Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում Արևմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց․ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում հայության բռնի տեղահանման և էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծությամբ երկրորդ պետությունը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում՝ Հայաստանում բացելով տարածաշրջանում իր առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը։ Մեր երկրում դեսպանություն բացելու հրատապության իրական շարժառիթի, Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների հարցում Կանադայի որդեգրած քաղաքականության, տեղի հայ համայնքի՝ իրավիճակի վրա ազդելու փորձերի և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Կարակաշյանի հետ։

Պարոն Կարակաշյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞ Կանադայի կառավարության՝ Հայաստանում հրատապ դեսպանություն բացելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ Կանադան խուսափում էր նման քայլի դիմելուց։

Մենք 30 տարուց ավելի է Կանադայի կառավարությունից պահանջում էինք Հայաստանում իր դեսպանատունը բացել՝ նպատակ ունենալով խորացնել հայ-կանադական հարաբերությունները, սակայն նախքան 2020թ․ պատերազմը Կանադայի իշխանությունները պարզաբանում էին, թե իբր Հայաստան-Ադրբեջան հակամարտության ֆոնին ճիշտ չէ նման քայլի գնալը, և եթե մտադրություն ունենան, ապա դեսպանատուն կբացեն տարածաշրջանային չեզոք երկրում՝ Վրաստանում։ Գործընթացն արագացավ 2020թ․ Արցախյան պատերազմից և դրան հաջորդած ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից հետո, երբ Կանադան նույնպես ամբողջությամբ որդեգրեց Ռուսաստանի դեմ արևմտյան արտաքին քաղաքականությունը։ Մոսկվայում Կանադայի դեսպանատան գործունեության կասեցումից հետո՝ Ռուսաստանին հակակշռելու նպատակով, ինչպես նաև օգտագերծելով հայ-ադրբեջանական պատերազմից հետո այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Կանադան արագացրեց Հայաստանում դեսպանատուն բացելու գործընթացը։

Կանադայում հայ համայնքը ակտիվ դերակատարում է ունեցել Արցախյան հիմնահարցի բարձրացման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության հարցում։ Արցախում Ադրբեջանի գերիշխանության ամբողջական տարածման, ինչպես նաև հայության բռնի տեղահանման ֆոնին կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակի վրա ազդելու ձեր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին։

2020թ․ պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք  ճնշում գործադրեցինք՝ պահանջելով Կանադայի կառավարությունից գործուն քայլեր ձեռնարկել Արցախում հայության անվտանգության ապահովման, արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի մշակութային կոթողների պահպանման և այլ կարևորագույն հրատապ խնդիրների լուծման հարցում։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ հանդիպումների ընթացքում մենք նշել ենք, որ Կանադայի դեսպան նշանակելուց ավելի կարևոր են արցախահայության իրավունքներն ու շահերը։ Կանադան, լինելով Արևմտյան օղակի անդամ, պնդում էր, որ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ այս գործընթացների վրա՝ արդարանալով, թե իրենք «միջին քաշի ուժ են» և իրենցից շատ բան կախված չէ։ Կանադայի իշխանությունները տարածաշրջան՝ Արևմուտքի «ներթափանցման» ալիքի տակ հրատապ իրենց ներկայությունն ամրապնդեցին Հայաստանում։ Դեսպանատուն բացելու միջոցով այդ երկրի իշխանությունները փորձում է նաև գոհացնել հայ համայնքին, մինչդեռ իրենք էլ լավ գիտեն, որ մեզ համար օրակարգում Արցախն է ու հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար գործուն քայլեր ձեռնարկելը։ Հայ համայնքն ուրախ է, որ Կանադան ներկայացվածություն է ունենում Հայաստանում, սակայն ստեղծված իրավիճակում դեսպանության ներկայությունը խորհրդանշական բնույթ է կրելու և դրանից ամենևին էլ պետք չէ ոգևորվել։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ եթե ցանկանում եք դեսպանատուն բացել, մի արեք այդ քայլն ընդդեմ Ռուսաստանի, այլ արեք հանուն Հայաստանի։

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերներին։

Թերները փորձառու դիվանագետ է, քաջատեղյակ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, սակայն որպես արևմտյան երկրի դիվանագետ, բնականաբար ինքը ևս շարունակելու է Արևմուտքի խոսույթն առաջ քաշել։ Մենք ուշի ուշով հետևելու ենք բոլոր զարգացումներին, հաշվի ենք առնելու դեսպանի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նրա՝ նախկինում հայտնած դիրքորոշումները և հետևողական ենք լինելու, որ դեսպանատան գործունեությունը միտված լինի ի շահ մեր երկրների։

Արդյոք Կանադան ունե՞ր լծակներ՝ զսպելու Ադրբեջանի ռազմական նկրտումները և կանխելու Արցախի հայաթափումը։

Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Կանադան չափազանց զգուշավոր քաղաքականություն է վարում։ Դեռևս օգոստոսին մենք Կանադայի արտաքին գործերի նախարարին հայտնել ենք, որ եթե ցանկանում են իրավիճակի վրա ազդեցություն ունենալ և խնդրի հարցում ինչ-որ բան փոխել՝ չպետք է սահմանափակվեն դատապարտող կոչերով, այլ պետք է կոնկրետ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ այն դիտարկելով ոչ թե միջազգային իրավունքի համատեքստում բարձրացված հարց, այլ առաջնորդվեն Կոսովոյի օրինակով՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքով։ Փաստացի մեր խոսքն ազդեցություն չունեցավ և Կանադան խնդիրը դիտարկեց աշխարհաքաղաքական շահերի բախման համատեքստում՝ մասնակցելով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագրին՝ հարկ եղած դեպքում Արցախը հայաթափելու և մարդկանց այսօրվա իրավիճակին հասցնելու գնով։ Մենք այդ ամենի վրա, մեղմ ասած, թքած ունենք և երբ ընտրությունները մոտենան, Կանադայի հայերն իրենց դիրքորոշումը ցույց կտան։

Այս օրերին միջազգային լրատվամիջոցները ողողված են գաղթական դարձած արցախցիների հուզիչ լուսանկարներով և տեղահանության մասին վկայող վերնագրերով, մինչդեռ փաստն այն է, որ Արևմուտքի աչքի առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպանություն իրականացրեց և բռնի տեղահանեց աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքին։ Ի՞նչ կասեք այս մասին։

Իրավացի եք, Արցախի հարցում Արևմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց։ Այժմ Արևմուտքը՝ այդ թվում Կանադան, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախահայության շահերի պաշտպանության հարցում ցուցաբերած անգործությունը փորձում է կոծկել Հայաստանին հումանիտար օգնությա նպատակով գումարներ ուղարկելով։ Սա նման է մարդու մահից հետո նրա հոգեհանգստին մասնակցելուն, լաց լինելուն և հանգուցյալի հարազատներին նվիրատվություն անելուն։

Մեր ժողովրդի համար պատմական այս ծանր շրջափուլում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կանադայի հայ համայնքը պատերազմից հետո ստեղծված աղետի հետևանքները մեղմելու, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Այս օրերին հանգանակություններ ենք անում արցախահայությանն օգնելու համար, Տորոնտոյում հայերի մասնակցությամբ բողոքի ցույցեր տեղի ունեցան, սակայն սրանով չենք սահմանափակվելու։ Հեռանկարում մենք նպատակ ունենք լուրջ ազդեցություն ունենալ Կանադայի քաղաքական որոշումների վրա։ Այսօր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան այստեղ շուրջ մեկմիլիոնանոց համայնք ունի, անգամ Կանադայի փոխվարչապետն է ծագումով ուկրաինացի։ Կանադայում այսօր ավելի քան 100.000 հայ է ապրում, որոնք տասնամյակների ընթացքում հասցրել են լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսության և այլ ոլորտներում։ Ճիշտ է, հայերն այսօր ներկայացված են Կանադայի քաղաքային և տեղական իշխանության մարմիններում, տարբեր պետական կառույցներում, սակայն դա բավարար չէ արդյունքի հասնելու համար։ Այսօր, առավել քան երբևէ պետք է մեր ներուժն օգտագործենք և գալիք տասնամյակներում որոշիչ ազդեցություն ունենանք Կանադայի քաղաքական կյանքում՝ փորձելով տվյալ երկրի քաղաքական որոշումները ծառայեցնել ի շահ մեր պետության և ժողովրդի։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное