Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի գործունեության առաջնահերթություններից են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Ընդհանուր առմամբ, Պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչներն ւառանձնազրույցինյցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ:

Կոռնիձորում, ապա Գորիսում և Վայքում փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել և տեղում լուծում են ստացել մի շարք խնդիրներ, որոնք առնչվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելության, հաշվառման գործընթացների կազմակերպման հետ կապված տարբեր հարցերի, անձանց կացարանով ապահովելուն, առաջնային անհրաժեշտության իրերի, հիգիենայի պարագաների տրամադրմանը։

Պաշտպանը կարևորել է, այդ թվում՝ խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների կատարելագործման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ընթացակարգերի երաշխավորումն ու երեխաների տարիքային առանձնահատկություններից և կարիքներից բխող առանձնահատուկ մոտեցման ու ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 24-ից սկսած՝ շուրջօրյա ռեժիմով իրականացնում է նաև Աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ահազանգերի ու բողոքների ուսումնասիրություն։ Մշտադիտարկվում և ամփոփվում են տեղական և միջազգային մամուլը, սոցիալական մեդիայի հրապարակումները, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրները։

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքներով ուսումնասիրվել է շուրջ 2000 ահազանգ։ Բարձրացված հարցերը վերաբերել են հիմնականում կացարանով, տաք հագուստով, սնունդով ու հիգիենայի պարագաներով, մանկական խնամքի պարագաներով ապահովելուն, ինչպես նաև հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուն, անձանց բժշկական օգնության իրավունքին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել իրավասու մարմինների ներկայացուցիչների, իսկ առանձին դեպքերում՝ կազմակերպությունների և անհատների հետ Պաշտպանի համագործակցության արդյունքում: Միևնույն ժամանակ, Պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման առնչությամբ համակարգային լուծումների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ասվածից զատ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում՝ փաստագրելով էթնիկ հայերի նկատմամբ բռնության կոչերը՝ հատկապես կանանց և երեխաների թիրախավորմամբ, ատելության և թշնամանքի քարոզը։ Նմանօրինակ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվել են, և հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերներին և իրավասու մարմիններին են ներկայացվելու նաև այս փուլում իրականացվող և ամփոփվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով նաև նշված հարցերի հասցեավորումն ու լուծումը։

Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
Самое популярное