Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։

1914 –ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։

1938– վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:

1969- վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։

1975- վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։

1995- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։

1999 –Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել են։

2005-Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին»:

2006- Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի:

2009- հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը»  քանդակը։

2013-Կոմպոզիտորների համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը ստանալով ավել 2 քվե, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դարձել է կոմպոզիտորների միության նախագահ:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն ՊՆ նախարար են նշանակել Միքայել Արզումանյանին: Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ:

2022- վախճանվել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1439 —վախճանվել է Ավստրիայի հերցոգ, չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։

1449 —վախճանվել է թուրք աստղագետ և մաթեմատիկոս Մուհամեդ Տարագայ Ուլուգբեկը։

1505 –վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը (Վասիլյեվիչ)։

1553 —Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։

1605-վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։

1644 —Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։

1645 —ինֆանտ Թեոդոզյու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի Գահաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը, և դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։

1728– ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:

1759 —ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։

1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:

1811 —ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։

1873 —ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենն արտոնագրել է փշալարը։

1901 —Փարիզում կողապտիչները կողոպտելով խանութը աշխարհում առաջին անգամ թաքնվել են օգտագործելով ավտոմեքենա։

1904– բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:

1938– ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:

1855 –ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։

1858 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։

1932 –ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։

1959 —«Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։

1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։

1962 —Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի  U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է, այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։

1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։

1982 - Չինաստանը հայտարարում է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։

1984– գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:

1991– Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:

1991-Ջոհար Դուդաևը ընտրվել է ինքնահռչակ չեչենական Իչկերիա հանրապետության նախագահ։

2007 —Սանկտ-Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։

2017 —Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։

2019-Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

Կ. Խաչիկյան

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное