՊ ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ լսել է 2 տասնյակ համայնքների ավագանու եւ ՔՊ վարչության անդամներին, մարզպետներին հորդորել ակտիվ աշխատել խնդրահարույց տեղերում, հնարավորության դեպքում ամեն ինչ անել՝ իշխանությունը սահուն կերպով խլելու համար, ինչպես պատրաստվում են անել Ալավերդիում։  

Նախաձեռնող նիստի ընթացքում Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը զեկուցել է համայնքում ստեղծված իրավիճակը: Հպարտացել, որ ճնշումների, մարդագողության շնորհիվ 1 մանդատի առավելություն ունեն արդեն «Ապրելու երկիր»-ՀԱԿ դաշինքի նկատմամբ եւ սպասում են վարչության որոշմանը, որ իմպիչմենթ հայտնեն համայնքապետ Արկադի Թամազյանին։ Թեպետ կարող էին Ալավերդիում նաեւ արտահերթ ընտրությունների գնալ, քանի որ մոտ 3 ամիս է՝ ավագանին նիստ չի գումարում, ինչն ավագանին լուծարելու օրինական հիմք է, սակայն ՔՊ-ում ռիսկային են համարել նոր ընտրությունները, քանի որ իրենց դիրքերը թույլ են։ Հիշեցնենք, որ Դավիթ Ղումաշյանը նախկին ՀՀԿ-ական է, 2017-ին Շնողի համայնքապետն էր: Մի քրեական գործով նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնումների համար։

Քննարկման մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովել է Գորիսի ՔՊ ներկայացուցիչը: Նա հայտարարել է, որ մինչ օրս իրենց ավագանին համայնքապետարանում աշխատասենյակ չունի, ինչն օրենքով սահմանված կարգով պետք է տրամադրվեր։ Ներկաները զարմացել են, ապա «բոցեր» են արել կուսակցի ասածի առիթով՝ բա որտե՞ղ եք աշխատում, որ սենյակ չունեք, փաստորեն, չեք աշխատում եւ այլն: Արսեն Թորոսյանն էլ առիթը բաց չի թողել՝ Գորիսում ստեղծված իրավիճակի «մեղքը» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի վրա դնելու համար։ Թորոսյանը խոսել է բոլոր մարզպետների մասին՝ նշելով, որ նրանք պետք է  «զբաղվեն» ՔՊ ավագանու անդամներին նեղող համայնքապետերով։ Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղմել իրավիճակը՝ ասելով, թե պետք չէ մարզպետների դեմ արշավ սկսել, եւ վարչությանը հանձնարարել է սերտ աշխատանքներ տանել մարզպետների հետ՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Այս համատեքստում գովեստի խոսքեր են ասվել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հասցեին, քանի որ Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան եւ այլ համայնքների ներկայացուցիչները զեկուցել են, որ հաշտ ու խաղաղ աշխատում են ընդդիմադիր ղեկավարների հետ, միակ դժգոհությունը եղել է տրանսպորտի հետ կապված, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսները թույլ չեն տալիս, որ անհատ տաքսիներն աշխատեն Աբովյանում։

Ապարանի մասով է ուշագրավ զրույց ծավալվել, որտեղ համայնքապետը «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է: ՔՊ-ական ավագանին դժգոհել է, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերը վերագրվում են համայնքապետին, փոխանակ ՔՊ-ին վերագրվեն, եւ կուսակցության վարկանիշը բարձրանա: Ասել են` մարդիկ չգիտեն, որ այդ աշխատանքները կառավարության շնորհիվ են իրականացվում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անզգույշ միջամտել է, ասելով` բայց այդ մարդիկ են, չէ՞, աշխատում, իրենց անձնական միջոցներն էլ են դնում՝ նկատի ունենալով համայնքապետերին: Ներկաները նկատել են, որ նախարարի նկատառումը Փաշինյանին դուր չի եկել, նա Սանոսյանին հորդորել է՝ այնպիսի քարոզչություն անել, որ մարդիկ իմանան, թե ով է այդ գործերի հետեւում կանգնած։

Իշխանության համար, պարզվում է՝ խնդրահարույց վիճակ է նաեւ Մասիսում, տեղի ավագանին փոխանցել է, որ իրենց շարքերն առաջիկայում կարող են նոսրանալ, որովհետեւ ՔՊ-ականներից մի քանիսը միացել են ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թիմին։ Նշենք, որ Մասիսում ՔՊ ցուցակը գլխավորած երկրապահ Սայեն Հայրապետյանը՝  Սայադը, ամիսներ առաջ մահացել է ծանր հիվանդության հետեւանքով։ 

Փոխարենը բարելավում ունեն Վարդենիսում, որտեղ գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ում դեմ պայքարում ՔՊ-ն պարտվել էր, ասել են, որ բանակցում է ՔՊ-ի հետ` իշխող ուժ մտնելու համար։

Ուշագրավ է, որ ՔՊ նիստում բացարձակ անդրադարձ չի եղել պետության անվտանգային խնդիրներին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное