Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այդքան էլ լավ մարդ չեմ. ի՞նչ նմանության կա ծիրանի արտահանմամբ զբաղվող Վաչե Թովմասյանի և Շմայսի միջև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ինձ նայելիս դժվար է պատկերացնել, որ ես դպրոցում շատ լավ եմ սովորել և  գերազանցիկ եմ եղել: «Դոդիկ» չեմ եղել, բայց լավագույն սովորողն էի»,- այս մասին նշեց դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը «Step by Step with successful people» ֆորումի շրջանակներում, որն արդեն 3-րդ անգամ է, ինչ հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդիպել հայտնիների հետ, ովքեր կիսվում են իրենց հաջողությամբ բանաձևով:

«Բոլորի համար տարբեր են հաջողության ճանապարհները, բայց մի քանի բաներ կան, որ միանշանակ են։ Օրինակ` անկարևոր է հնչում, որ ասեմ սովորելը շատ կարևոր է։ Ծնողներն այնքան են ասում, որ զզվեցնում են։ Դպրոցում աչքի եմ ընկել իմ գիտելիքներով։ Իմ ուժերով ընդունվել եմ բուհ։ Համալսարանում էլ լավ եմ սովորել, բայց արդեն 2-րդ կուրսից արդեն ընտրել էի իմ ճանապարհը` КВН-ը»։

Դերասանի խոսքով` ցանկացած պարագայում և անկախ ընտրած ուղուց` շատ կարևոր է դրական մտածողությունը, որովհետև որևէ մեկը չի սիրում մռայլ մարդկանց:

Վաչե Թովմասյանը ընդգծեց նաև, որ շատ կարևոր է հեշտությամբ մարդկանց բաց թողնել կյանքից:  Ըստ նրա` երբ տարիներ առաջ իրեն ասում էին, որ օրինակ` իր դպրոցական ընկերներն իր կողքին չեն լինելու, չէր պատկերացնում, սակայն այսօր նրանցից որևէ մեկը չկա իր կյանքում, սակայն դա ունի իր դրական ազդեցությունը.

«Մարդը պետք է անընդհատ նոր մարդկանց հետ շփվի, որովհետև նույն մարդկանց հետ շփումը բերում է լճացման, իսկ հակառակ դեպքում` դրանք տալիս են նոր հնարավորություններ: Ինչքան շատ մարդկանց հետ ես շփվում, այնքան ավելի շատ ինֆորմացիա, նոր առաջարկներ ես ստանում։ Իմ ճանապարհին շատ անգամ եղել եմ ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Տանը նստած՝ չէի լինի այնտեղ, ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվի։ Լավ մարդկանց պիտի «բռնես», որովհետեւ նրանք քիչ են»:

Դերասանը խոստովանեց նաև, որ ներկայումս դերասանությունից և պրոդյուսերությունից բացի զբաղվում է նաև բիզնեսով` ծիրանի արտահանմամբ, ավելին` այդ հարցում բավական խստապահանջ է, որովհետև իրեն կարող են չսիրել, կարևորը, որ իր գործն առաջ գնա: Իսկ նկատառմանը, որ ինքը նման է պատգամավորի, պատասխանեց, որ իրականում ինքն այդքան էլ լավ մարդ չէ, ինչպես պատկերացնում են և ունի պատգամավոր դառնալու բոլոր նախադրյալները: Իսկ միջոցառման հանդիսավար, ArmComedy հաղորդավար Սերգեյ Սարգսյանն էլ, լսելով, որ Վաչեն այդքան խստապահանջ է իր աշխատակից տատիկների հանդեպ, ասաց, որ նա նման է Շմայսին:

«30 հեկտար այգի ունեմ ու մոտ 20 աշխատող, որոնց ասում եմ, թե որն ինչպես անել։ Իսկապես, ուսումնասիրել եմ այդ ոլորտն ու հիմա շատ բան գիտեմ։ Այս ամենից հասկացել եմ, որ ցանկացած բանի պետք է լուրջ մոտենալ: Ես այսօր ունեմ երկու աշխատանքային խումբ` սիթքոմի թիմը և 50-ին մոտ տատիների փորող «բրիգադ». ղեկավարի երկու մոդել կա. երբ քեզ սիրում են, ու իրենց աշխատանքն անում են՝ սիրուց, հարգանքից ելնելով։ Մյուս մոդելը, երբ քեզնից վախենում են, որ կարող է իրենց հեռացնես աշխատանքից։ Պետք է սպեցիֆիկ հասկանալ, թե ղեկավարի որ մոդելը կարելի է կիրառել։ Օրինակ՝ գյուղատնտեսության բիզնեսում ես խիստ եմ, իսկ երկրորդ տեղում՝ ինձ սիրում են։ Կարևոր է մանրուքների վրա ուշադրություն դարձնելը, հենց մանրուքներն են ստեղծում գործը»։ 

Նշենք, որ Վաչե Թովմասյանից բացի հաջողության հասնելու իրենց տարբերակներն էին առաջարկում նաև դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, մոդել, հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը և Teach for Armenia ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը:

Վերջինս ելույթ ունեցավ անգլերենով և ասաց, որ հաջողության հասնելու տարբերակներն անհատական են, բայց պետք է մեկ բան գիտակցել, որ ոչինչ հեշտ չէ տրվում, դրա համար անքուն գիշերներ են պահանջվում և մեծ աշխատանք: Ըստ Լարիսայի, ով, ի դեպ, Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների որդի Կարինի կինն է, հաջողության հասնելու ճանապարհին շատ դժվարություններ են հանդիպում և շատ քչերն են հավատում, որ դու կարող ես: Իր կյանքի ընթացքում շատ վճռորոշ էր իր աշակերտներից մեկի խոսքերը, ով իրեն ասել է, որ իր համար այս աշխարհում կա երկու սիրելի կին` մեկն ինքն է, մյուսը` երգչուհի Նիկի Մինաժը, բայց վերջինին նա ավելի շատ է սիրում:

Լարիսան հավելեց, որ անկախ ամեն ինչից պետք է չհանձնվել և լավ միտք ունենալու դեպքում այն փորձել իրագործել: Ժամանակին, երբ ինքն իր ծրագիրը նոր էր ներկայացրել ԿԳՆ, այնտեղ որևէ մեկն իրեն ուշադրության չէր արժանացրել` այն պարզապես նետելով իր դեմքին:

«Եթե դուք ունեք հոյակապ գաղափար, մտածեք դրա մասին, վիզուալիզացրեք, երբեք կանգ մի առեք այն իրականացնելու համար։ Դա ձեզնից մեծ ժամանակ, աշխատասիրություն, անքուն գիշերներ կպահանջի, շատ մարդիկ՝ անգամ ամենամտերիմները, կասեն, որ դա անհնարին է, դուք միամիտ եք, չեք հասնի նպատակին, բայց կանգ մի առեք։ Գաղափարները հնարավոր է իրականացնել, իհարկե, շատերը կարող են ասել՝ հեշտ չէ փոխել աշխարհը, պարզապես սկսեք ձեզանից»։

Չհուսահատվելու մասին խոսեց նաև դիզայներ Արամ Նիկոլյանը, ում 3-րդ կուրսում ԵՏՊՀ հեռացրին` ասելով, որ ատելյե բացելով նա չափազանց «աստղային» է դարձել:

«Փոքր ժամանակ,  երբ ինձ հարցնում էին՝ ինչ եմ դառնալու, չունեի այդ հարցի պատասխանը։ Դեռ մանկուց սիրել եմ նորաձևությունը և շատ հետաքրքրված եմ եղել ոլորտով։ Փորձում էի իմ հագուստով տարբերվել միջավայրից, չնմանվել կողքիններիս։ Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ. ավարտել եմ ԵՏՊՀ-ն, բայց այն համարում եմ իմ սխալ մասնագիտությունը։ Ըստ հայկական ավանդույթի, եթե ծնողներդ տնտեսագետ են, դու էլ պետք է շարունակես նրանց մասնագիտությունը։ Ընտրեցի այդ մասնագիտությունը, վերջում հասկացա, որ իմը չէ։ Ավարտելուց հետո ընտրեցի այն աշխարհը, որտեղ ինձ լավ եմ զգում, ապրում եմ։ Խորհուրդ կտամ յուրաքանչյուրին իր մասնագիտությունն ընտրելիս՝ հասկանալ, ինչպես է իրեն զգում դրանում, սիրում է, թե ոչ։ Սերը ցանկացած բանի հիմքն է։ Հաջողության իմ բաղադրատոմսի գլխավոր մասը սերն է։ Երկրորդ բաղադրիչը միշտ առաջ գնալու, նոր բան սովորելու ցանկությունն է։ Եթե հիասթափվեք ինչ-որ բանից, անհաջողություն ունենաք՝ կանգ մի առեք։ Չեմ ընդունում, երբ մարդ հանդես է գալիս միանգամից մի քանի մասնագիտությամբ, նա պետք է ընտրի մի ուղի և մինչեւ վերջ առաջ տանի այն։ Մյուս կարևոր բաղադրիչը աշխատասեր և նպատակասլաց լինելն է: Խորհուրդ կտամ չհիասթափվել և չհեռանալ երկրից։ Իմ երկրում ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, ճանաչված եմ, հարգված և դա չեմ փոխի մեծ կարողությունների հետ։ Կրթությունը շատ եմ կարևորում, որովհետեւ դա ցանկացած մասնագիտության հիմքերից մեկն է։ Ինձ օգնում է առաջին մասնագիտությունս, որովհետեւ մեր երկրում նորաձևության մարքեթինգի մասին ոչինչ չկա, դաշտը բաց է։ Ես իմ ուժերով եմ փորձում ղեկավարել իմ բիզնեսը, այս հարցում ինձ օգնում է առաջին մասնագիտությունս»։

Նշենք, որ կրթության կարևորությունն ընդգծեց նաև մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ով խոստովանեց, որ ժամանակին շատ վատ  է սովորել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և միայն տարիներ անց է հասկացել դրա կարևորությունը: Մոդելը դժվարացավ հաջողության հասնելու բանաձև նշել` խոստովանելով, որ չէր պատրաստվել և սպասում էր, որ իրեն պետք է հարցեր ուղղեին, հակառակ դեպքում կընթերցեր իր աշխատությունից որոշ հատվածներ, որը գրելու նպատակով միայնակ մոտ 2 շաբաթ անցկացրել է Թբիլիսից ոչ հեռու գտնվող սարերում:

«Չեմ կարծում, որ շատ բաներ ունեմ հաջողության մասին ասելու։ Կյանքն անընդհատ մարտահրավեր է, միշտ առաջին անգամ եմ ինչ-որ տեղ գտնվում, ինչ անում եք՝ սրտանց ու հաճույքով արեք։ Ուսանողական տարիներիս Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանում շատ վատ եմ սովորել, որովհետեւ սրտանց ուզել եմ ընդունվել Թատերական, բայց ծնողներս արգելել են։ Ամեն դեպքում՝ ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեր սրտով է, լավ սովորեք»։

Ժամանակին մատուցող աշխատած Աննա Գրիգորյանը նշեց նաև, որ ցանկացած գործ անելիս պետք է անել դա սիրով և հաճույք ստանալ:

«Ճիշտ է՝ Հայաստանում քիչ են փող աշխատում, բայց այն, ինչ անում ես, պետք է անես շատ լավ, հաճույք ստանաս։ Մատուցողուհի աշխատելիս էլ պետք է շատ լավ անես գործդ, այնքան լավ, որ քեզ նկատեն տաղանդավոր մարդիկ, ինչպես եղավ իմ պարագայում, ու լավ առաջարկներ ստանաս։ Իմ կյանքում եղել են բաներ, որոնք ռիսկային են եղել. ինչ էլ արել եմ, փորձել եմ անել մաքսիմալ լավ»։

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рисками
Самое популярное