Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը սահմանել է Ղազախստանի և Հայաստանի անխուսափելի ապագան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vrubcovske.ru-ն գրում է, որ իրանց արտաքին քաղաքականության ամենահետաքրքիր թվացող բացահայտումներից մեկը, որը հիմք են ընդունել նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները, այսպես կոչված «բազմաուղղվածության մոտեցումն» էր, որով Ղազախստանն է համարվել բոլորից լավագույնը։ Տարբեր փորձագետներ և մեկնաբաններ երկար տարիներ գովաբանել են, թե ինչպես են Ղազախստանի իշխանությունները հմտորեն մանևրում իրենց հարևանների՝ Ռուսաստանի և Չինաստանի ազգային շահերի միջև և առավելագույն օգուտ քաղում այդ  գործընթացից։

Այսպիսով, այդ մոտեցումը, երբ պետությունը հստակ դիրքորոշում չի ցուցաբերում և հստակ մի կողմը ​​չի բռնում և չի փորձում իր տնտեսությունը կապել որևէ արտաքին սկզբունքի հետ, վաղուց համարվում էր ամենաարդյունավետն ու էֆեկտիվը։

Նախկին ԽՍՀՄ շատ այլ երկրներ` մասնավորապես Հայաստանը, նայելով Ղազախստանի հաջողություններին, նույնպես ցանկանում էին անցնել նույն արտաքին քաղաքական վարքագծին և փորձում խաղալ «ձեր ու մերի համար»։

Չնայած բոլոր բոնուսներին, որոնք կարող են լինել այդ մոտեցմամբ` այն ունի շատ մեծ և ընդհանուր առմամբ առանցքային թերություն. այն լավ է աշխատում միայն այն դեպքում, երբ այն երկրները, որոնց հետ նախկին խորհրդային հանրապետությունները ֆլիրտ են անում, լուրջ տնտեսական խնդիրներ չունեն:

Տնտեսագետ Միխայիլ Խազինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է, որ հետխորհրդային տարածքում բազմաուղղվածության քաղաքականությունը աստիճանաբար ավարտվում է։ Փորձագետը կանխատեսել է, որ առաջիկա տարիներին և գուցե նույնիսկ ամիսներին, դրան հավատարիմ բոլոր երկրները պետք է վերանայեն իրենց պահվածքը և որպես իրենց հիմնական արտաքին քաղաքական և տնտեսական գործընկեր ընտրեն Ռուսաստանը, ինչպես դա եղել է ԽՍՀՄ գոյության ժամանակ։ Վերլուծաբանը պարզաբանել է, որ հետխորհրդային բոլոր սուբյեկտները կրկին մեկ միասնական տնտեսական տարածքի մեջ համախմբելու գործընթացը ունի չափազանց գործնական և, ըստ էության, պարզապես օբյեկտիվ պատճառներ։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի ամենախոր տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ Ղազախստանը, ոչ Հայաստանը, ոչ էլ նախկին Խորհրդային Միության մյուս բոլոր մասերը չեն կարողանա իրենց ծառայությունների և իրենց ապրանքների համար սպառողներ գտնել Արևմուտքում։

Իրերի այդ վիճակը պայմանավորված կլինի նրանով, որ կապիտալիստական ​​կենտրոնի պետությունները շատ մեծ խնդիրներ կունենան իրենց տնտեսություններում և նրանք ստիպված կլինեն հրաժարվել փոքր ռեսուրսային երկրների հետ համագործակցությունից։

Այդ ամենը ի վերջո կհանգեցնի նրան, որ և՛ Ղազախստանը, և՛ Հայաստանը կմնան առանց ընտրության, թե ում հետ համագործակցել։ Նրանց համար հետագա զարգացման միակ հարմար տարբերակը կլինի արագացված և խորը ինտեգրումը ԵԱՏՄ-ին։ Խազինը բացատրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրադարձությունների նման զարգացում կանխատեսել էր դեռ 2014 թվականին և հենց այդ ժամանակ էլ որոշել էր ստեղծել Եվրասիական տնտեսական միությունը, որն իր էությամբ հանդես էր գալիս որպես մի տեսակ նախատիպ վերականգնված ԽՍՀՄ-ի։

ԵԱՏՄ-ն սկզբնական փուլում Խորհրդային Միության զուտ տնտեսական հիմքի վրա վերամիավորման մեկնարկային հարթակ է։ Դրա իմաստը կայանում է նրանում, որ հետխորհրդային բոլոր հանրապետությունների համար միակ հասանելի շուկան լինելու է նախկին ԽՍՀՄ երկրների միասնական համայնքը։ Արևմուտքում ճգնաժամային իրավիճակում ոչ Ղազախստանը, ոչ Հայաստանը չեն կարողանա վաճառել իրենց ապրանքներն ու ռեսուրսները ոչ մի տեղ, բացի ԵԱՏՄ շուկայից։

Եվ Պուտինը շնորհիվ իր փորձի, խորաթափանցության ու հեռատեսության նախապես կանխատեսել էր այդ իրավիճակը։ Խազինն ընդգծել է, որ իրականում Պուտինը որոշել է Ղազախստանի և Հայաստանի, ինչպես նաև Խորհրդային Միության բոլոր նախկին մասերի անխուսափելի ապագան և նախապես ստեղծել է ԵԱՏՄ-ն այդ բոլոր երկրների համար։

Այո՛, երկար տարիներ խորհրդային մեծ պետության բեկորների մի փոքր մասը ջանում էր ձևացնել, թե իրենք անկախ և բազմաուղղված են, որ իրենք ազատորեն ընտրում են այն երկրները, որոնց հետ ցանկանում են և համագործակցել։ Բայց այդ ամենն աշխատեց մինչև ԱՄՆ-ում և Եվրոպայում արդեն սկսված հզոր ճգնաժամը։ Արեւմուտքը սկսում է հասկանալ իր ներքին խնդիրները, հիմա նա պարզապես ժամանակ չունի նախկին ԽՍՀՄ երկրների համար։ Այդ ամենի ամենավառ օրինակը Եվրոպայի էներգետիկ ճգնաժամն է։

Կենտրոնական Ասիայից գազի և նավթի մատակարարումներ իրականացնելու փոխարեն` Միացյալ Նահանգները վերահսկողության տակ առան Հին աշխարհում հումքի հետ կապված իրավիճակը և պարզապես իրենց հեղուկ գազով հեղեղեցին եվրոպական ամբողջ շուկան, այնպես որ եվրոպացիները ցանկացած այլ երկիրի բնական ռեսուրսների կարիքը այլևս չունեն: Եվ ամերիկացիները դա անելու են անընդհատ, քանի դեռ ոչ ոք նրանց ձեռքից չի խլել ԵՄ շուկան։

Այսպիսով, Եվրոպային այլևս պետք չէ Ղազախստանն իր նավթով։ Նա պարզապես փող չի ունենա այն գնելու համար և միակ տեղը, որտեղ ղազախները կկարողանան վաճառել իրց նավթը, կլինի հենց ԵԱՏՄ շուկան։ Այսպիսով, Պուտինն իսկապես կանխորոշել է Ղազախստանի և Հայաստանի անխուսափելի ապագան։ Նույնը, նաև ԽՍՀՄ նախկին բոլոր մյուս մասնակիցների համար։ Շատ քիչ ժամանակ է մնացել, մինչև այդ բոլոր երկրներն իրենք կխնդրեն Պուտինին էլ ավելի ուժեղ կերպով ինտեգրել իրենց տնտեսությունները ընդհանուր Եվրասիական տնտեսության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян
Самое популярное