Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից հետո Ադրբեջանն անցնելու է Հայաստանի ռազմավարական գծի դիտարկմանը. Washington Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի հարավում գտնվող Մեղրիի հին երկաթուղային կայարանի մոտ ճանապարհին կանգնած է մի ժանգոտ լոկոմոտիվ՝ ներկված Խորհրդային Միության խորհրդանշանով, ասես դեռ ուղեւորների սպասելով, որոնք վաղուց դադարել են գալ, գրել է Washington Post-ը։

«...Մեղրին ռազմավարական խաչմերուկում է գտնվում, որի հասանելիության համար պայքարում են տարածաշրջանային տերությունները, ներառյալ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, ինչը մտավախություններ է առաջացնում, որ այն շուտով կարող է հայտնվել նոր պատերազմի կենտրոնում։

Արաքս գետից հյուսիս եւ Իրանի սահմանին գտնվող Մեղրին շրջապատված է Ադրբեջանի տարածքով։ Արեւելքում գտնվում է Ադրբեջանը, որի սահմանը Հայաստանի հետ փակ է 1991-ից։ Դեպի արեւմուտք մոտ վեց մղոնի վրա է Նախիջեւանը, որը դեպի ծով ելք չունեցող ադրբեջանական անկլավ է, եւ որը Բաքուն վաղուց երազում է միացնել իր հիմնական մասին։ Նախիջեւանի մի մասը սահմանակից է Թուրքիային։

Ադրբեջանը Մեղրին եւ Հայաստանի Սյունիքի մարզի մնացած մասն անվանում է Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ մյուս պաշտոնյաները այդ միջանցքի բացումը համարում են իրենց գլխավոր խնդիրը, որն այժմ գտնվում է ուշադրության կենտրոնում Բաքվի կողմից Արցախի վիճելի տարածքը վերադարձնելուց հետո։

Զանգեզուրի միջանցքը Արեւելք-Արեւմուտք բավական շահութաբեր եւ ավելի երկար երթուղու ընդհատված օղակն է, այն անվանվում է «Միջին միջանցք», որը կմիավորի Չինաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի հետ Ադրբեջանի միջով։

Երեւանը խոստացել է բացել տրանսպորտային երթուղիները 2020թ. հրադադարի համաձայնագրի շրջանակում, Արցախի ոչ երկար պատերազմից հետո։ Բայց այդ ժամանակվանից հայ պաշտոնատար անձինք առարկում են՝ հայտարարելով, որ ցանկացած նման պայմանավորվածություն փաստացի կարող է նշանակել Հայաստանի տարածքի օկուպացիա։

Մոսկվայի (որը չկարողացավ կանխել Ադրբեջանի ռազմական գործողությունն  Արցախում) կողմից դավաճանված Հայաստանն այժմ ցանկանում է ունենալ երրթուղու լիակատար վերահսկողությունը։ Եվ նա այլեւս չի ցանկանում ռուսական ուժերի մասնակցությունը, որոնք պահպանում են Մեղրիի սահմանը 1970-ականներից։

Մինչդեռ Ադրբեջանը ճնշում է գործադրում Երեւանի վրա՝ պահանջելով միջանցքի անխոչընդոտ հասանելիություն, ջանալով նորից բացել հին խորհրդային երկաթուղին Բաքվից մինչեւ Նախիջեւան, ինչպես նաեւ ավտոխճուղին։ Երթուղու պատրաստման շրջանակում արդեն  սկսվել է ենթակառուցվածքի շինարարությունը։

Ալիեւը հասկացրել է, որ Բաքուն ուժ կկիրառի, որպեսզի զավթի միջանցքը, եթե 2020թ. համաձայնագիրը չկատարվի։ «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ցանկանա դա Հայաստանը, թե ոչ»,- հայտարարել է նա 2021թ.։

«Ես կարծում եմ, որ սրման սպառնալիքը միանգամայն հավանական է»,- ասել է Միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդի Հարավային Կովկասի գծով փորձագետ Շթեֆան Մեյսթերը։ «Ադբեջանցիները առավելապաշտական մոտեցում ունեն... Եթե նրանք կարողանան դիմանալ դրան, նրանք դա կանեն»։

Եվրոպական Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, որը մասնագիտացել է տարածաշրջանի հարցերում, ասել է, որ գոյություն ունի «Արեւելք-Արեւմուտք այդ նույն երթուղու երկու մրցակցող տեսլական». Հայաստանին աջակցում է Արեւմուտքը, իսկ Ադրբեջանին՝ Ռուսաստանն ու Թուրքիան միասին։ «Ավելի հավանական է, որ Բաքուն եւ Մոսկվան միասին կօգտագործեն ճնշման իրենց բոլոր  կետերը Հայաստանի կառավարության վրա, որպեսզի ստիպեն նրան ընդունել իրենց պլանը»,- ասել է դե Վաալը։ «Այնպես որ, սա վերածվում է իսկական մրցության»։

Թուրքիան եւ Ռուսաստանը, որոնց ձեռնտու կլիներ Հայաստանի տարածքը հատող տրանսպորտային կապերի ընդլայնումը, աջակցել են Ալիեւի պլաններին։ Ռուսաստանը հատկապես ցանկանում է, որ այդ հարավային երթուղին թույլ տա շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ Մոսկվան Ադրբեջանին օգտագործում է նավթի վաճառքը շարունակելու համար՝ չնայած ներմուծման արգելքին եւ գների սահմանափակման ռեժիմին։

Բայց Իրանը՝ Հայաստանի հզոր դաշնակիցը եւ նրա միակ բարեկամական հարեւանը, վճռականորեն դեմ է այս նախագծին՝ թույլ չտալով Հայաստանի հետ իր սահմանի ցանկացած փոփոխություն։ Ենթադրվող պլանը կխոչընդոտի, եթե չխզի ազատ առեւտուրը եւ փոխադրումները երկու երկրների միջեւ։ Սա նաեւ կարող է հանգեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գազի գործարքներից Իրանի շահույթների կրճատման։

Արցախի դեմ Ադրբեջանի կայծակնային հարձակումն անցած ամիս, որն ստիպեց ավելի քան 100 000 էթնիկ հայերի, որոնք ապրում էին տարածաշրջանում, փախչել, մտավախություններ առաջացրեց, որ Բաքուն, որն ուժեղացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, կարող է ուժ կիրառել, որպեսզի հասնի տարանցման միջանցքին։

...Մեղրիի շատ բնակիչներ թերահավատ են տրանսպորտի վերականգնման ցանկացած պլանի հարցում։ «Ես չեմ ուզում, որ այդ երկաթուղին նորից աշխատի։ Մենք այստեղ առանց դրա էլ խաղաղ ապրում ենք։ Ես ադրբեջանցիներին չեմ վստահում»,- ասել է 63-ամյա թոշակառու Սիլվա Հովակյանը։

70-ամյա Մարատ Խաչատրյանը, որը բանջարեղեն է վաճառում, լավ է հիշում հին երկաթուղին։ Հայրենի Կապանից Երեւան տանող ճանապարհը 12 ժամ է տեւում։ Այն օրերին գնացքը անցնում էր Նախիջեւանով, եւ, Խաչատրյանի խոսքով, ադրբեջանցիները երբեմն քարեր էին նետում պատուհաններին։

«Մի անգամ ես նստած էի վագոնում, եւ քարը կոտրեց պատուհանը եւ անցավ իմ կողքով. դա սարսափելի էր»,- ասել է նա։ «Դրանից հետո ես միշտ պատուհաններից հեռու էի նստում»։ «Չնայած այն ժամանակ պատերազմ չկար, այլ կային կոմունիստական կանոններ եւ կոմունիստական հասարակություն, ատելությունը նախկինի պես շատ էր»։ «Ինձ երկաթուղի պետք չէ»,- ասել է Խաչատրյանը։ «Դա մեզ պետք չէ։ Ադրբեջանցիները կարող են կանգ առնել Մեղրիում եւ անեն ինչ ուզենան»։

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»
Самое популярное