Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան միանում է Ռուսաստանին՝ Հայաստանին պաշտպանելու գործում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան Henryjacksonsociety.org հրատարակությունը գրում է, որ երբ վեց տարի առաջ Թուրքիան պայմանագիր ստորագրեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու մասին, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները դատապարտեցին այդ քայլը: Ֆրանսիան վերջերս հայտարարել է Հայաստանի կողմից 3 GM-200 ռադարների և «Mistral» ՀՕՊ համակարգի գնման մասին, ինչը չի առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների բողոքը։

Ինչո՞ւ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն դատապարտել Ֆրանսիայի որոշումը: Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է, որը Ռուսաստանը ստեղծել է 1990-ականների սկզբին որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ։  Հայաստանի ՀՕՊ համակարգում ռուսներ են՝ քիչ թվով հայերի հետ: Ֆրանսիան խոստացել է հրահանգիչներ և խորհրդատուներ ուղարկել GM-200 և Mistral ՀՕՊ համակարգերի տեղադրման և շահագործման համար: Փաստացի Ֆրանսիացիները բառացիորեն ռուս զինվորականների հետ միասին կաշխատեն Հայաստանի հակաօդային պաշտպանության վրա։ Նշենք, որ չնայած ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի պասիվության վերաբերյալ վերջին քննադատությանը, Հայաստանը մտադիր չէ դադարեցնել իր խորը ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։

ԱՄՆ-ի և Եվրոպայի երկակի ստանդարտները քրիստոնյա Հայաստանի ռոմանտիկ ընկալման արդյունք են, քանի որ այդ տարածաշրջանում գերակշռում են ավելի մեծ հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ հայերը պատմական հակասություններ են ունեցել: Այդտեղից էլ լավատեսությունը, որը կապված է արևմտյան մամուլում Հայաստանի՝ Ռուսաստանից դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու մասին հրապարակումների հետ։ ԱՄՆ-ն և Եվրոպան, անշուշտ, պետք է ողջունեն Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա, բայց պետք է էյֆորիայի վաղ չափաբաժինները մի կողմ թողնել, դա ավելի դժվար կլինի, քան ներկայացնում են մեկնաբանների ու քաղաքական գործիչների մեծ մասը: Հայաստանը նախ պետք է ապացուցի իր հավատարմությունը եվրաինտեգրմանը՝ դադարեցնելով Ռուսաստանին օգնել խուսափելու արևմտյան պատժամիջոցներից: Ի դեպ, դրան մասնակցում է նաև Վրաստանը։ Հայաստանի վերակողմնորոշումը կողջունեն Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանի ընդդիմությունը։ Այնուամենայնիվ, արևմտյան քաղաքականություն մշակողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի վերակողմնորոշումը Փաշինյանից կպահանջի հսկայական քաղաքական կամք դիմակայելու ռուսամետ և իրանամետ ընդդիմությանը:

Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, տարբեր արտաքին քաղաքականություններ են վարում։ Ադրբեջանը վարում է ոչ դաշնակցային և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Բացի դա Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմական գործընկերություն ունի, որը տասը տարով ավելի հին է, քան Թուրքիայինը: Վրաստանը վարում է արևմտամետ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, բայց 2012 թվականից խորհրդարանական ընտրություններում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Վրաստանը նսեմացնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորությունը։ Իսկ Հայաստանը լիովին ինտեգրված է Եվրասիայում Ռուսաստանի ղեկավարած կառույցներին։ Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին, քանի որ Ռուսաստանի գլխավորած այլընտրանքների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է։ 2013 թվականին Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց դրանից և միացավ Վլադիմիր Պուտինի այլընտրանքային նախագծին` ԵԱՏՄ-ին

Մինչ Փաշինյանի իշխանության գալը՝ 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունը, ռուսամետ «ղարաբաղյան կլանն» էր իշխում երկրում։ Պուտինը միշտ էլ կասկածամտորեն է վերաբերվել գունավոր հեղափոխություններին, հավատալով, որ դրանք իրական ժողովրդական ընդվզումներ չեն, այլ դավադրություններ, որոնք կազմակերպվում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ: Ուստի զարմանալի չէ, որ Պուտինը միշտ էլ կասկածանքով է վերաբերվել Փաշինյանին։

Փաշինյանի մանևրելու ազատությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ռուսաստանը հայտնվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեջ։ Նախկին խորհրդային հանրապետություններից միայն Բելառուսն է հավատարիմ մնացել Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի օկուպացիայի և ուկրաինական պատերազմի վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Եվրասիան վերահսկելու Ռուսաստանի հնարավորությունը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իհարկե, Ռուսաստանի դիմադրությունը Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշմանն ավելի թույլ կլինի, քանի որ նա ճահճացել է Ուկրաինայի պատերազմում։ Սակայն թուլացած Ռուսաստանը կշարունակի խոչընդոտել Հայաստանի առաջխաղացմանը դեպի Եվրոպա։ Իսկապես, թեև Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին անգործության համար, բայց չի սպառնալ կառույցից դուրս գալ։ Ռուսաստանը ռազմակայաններ ունի Գյումրիում և Երևանում: Դրանց փակումը շատ հայերի շրջանում ժողովրդականություն չի վայելում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած երկրի աշխարհագրական դիրքի պատճառով: Բացի դա, դժվար թե Պուտինը համաձայնի դրանց փակմանը, ինչը կդիտարկվի որպես ապտակ Ռուսաստանի մեծ տերության կարգավիճակին:

Ֆրանսիան շտապել է. նա պետք է Հայաստանին վաճառեր  սպառազինություն նրա Ռուսաստանի ուղեծրից դուրս գալուց հետո։ Փաշինյանի կողմից Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիայից դեպի Եվրոպա պետք է ողջունվի ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, թեև դա շատ դժվար է լինելու։ Հայաստանի համար առաջին քայլը պետք է լինի դադարեցնելը օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկրորդ քայլը պետք է լինի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Ռուսաստանի և Իրանի միջամտությունները Հարավային Կովկասում արգելափակելու նպատակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное