Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովա. Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան «բարեկամները» տորպեդահարում են ռուսական ջանքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա նույնպես շատ կարևոր է, ինչի մասին, ցավոք, Երևանը լռում է. 2021 թվականի հունվարին երեք երկրների ղեկավարների կողմից սկսված հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ ավարտված չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս տարիների ընթացքում մենք մի քանի անգամ ընդհուպ մոտեցել ենք փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից։ Դրանով հսկայական առաջընթաց կարվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր բարելավման և ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Բայց այս հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։

Եվ հերթական անգամ այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները հանձնարարեցին եռակողմ աշխատանքային խմբին ավարտել աշխատանքը ապաշրջափակման հետ կապված տեխնիկական հարցերի համաձայնեցման ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 2-ին, եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Բայց դարձյալ ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց. Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան «բարեկամների» «բարի», այս դեպքում այս բառը պետք է չակերտների մեջ առնել, խորհուրդները»,- ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի, այդ «ընկերները» «փոխանակ նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, նրանք տորպեդահարում են  դրական ամեն բան, որոնց հնարավոր է եղել հասնել, տորպեդահարում են Ռուսաստանի ջանքերը, փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրենց բաղադրատոմսերը և նորմալացման փոխարեն կեղծ նորմալացում առաջարկում»։

«Հենց դա տեսանք հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրամիության հովանու ներքո կայացած հանդիպմանը, որտեղ, ի դեպ,  տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայտարարությունն ընդունվեց Ադրբեջանի բացակայությամբ։ Դե, սա, պարզապես, աշխատանքի մեթոդաբանության հարցի առումով․   կա՛մ իրավահավասար աշխատանք եռակողմ խմբում, կա՛մ էլ այնպես, ինչպես եղել է նշածս հանգամանքներում։ Արդյունքում, Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և Եվրամիության հուշումներով, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս, մեր կարծիքով, հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ Ուղղակի, ապացույցներ բերեմ։ Շատ տեղերում են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, և՛ որպես միավորում, և՛ առանձին-առանձին հանդես եկել որպես երաշխավոր։

Քիչ տեղերում է հաջողվել  լավ ու դրական բան անել։ Ամենից հաճախ նրանք շատ բան են խոստանում, քիչ անում և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար։ Նրանց օրակարգում ռուսաֆոբիան է։ Հակառուսական քայլերն են, ինձ թվում է, նրանց ճանապարհային քարտեզն է, մոլագար կիրքը։ Նրանք  բացարձակապեսանտարբեր են  նույն տարածաշրջանի երկրների ապագայի նկատմամբ, նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպես այդ երկրներն ու ժողովուրդները դուրս կգան այս իրավիճակից, ինչ վնասներ կկրեն։ Նրանց հետաքրքրում է մեկ մոլագար նպատակ՝ ինչպես կռվեցնել բոլորին, ինչպես իրադարձությունների թնջուկի մեջ գցել այս քարը, որը բոլորին կկռվեցնի, ինչպես կռվախնձոր նվիրել, որ բոլորը վիճեն, և այլն, և այլն։ Հսկայական թվով օրինակներ կան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем
Самое популярное