Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի ստորագրման գլխավոր խոչընդոտը փախստականների վերադարձի հարցն է, որը պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է ամրագրել իբրեւ պայմանագրի կետերից մեկը, այլեւ երաշխիքներ ստանալ Հայաստանից՝ ադրբեջանցիների վերադարձի դեպքում ապահովելու նրանց անվտանգությունն ու իրավունքները։ 

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպումների ժամանակ այդ մասին բաց զրույց է ունեցել՝ ասելով, որ, մի կողմից, չեն կարող դեմ գնալ միջազգային կոնվենցիաներին եւ ընդհանրապես մերժել փախստականների վերադարձը, մյուս կողմից՝ հասկանում են դրա աղետաբեր հետեւանքները, ուստի ամեն ինչ անելու են, որ երաշխիքների մասով խոստումներ չտան՝ այդ փաստարկի հիմքում դնելով ինչպես ավելի քան երեք տասնամյակ առաջ հայերի բռնի տեղահանման փաստը եւ վրեժի հավանականությունը, այնպես էլ այսօր Արցախի ժողովրդի հետ կատարվող բարբարոսությունները։ Այսինքն՝ կետը կլինի, բայց հույս ունեն, որ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան՝ չի լինի։

Մինչդեռ ակնհայտ է, որ հարցն ընդհանրապես պետք է օրակարգից հանվի, եւ այդ մասին այս ընթացքում լուրջ հիմնավորումներ են ներկայացվել՝ նախ այն պատճառով, որ ադրբեջանցի փախստականներն ինքնակամ են հեռացել Հայաստանից՝ առանց ջարդի եւ ոչ էլ էթնիկ զտման վտանգից դրդված, եւ շատերը փոխանակել կամ վաճառել են իրենց անշարժ գույքը, իսկ շարժական գույքն էլ հանգիստ տարել են իրենց հետ։ Բազում ապացույցներ կան այն մասին, որ 1989 թվականի ընթացքում Հայկական ԽՍՀ-ից շուրջ 160 հազար «ադրբեջանցիներ» հանգիստ ու ապահով, առանց հետապնդման ենթարկվելու ու դրա հիմնավորված երկյուղը չունենալով, իրենց գույքի, ընտանի կենդանիների հետ, թողած տների ու ունեցվածքի համար փոխհատուցում ստանալով` հեռացել են Հայաստանից: Բացի այդ՝ 1989 թվականին հայկական իշխանությունները միակողմանիորեն 14 հազար 500 «ադրբեջանական» ընտանիքների` որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): Եվ այդ արտագաղթն էլ թափ է հավաքել Սումգայիթի հայտնի դեպքերից եւ հայ փախստականների՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվելուց հետո։

Ադրբեջանը, որ տասնամյակներ շարունակ շահարկել է փախստականների հարցը, ներկայում նրանց օգտագործելով եւ օգտվելով Հայաստան պետության թուլությունից ու գործող իշխանությունների վախերից, փորձում է իրացնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Սրա մասին են հուշում Ադրբեջանի՝ այս հարցում վճռականությունը եւ խեղաթյուրված վիճակագրությունը, թե խոսքը մոտ մեկ միլիոն փախստականների մասին է։
Նախօրեից Ադրբեջանի ԱԳՆ-ում նորից սկսել են խոսակցությունները «միլիոն փախստականների» եւ «Հայաստան վերադառնալու նրանց իրավունքների» մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մինչեւ հիմա ոչ ոք կոչ չի արել՝ պաշտպանել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ հարկադրյալ տեղահանվածների իրավունքները, այդ թվում՝ նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը, հետեւելով ՄԱԿ ներկայացուցիչների այդ կոչին, չի ժխտի ադրբեջանցիների իրավունքները, որոնք զանգվածաբար վտարվել են այդ երկրի ներկա տարածքից, եւ պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ իրենց տները վերադառնալու նրանց իրավունքն ապահովելու նպատակով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային կառույցներ։ Այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։

2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը, չնայած հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ այդ մասին խոսք չկար, սակայն ադրբեջանական մամուլը գրեց, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը։ 

Հանդիպումից 10 օր անց վարչապետ Փաշինյանն էլ իր ասուլիսում անուղղակիորեն հաստատեց, որ նման քննարկում է եղել։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը (այսպես կոչված՝ ադրբեջանցի փախստականների վերաբերյալ) համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են, այդ թվում՝ իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են»,- ասել էր Փաշինյանը։

ՀԳ․ Ի դեպ, այս «վերաբնակեցման» վտանգը ոչ միայն նրանում է, որ մեզ թշնամաբար տրամադրված ազգության ներկայացուցիչները կարող են գալ եւ բնակվել Հայաստանում, այլեւ այն, որ այս կոնտինգենտի՝ Հայաստան մտնելուց եւ մի չնչին միջադեպից հետո միանգամայն լեգիտիմ հիմքեր կառաջանան, որ իր «ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու» նպատակով ադրբեջանական կամ թուրքական զինուժ ներխուժի Հայաստան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное