Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են զրոյացնել ճանապարհային տուրքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ իրանական կողմի հետ իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի ճանապարհաշինարարական խոշոր նախագծի իրականացումը մեծ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես կարձանագրվի մոտ 0,4 տոկոսի դրական ազդեցություն ՀՆԱ-ի վրա։ 

 «Ճանապարհի երթևեկության կրճատումը միայն նշված հատվածում թույլ կտա կոմպենսացնել 30 րոպե, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ զուտ տնտեսական հաշվարկների տեսանկյունից։ Երկկողմ և տարանցիկ երթևեկության բարելավման տեսակետից անշուշտ կարևոր է Հայաստանի և Իրանի միջև ճանապարհների վարձավճարների զրոյացմանն առնչվող պայմանավորվածությունը, հետևաբար մեր հանդիպումների ընթացքում կփորձենք քննարկել դետալներն ու հնարավորինս մոտեցնել այդ հարցով պայմանագրի ստորագրման ժամկետը։ Դրա կնքումը և ուժի մեջ մտնելն իսկապես անգնահատելի նշանակություն կունենա Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 10 տոկոսով։ Անցյալ տարի այն կազմել է 717 միլիոն դոլար։ Ըստ նրա՝ վերոհիշյալ ճանապարհային նախագիծն էապես օգնելու է, որպեսզի երկուստեք բեռնափոխադրումները բարելավվեն, իսկ ճանապարհային տուրքերի վերացումը հայաստանյան արտահանողներին հնարավորություն կտա անհամեմատ ավելի հեշտացված հասանելիություն ունենալ Պարսից ծոցի երկրների և մերձավորարևելյան այլ պետությունների շուկաներին։ Տվյալ նախագիծը շահեկանորեն կկրճատի ճանապարհի տևողությունն ու ծախսը, հնարավորություն կընձեռնի էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները՝ ներառելով Հնդկաստանը, Չինաստանն ու Ինդոնեզիան, որոնք նույնպես շահագրգռված են տարանցիկ ճանապարհների անխափան շահագործմամբ։

«Անցյալ շաբաթ ունեցել եմ արդյունավետ հանդիպումներ ԱՄԷ-ում՝ Համաշխարհային ներդրումային ֆորումի շրջանակում, ինչպես նաև Չինաստանում իմ գործընկերների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մոտ ապագայում Հայաստանն իր տաղավարով կմասնակցի նաև Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, որի նպատակը նույնն է՝ խթանել Հայաստանի արտահանումը»,- տեղեկացրեց Քերոբյանը՝ հավելելով, որ Հյուսիս-Հարավի կառուցումն ավելի կամրապնդի և կընդլայնի Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը, առավել ևս, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը վերջնական փուլում է։  Նախարարի դիտարկմամբ՝ լինելով Իրանի միակ ցամաքային հարևանը ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից, եթե միջավայրն ու ենթակառուցվածքները լինեն բարձր մակարդակի վրա։   

Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին իր հերթին նշեց, որ ԻՀՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է, և այդ համատեքստում Հայաստանի հետ միշտ եղել է փոխգործակցություն՝ խաղաղ համակեցության ու բարգավաճման հիմքի վրա։

«Մենք ամենալավ սահմանային հարաբերություններն ունենք հենց Հայաստանի հետ։ Առևտրային ակտիվ կապերի շնորհիվ երկուստեք ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի մեկ միլիարդ դոլարի։ Բարձրակարգ ճանապարհների կառուցման շնորհիվ կարող ենք հասնել նաև երեք միլիարդ ցուցանիշի։ Իրանական կողմը շահագրգռված է, որ հնարավորիս շուտ կառուցվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածը, որպեսզի մենք հասնենք մեր ընդհանուր նպատակների իրագործմանը։ Մեծ կարևորություն ենք տալիս նաև էներգետիկ և նանոտեխնոլոգիաների ոլորտներում առկա համագործակցության ընդլայնմանը։ Առհասարակ Հյուսիս-Հարավ մայրուղին մենք անվանում ենք խաղաղության ճանապարհ»,-նշեց Իրանի ԱԳ փոխնախարարը։    

Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
Самое популярное