Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին «Մեղրու երթուղին» պետք չէ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ դեռ փոշին չի հասցրել նստել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, Հայաստանը կրկին հայտնվել է հարձակման տակ, այս անգամ ադրբեջանական հավակնությունների, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի պատճառով, որին Ռուսաստանի քաղաքական գործիչները փափուկ անուն են տալիս՝ «Մեղրու երթուղի»: Ինքը՝ Ադրբեջանը, հայտարարել է, որ մտադիր չէ ուժով կառուցել այդ միջանցքը։ Բայց ինչպե՞ս կարելի է վստահել մի ռեժիմի, որը բազմիցս խախտել է նույնիսկ ստորագրված միջազգային պայմանագրերը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտել էր 1994 թվականի հրադադարի պայմանագիրը, երբ 2020 թվականին պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Այնուհետև Ադրբեջանը կոպտորեն խախտեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագիրը արգելափակելով Լաչինի միջանցքը։ Եվ վերջապես, Բաքուն փաստացի խզեց այդ պայմանագիրը ներխուժելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի և այնտեղից վտարեց գրեթե ողջ հայ բնակչությանը։ Հարց է առաջանում. եթե Ադրբեջանը մտադիր է հասնել արտատարածքային միջանցք ստեղծելու իր նպատակին, ապա ի՞նչը կամ ո՞վ կարող է կանգնեցնել նրան։

Ֆորմալ առումով Ռուսաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական ագրեսիան, սակայն, ինչպես ցույց տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան սահմանամերձ տարածքների (150 քառ. կմ) բռնակցման հետ կապված իրադարձությունները։Այն թե ինչպե՞ս է Ալիևն արժանացել Կրեմլի նման սիրուն, հետագայում կուսումնասիրեն ռուս պատմաբանները։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները միայն վկայում են այն մասին, որ Մոսկվան շարունակելու է ներել Ալիևի վարչակարգի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը։ Այնպես որ, Երևանը դժվար թե կարողանա հույս դնել ռուսական օգնության վրա։ Իսկ ինչու՞ են այդ դեպքում Պեսկովից, Լավրովից, Գալուզինից անընդհատ հաղորդումներ հնչում առ այն, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Բայց «հալվա» ասելով բերանը չի քաղցրանում։

Ընդհանուր առմամբ, Մեղրիի երթուղին եղել է փաթեթային համաձայնագրի մաս համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության։ Ադրբեջանը համաձայնել է Լաչինի միջանցքին, իսկ Հայաստանը դրա դիմաց համաձայնել է Մեղրիի երթուղուն։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Լաչինի միջանցքի արդիականությունը Հայաստանի համար գոլորշիացել է։ Հետևաբար, Երևանի իշխանությունները կարող են ասել, որ Եռակողմ հռչակագիրն Ադրբեջանի կողմից խախտվելուց հետո դադարել է գործել, և Հայաստանն այլևս որևէ պարտավորություն չունի Մեղրիի երթուղու հետ կապված։ Լավ, իսկապես, ինչո՞ւ պետք է Երևանը միայնակ կատարի այս պայմանագրի բոլոր կետերը, երբ ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը դա չեն կատարում։ Երևանը կարող է վերադառնալ այդ թեմային, եթե ստատուս քվոն վերականգնվի, այսինքն ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, Լաչինի միջանցքը լիարժեք գործի և այնտեղ ադրբեջանական անցակետ չլինի: Որևէ մեկը հավատու՞մ է, որ Ադրբեջանը կհամաձայնի այդ պայմաններին։ Անիրագործելի է թվում: Դե, իսկ Հայաստանին Մեղրու երթուղին պետք չէ։ Հայաստանը լիովին ի վիճակի է Վրաստանի միջոցով առևտուր անել արտաքին աշխարհի հետ և արդեն ակտիվորեն անում է դա։ Վրաստանը նույնպես այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի երթուղու բացմամբ, քանի որ այդ դեպքում կկորցնի Անդրկովկասով տարանցիկ ճանապարհի իր մենաշնորհային դիրքը։ Երկու երկրները կարող են համաձայնել ընդլայնել լոգիստիկ շղթաները Հայաստանից մինչև վրացական նավահանգիստներ: Ավելին, Մեղրու երթուղին լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության և տարածքային ամբողջականության համար։ Ադրբեջանն արդեն ցույց է տվել, որ եթե իրեն թեկուզ մատը տան, ապա կկծի ամբողջ ձեռքը։ Երաշխիքներ չկան, որ Հայաստանի հետ պայմանագրով մուտք ունենալով դեպի այդ երթուղին՝ ադրբեջանական կողմը չի սկսի լրացուցիչ պահանջներ առաջադրել և սադրանքներ կազմակերպել, քանի դեռ չի ստացել արտատարածքային միջանցք։ Եվ այդ ախորժակները ճնշելու փորձերը կհանգեցնեն ռազմական ներխուժման, բայց «ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման» արժանահավատ պատրվակով։

Թուրքիան ևս շահագրգռված է Մեղրիի երթուղով, քանի որ դա նրան թույլ կտա անխոչընդոտ ելք ստանալ դեպի Կասպից ծով և հետագայում Կենտրոնական Ասիա: Իսկ դա կարևոր պայման է «Թուրքական աշխարհի» նախագծի իրականացման համար, որն, ի դեպ, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար։ Այդ երթուղին ձեռնտու է նաև Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այդպիսով հարմար միջոց են ստանում Իրանը շրջապատելու, Կենտրոնական Ասիա մտնելու և այնտեղ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Այդ երթուղին օգտակար է նաև Իսրայելին, որն օգտագործում է Ադրբեջանը որպես Իրանի դեմ հետախուզական գործունեության ցատկահարթակ դրա դիմաց զենք և ռազմական տեխնոլոգիաներ մատակարարելով։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Արդյո՞ք նա իսկապես չի հասկանում իր ազգային շահերին սպառնացող այդ վտանգը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ներսում այդ նախագիծն աջակցություն է վայելում հակառուսական կողմնորոշման ազդեցիկ շրջանակների կողմից։ Այստեղ առաջին տեղում, իհարկե, ադրբեջանական լոբբին է և նրա հաճախորդ ռուս պաշտոնյաները, փորձագետներն ու լրագրողները։ Դրանց թվում են նաև Ռուսաստանի ներսում «թուրքական աշխարհի» հայեցակարգի կողմնակիցները։ Այս բոլոր խմբերն ազդում են Ռուսաստանի կառավարության վրա խրախուսելով նրան աջակցել մի նախագծի, որն ընդհանուր առմամբ վնասակար է Ռուսաստանի համար: Օգուտները, որոնք հնարավոր են թվում այդ նախագծով, կարգով զիջում են  սպառնալիքներին: Այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ի խնդիրն է ոչ թե կատարել Ադրբեջանի խնդրանքները, այլ հետևողականորեն պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը։ Իսկ այս դեպքում դա նշանակում է աջակցել «Մեղրիի երթուղու» մասին Հայաստանի դիրքորոշմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное