Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաչմերուկ, թե՞ փակուղի. Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը կդառնան տնտեսական գործընկերներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Forbes.ru-ն գրում է, որ Բաքուն և Երևանը հակադիր հայտարարություններ են անում տարածաշրջանի տնտեսական ապագայի վերաբերյալ։ Իհարկե, ոչ ոք չի ակնկալում երկրների միջև սերտ համագործակցություն, բայց հույս կա, որ նրանք գոնե միմյանց թույլ կտան տարանցել իրենց տարածքներով։ Ադրբեջանցիներին պետք է ելք դեպի Նախիջևան և Թուրքիա, իսկ հայերին անհրաժեշտ է ելք դեպի Ռուսաստան: Ճիշտ է, այդ հարցում, ինչպես և այլուր, գործում է ուժեղի կամքը, և հենց սկզբից դե ֆակտո քննարկվել է միայն մեկ նախագիծ՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Դրա մասին բառացիորեն ամեն ինչ հակասական է՝ սկսած անվտանգության երաշխիքներից և շահագործման պայմաններից մինչև հենց անվանումը՝ «միջանցք», որը կարող է ենթադրել ադրբեջանցիների այդ ճանապարհից օգտվելու բացառիկ իրավունքը։ Եվ դա վտանգավոր է: Բաքուն տեսական հնարավորություն ունի Հայաստանին ուղղակի զրկել Իրանի հետ սահմանից, և այդ ժամանակ դեպի արտաքին աշխարհ երկու պատուհանի փոխարեն հայերը կունենան մեկը։ Եվ Ադրբեջանը բազմիցս է պնդել, որ միջանցքը կկառուցվի ամեն գնով, իսկ անհրաժեշտության դեպքում անգամ ուժով։ Այդ համատեքստում զարմանալի էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանով անցնող երթուղին «կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար», փոխարենն այն կարող է անցնել Իրանի տարածքով։ Իրանով ճանապարհ կառուցելու հնարավորությունը նախկինում էլ քննարկվել է, սակայն այդ խոսակցությունները լուրջ չեն ընդունվել, քանի որ այդ դեպքում վերանում է Բաքվի հիմնական շարժառիթներից մեկը, որն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարողությունը։ Բաքուն իր հռետորաբանությամբ ցույց է տվել, որ իրեն պետք է ոչ թե պարզապես երթուղի, այլ տարանցիկ երթուղի առանց Երևանի հսկողության, և որպես ավելի երկարաժամկետ նպատակ նաև ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանի հարավում: Այդ համատեքստում Բաքվի համաձայնությունը Իրանով անցնող միջանցքին Երևանին զիջում է թվում։ Այսինքն հայերին թույլ են տալիս մնալ իրենց տարածքում և նույնիսկ որոշակիորեն բարելավել իրենց վիճակը Վրաստանի և Իրանի տարածքով արտաքին առևտուրը պահպանելով, իսկ Ադրբեջանի ռազմական սպառնալիքը վերանում է։ Զարմանալի է նաև այն, որ Մոսկվայում այդքան հեշտությամբ են ընդունել Հայաստանի տարածքով անցնելու Ադրբեջանի մերժումը։ Իրականում ամեն ինչ հեռու է պարզ լինելուց։ Բանն այն է, որ ճանապարհը Հայաստանով անցնելու դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենար վերահսկել այն, բայց եթե նույն  ճանապարհն անցնի Արաքսի մյուս ափով՝ Իրանով, ապա այդ ամբողջ սխեման դադարում է գործել։ Իրանը ներկա պայմաններում, իհարկե, Ռուսաստանի կարևոր գործընկերն է, բայց անհնար է պատկերացնել, որ նա ավելի մոտ կլինի, քան Հայաստանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի ֆորումին ներկայացրել է տարածաշրջանի իր տեսլականը և այնտեղ իր երկրի տեղը, բայց երևում է, որ ներկայացրել է ցանկալին իրականության տեղ: Մեծ էկրանին ցուցադրվել է Հայաստանի քարտեզը, որից չորս սլաքներ են դուրս գալիս դեպի Սև, Կասպից, Միջերկրական ծովեր և Պարսից ծոց: Փաշինյանն առաջարկել է նաև այն սկզբունքները, որոնցով պետք է իրականացվի տարանցումը, և դրանք լակոնիկ կերպով արտացոլում են այդ հարցում Երևանի բոլոր մտահոգությունները։ Առաջին և հիմնական պայմանն այն է, որ «բոլոր ենթակառուցվածքները գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով նրանք անցնում են»: Երկրորդը, որ «յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է հսկողություն իր պետական ​​մարմինների միջոցով»: Նաև, որ «բոլոր երկրներն օգտագործում են միմյանց ենթակառուցվածքները հավասարության և փոխադարձության հիման վրա»։

Իհարկե այդ ամենը հիանալի է հնչում, բայց դա կարող էր աշխատել միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ընկալվեր որպես իրավահավասար գործընկեր։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Երեք խաղացողներն էլ հնարավորություն ունեն իրենց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար պայքար մղել, ինչը նշանակում է, որ նրանք դա կանեն: Միևնույն ժամանակ դեպի ծովեր ու օվկիանոսներ հարմարավետ մուտք ունենալու Երևանի գաղափարը միայն իրեն է պետք։ Ինչպես ճիշտ նկատել է հայ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, Նախիջևանն է բավականին հարմար որպես առևտրային ուղիների խաչմերուկ, մինչդեռ Հայաստանը չորսից երկու բաց սահմաններով մնում է տրանսպորտային փակուղում։ Բայց նույնիսկ այդ տարբերակն ավելի գրավիչ է հնրարավոր մյուսի համեմատ: Չունենալով Հայաստանով անցնող Զանգեզուրի միջանցքի կարիքը, Ադրբեջանը կարող է սկզբունքորեն հրաժարվել Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Հետո Հայաստանում իրավիճակը լրիվ տխուր կլինի՝ չկա տրանսպորտային հաղորդակցություն, չկա Ղարաբաղ, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, իսկ Ադրբեջանի սահմանին ամեն ինչ նույն կերպ վտանգավոր է։ Ի տարբերություն այդ տարբերակի կա մյուս ծայրահեղը՝ կախվածությունը երեկվա թշնամիներից։ Ասելով, թե Հայաստանը հեշտությամբ և էժան կերպով իր ապրանքները կուղարկի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, նրանք մոռանում են կարևոր մանրամասների մասին՝ բյուրոկրատական ​​խոչընդոտները, սակագները և այլն։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հասնի իր ուզածին, կարող է պարզվել, որ հայկական ապրանքների տարանցումը Վերին Լարսի ձյունածածկ ճանապարհներով այնքան էլ վատ տարբերակ չէ։

Այսպիսով Հայաստանի համար մնում է համեմատաբար լավ և միևնույն ժամանակ ոչ ամբողջովին ֆանտաստիկ մեկ սցենար։ Ադրբեջանը հաջողությամբ ստեղծում է միջանցք դեպի Նախիջևան Իրանով և, այնուամենայնիվ, Հայաստանի հետ ստորագրում է ինչ-որ համաձայնագիր։ Այդ դեպքում Երևանը հնարավորություն ունի դեռ բացել սահմանը մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետ։ Նրա հետ առևտուրը հիմա էլ կա, բայց այն ամբողջությամբ անցնում է Վրաստանի տարածքով, ինչը ձեռնտու չէ: Առայժմ Անկարայից ստացվող ազդանշանները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ սահմանների բացումը կախված է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Մյուս կողմից, արդեն կա նման նախադեպ, երբ 2009 թվականին Ադրբեջանն ուղղակիորեն միջամտեց Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը, և Իլհամ Ալիևին սկզբունքորեն ոչինչ չի խանգարում կրկնել դա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное